Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-Ադրբեջան համագործակցության ակտիվացում երեսնամյա դիվանագիտական հարաբերություների շեմին. Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ

44-օրյա պատերազմի հետեւանքներով եւ “միջանցքային” տրամաբանությամբ պայմանավորված Իրանի հետ խաթարված հարաբերությունների կարգավորման  ուղղությամբ  Բաքվի կողմից ձեռնարկվող քայլերին միացել է նաեւ Թեհրանը:  Դրա մասին են վկայում վերջին շրջանում երկու երկրների միջեւ պաշտոնական  պատվիրակությունների փոխայցելությունները:

Հունվարի 25-ին, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակի շեմին, Իրան այցելեց  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը Թեհրանում հանդիպումներ  է ունեցել իր պաշտոնակցիՙ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադռեզա Աշթիանիի ու  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ: Պաշտոնապես հայտարարվել է, որ այցի նպատակը պաշտպանական, ռազմական ու անվտանգային հարցերում համագործակցության ընդլայնումն է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Իրանի ԶՈՒ գլխավոր շտապի պետ Մոհամմադ Բաղերին անդրադարձել է երկու երկրների միջեւ պատմամշակութային, կրոնադավանական եւ լեզվական ընդհանրություններին, ու ընդգծել, որ Իրանը ձգտում է ընդլայնել իր հարաբերությունները հարեւան պետությունների հետ եւ մերժում է ագրեսիան: 

Ըստ հաղորդագրությունների, Բաղերին հավելել է, որ “երեք տասնամյակ անց Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումն ուրախություն է պատճառել Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին  ու Իրանի ժողովրդին”:

Զաքիր Հասանովի ու  ԻԻՀ պաշտպանության նախարար Մոհամմադռեզա Աշթիանիի հետ խոսակցության թեման, ըստ զանգվածային լրատվամիջոցների, նույնպես եղել է անվտանգային ու պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը, որի անհրաժեշտությունը, Իրանի պաշտպանության նախարարի կարծիքով, պայմանավորված է աշխարհաքաղաքական առանձնահատկություններով:

Ադրբեջանցի պաշտոնյայի այցելության վերաբերյալ  նյութեր հրապարակած մամուլը երկու երկրների միջեւ պաշտպանական, ռազմական ու անվտանգային հարցերում համագործակցության  ընդլայնման մասին մանրամասներ չի հաղորդում: Չկա նաեւ հիշատակումներ այն մասին, որ բոլորովին վերջերս Իրանի բանակն ու Պահապանների կորպուսը Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներում նախազգուշական զորավարժություններ են անցկացրել:

Այնուամենայնիվ, վերջին ամիսներին երկու երկրների միջեւ լարվածության թուլացումից հետո, բազմաթիվ փոխայցեր են տեղի ունեցել երկու մայրաքաղաքների միջեւ:

Իրանը, հաշվի առնելով երկրի տնտեսության անկումային վիճակը, ցանկանում է ակտիվորեն ներգրավվել 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում շինարարական աշխատանքներին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն էլ շնորհակալություն  է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի հոգեւոր առաջնորդի եւ ԻԻՀ կառավարության դիրքորոշման կապակցությամբ, եւ նշել, որ “Իրանի զինված ուժերի պաշտպանական կարողությունները պարծանքի առարկա են”:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի Թեհրան այցելության օրը Բաքվում  էր գտնվում  Իրանի քաղաքաշինության նախարար, տնտեսական կապերի համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Ռոսթամ Ղասեմին, որին ԻԻՀ կառավարության կողմից հանձնարարված էր Բաքվի հետ առեւտրատնտեսական  համագործակցության ոլորտում  Իրանի համար գործունեության դաշտ ապահովել:

Հունվարի 22-ին էլ, համապատասխան ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված քննարկումների ընթացքում,  Իրանի ու Ադրբեջանի միջեւ վերահաստատվել է Խուդաֆերին ու Քըզ-քալեսի ջրամբարտակների շինարարության ու շահագործման կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Վերը նշված ձեռնարկումներին  նախորդել էին նաեւ  բազմաթիվ այլ նախագծերի շուրջ գործնական պայմանավորվածություններ, որոնցից կարելի է առանձնացնել Իրանի ու Ադրբեջանի միջեւ “Աստարաչայ” կոչված կամուրջի շինարարությունը, տարանցիկ բեռնափոխադրումները, գազային նախագծերն  ու բազմաթիվ այլ հարցեր:

Իսկ երեսնամյա  դիվանագիտական հարաբերությունների հաստատման շեմին  ինչպիսի՞  երկկողմ    հեռանկարային պայմանավորվածությններ ունի Իրանն  իր մյուս հարեւանիՙ Հայաստանի հետ: 

Նախորդ գրառումը

Գնա՛ մեռիր, եկուր սիրեմ

Հաջորդ գրառումը

ԵՐԵԿ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ ԷՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵԿ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ ԷՐ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական