Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավաբաններ Կիրակոսն ու Մեյսելասը լոսանջելեսյան 3 պարբերականների նոր սեփականատերեր

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարավային Կալիֆոռնիայի 3 պարբերականներ (Los Angeles Magazine, Pasadena Magazine եւ Orange Coast Magazine) տարեվերջին վաճառվել են «Engine Vision Media» ընկերությանը, որի հիմնադիրներն են ճանաչված իրավաբաններ Մարկ Կիրակոսն ու Բեն Մեյսելասը, տեղեկացնում է «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը, լուրը արտատպելով «The Hollywood Reporter»-ից:

«L.A.M.»ը անմիջապես տեղափոխվելու է «Engine Company»-ի պատմական հասցեն: Աշխատակազմը շարունակելու է անփոփոխ մնալ: Նոր տերերը խոստացել են բարելավել բովանդակությունը եւ նշանակալիորեն խթանել պարբերականների թվայնացման գործընթացը:

«Լոս Անջելեսում ծնված եւ Փասադենայում մեծացած անձիս համար իրականացած երազ է կարողանալ օգնել այդ երեք պարբերականներին, որպեսզի անհրաժեշտ միջոցներ տրամադրելով նրանք ավելի բարձր մակարդակով շարունակեն ծառայել իրենց համայնքներին», նշել է Մարկ Կիրակոսը, իսկ Բեն Մեյսելասն ավելացրել է. «Իմ տեսլականում այս պարբերականները շուտով կդառնան տեղեկատվության արժանահավատ աղբյուրներ եւ իրար կմիավորեն համապատասխան համայնքները»:

«L.A.M.»ը վերջին անգամ վաճառվել էր 2017-ին, երբ «Emmis Communications»ը համաձայնել էր իր ունեցվածքը փոխանցել «Hour Media»ին, որը մի շարք պարբերականներ հրատարակող ընկերություն է Դետրոյթում: Այդ ժամանակ նոր սեփականատերերը խմբագիր Մերի Մելտոնին ազատել էին աշխատանքից եւ 2019-ին այդ պաշտոնը վստահել Մայեր Ռոշանին, որ շարունակելու է մնալ իր պաշտոնում «Engine Vision»ի տնօրենության տակ:

Ավելացնենք, որ «L.A.M.»ի ամսական շրջանառությունը 2020-ին 120 հազար էր: Մարկ Կիրակոսը հանրածանոթ է նաեւ Հոլիվուդում: Վարել է Մայքլ Ջեքսոնի, Քրիս Բրաունի, Վայնոնա Ռայդերի, Նիկոլ Ռիչիի եւ Շոն Կոմբսի դատական գործերը: Քանիցս նա գլխավոր հանդիսավարն է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա տելեմարաթոնների հեռարձակմանը: Իսկ Բեն Մեյսելասը «Geragos and Geragos» ընկերությունում ղեկավարում է քաղաքացիական եւ գործարքային ընթացակարգերի բաժինը: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ ցանկանում է մեդիա ցանց կառուցել, որը մի օր կմրցի «Fox News»ի հետ եւ կդառնա իսկական ժողովրդավարական խոսափող:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռեջեփ Թայյիփ Էրդողանը 21-րդ դարի քաղաքական գործիչ

Հաջորդ գրառումը

Վրեժ Մարկոսյանը ոչ եւս է

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Վրեժ Մարկոսյանը ոչ եւս է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական