Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրենք ակնհայտն էլ ժխտում են, ու դեռ ավելին

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի քաղաքականությունը մնում է այնպիսին, որ կարող են անգամ մեկ մարդու իրավունքների խախտման համար մի ամբողջ տերության պատժել, իսկ 120 հազար մարդու դեմ շարունակվող ամենաանմարդկային չարագործությունը «չնկատել»: Այս տխուր եզրակացությանն ես հանգում՝ փորձելով գտնել աշխարհի լրատվամիջոցների արձագանքները Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ տրանսպորտային միջանցքի ադրբեջանական արդեն մեկ ամիսն անցնող շրջափակմանը: Այդ արձագանքները քիչ, բայց կան: Մասնավորապես՝ ռուսական լրատվամիջոցներում:

«Լեռնային Ղարաբաղը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ առանց պարենամթերքի ու գազի»,- դեռ դեկտեմբերի 15-ին գրել է, օրինակ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի էլեկտրոնային կայքէջը, հավելելով, թե խաղաղապահներն էլ հայտնվել են «մուրճի ու զնդանի արանքում»: Դեկտեմբերյան այլ հրապարակումների թվում «Վեդոմոստի.ռու»-ն, անդրադառնալով ռուս խաղաղապահների եւ նրանցից սպասելիքների խնդրին, մեջ է բերել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի խոսքերը. «Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքը շրջափակելու վճռական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ռուս խաղաղապահների անգործության մասին՝ չեն թեթեւացնում Մոսկվայի խնդիրը»:

«Լաչինի միջանցքը փակ է մնում արդեն 31-րդ օրը». այսպես է վերնագրել հունվարի 11-ի իր հրապարակումներից մեկը «Կավկազսկի ուզել» էլեկտրոնային պարբերականը, ներկայացնելով այդ պատճառով ստեղծված իրավիճակը եւ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդումը, թե խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները միջանցքի ապաշրջափակման համար: Իսկ ահա նույն օրվա մեկ այլ հրապարակման մեջ այս պարբերականը մասնավորապես տեղեկացնում է, թե հունվարի 5-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը ՄԱԿ-ի Միջազգային դատարան է ուղարկել հայտարարություն, պահանջելով պարտավորեցնել Հայաստանին՝ տվյալներ ներկայացնել ականների տեղադրման մասին եւ արգելել Լաչինի միջանցքի օգտագործումը «զենքեր տեղափոխելու նպատակով»: Ըստ հրապարակման, ադրբեջանական գերատեսչությունն այդ մասին նաեւ ինչ-որ թվեր է նշել (դրանք բերվել են այդ տեղեկատվությունում, այստեղ հարկ չհամարեցինք կրկնել):

Ճշմարտություն չունեցողի «զենքը» անվերջ կրկնվող սուտն է, երբ այդ ստին ականջ կախող կա: «Եվրասիա դեյլի» մոսկովյան լրատվական գործակալությունը, երկու օր առաջ վկայակոչելով «անդրկովկասյան հանրապետության» նույն օրվա ԶԼՄ հաղորդումները, տեղեկացնում է, թե արդբեջանական հիշյալ գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ընթացքում  ասել է. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի  փակման հետեւանքով հայ բնակչության շրջափակման եւ տարածաշրջանում հումանիտար աղետի առաջացման մասին հայտարարությունները բոլորովին անհիմն են»: ՆԱՏՕ-ում ադրբեջանական ներկայացուցչությունն էլ, նույն գործակալության հաղորդմամբ, Երեւանին է մեղադրել միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար, հայտարարելով, թե Հայաստանը հուսահատության է մատնվել՝ Լաչինի միջանցքն իր «անօրինական գործունեության համար օգտագործելու անհնարինության» պատճառով: Եվ իբր Հայաստանն է, ըստ այդ առաքելության թվիթերյան գրառման, բազմաթիվ կեղծ պատմություններ տարածում՝ իրադրությունը խեղաթյուրված ներկայացնելու համար…

Ի՞նչ սպասել, երբ նման եւ այս կարգի այլ պնդումների կնքահայրն այդ երկրի ղեկավարն է: Ռուսական հիշյալ գործակալության վկայությամբ, Իլհամ Ալիեւն անցած երեքշաբթի «անազնիվ» է համարել այն պնդումները, թե Լաչինի ճանապարհին տեղի ունեցողը շրջափակում է:

Նման պաշտոնական հայտարարությունները երեւի պաշտոնական պատասխան են պահանջում…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ    

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում երեխաներ են ծնվում

Հաջորդ գրառումը

Արցախում բոլորը «ունեւոր» ընտանիքին են փնտրում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախում բոլորը «ունեւոր» ընտանիքին են փնտրում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական