Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը եւ Թուրքիայի նախագահական ընտրությունները

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ հարեւան մյուս երկրների, այդ թվում՝ Իրանի  համար,  այսօրվա հարափոփոխ աշխարհում տիրող խառնակ իրավիճակում,  հատկապես՝ մեկ տարվա սահմանագիծը հատած ռուս-ուկրաինական պատերազմից հետո, եւ  աշխարհում երբեւէ գրանցված, ցամաքային էպիկենտրոն ունեցող խոշորագույն ստորգետնյա ցնցումների տասնյակի մեջ մտնող Թուրքիայի   աղետաբեր երկրաշարժին հաջորդած շրջանում, մայիսի 14-ի համապետական ընտրությունները  Թուրքիայի կարեւորագույն քաղաքական միջոցառումների շարքին կարելի է դասել:

Թեհրանը նույնպես ուշի-ուշով հետեւում է  ընտրություններին առնչվող հարեւան Թուրքիայի քաղաքական անցուդարձերին, եւ պատրաստվում է հստակեցնել  իր դիրքորոշումը «Ժողովրդական դաշինք» կոալիցիայի թեկնածու Ռեջեփ Թայիփ  Էրդողանի եւ երկրի վեց խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի  ներկայացրած միասնական թեկնածու, Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ:  

Հատկանշական է, որ 2011 թվականից հետո Էրդողանի գլխավորած Թուրքիան չի թաքցրել իր հակաիրանական տրամադրությունները: Այդպիսի միտումն  իր արտայահտությունն է գտել հատկապես «արաբական գարնան» ալիքից հետո՝ տարածաշրջանային գործընթացներում Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականության մեջ: Այդ քաղաքականության սկիզբը դրվեց Սիրիայում՝ Բաշար Ասադի կառավարության դեմ արշավ սկսելով, շարունակվեց Իրաքում էթնիկ  տարաձայնությունների հրահրումով, Եգիպտոսում Մուհամմեդ Մուրսիի կառավարությանն Իրանի դեմ տրամադրելով, Իրաքի Քրդստանում ռազմական ու քաղաքական ներկայությամբ ու Քրդստանի կառավարությանն  Իրանի դեմ հրահրելով,  եւ ավարտվեց Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Էմիրությունների  հետ հակաիրանական կոալիցիա կազմելով:

Այդ միտումն  ավելի շոշափելի դարձավ,  երբ Էրդողանն սկսեց իր քայլերը համաձայնեցնել  հարավ-արեւմտյան Ասիայի ողջ տարածքում Իրանի ռազմավարական շահերի նկատմամբ հակամարտ դիրքորոշում ունեցող ահաբեկչական խմբավորումների ու կազմակերպությունների հետ:   

Բացի այդ, Թուրքիան դեպի Եվրոպա էներգակիրների  տարանցման խաչմերուկի վերածելու եւ Իրանին այդ խողովակաշարերին միանալու հնարավորությունից զրկելու Էրդողանի քայլերը նույնպես   Իրանի ռազմավարական շահերին հակասող  ձեռնարկումներից էին:   

Չպետք է մոռանալ նաեւ թուրքական իշխանության վերնախավի ներկայացուցիչների, հատկապես Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի սպառնալիքները՝ Իրանի տարածքում քրդական խմբավորումների դեմ ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչը նույնպես գնահատվում է որպես Իրանի տարածքային ամբողջականության դեմ միտված քայլեր, որոնք, վերջին շրջանում  ուղեկցվում են նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հակաիրանական հռետորաբանությամբ:

Այսպիսով, հստակ կարելի է ասել, որ Էրդողանի կառավարության վերջին տասը տարիների վարքագիծը վկայում է տարածաշրջանում  Իրանի ռազմավարական շահերին հակասող Անկարայի  ընդգծված տրամադրությունների մասին:

Վկայաբերված փաստերով հանդերձ, մայիսի 14-ի ընտրություններում Իրանն ամենայն հավանականությամբ աջակցելու է  Էրդողանին:

Էրդողանին աջակցելու Իրանի դրդապատճառները

Իրանի դեմ Թուքիայի վարած ոչ բարեկամական քաղաքականության պատճառով, վերլուծաբանների մի ստվար խմբի մոտ տեսակետ է ձեւավորվել, որ Թեհրանը չէր ցանկանա Էրդողանին կրկին տեսնել նախագահի աթոռին: Սակայն իրականւթյունն այլ է:

Իրանը 2001 թվականի ընտրություններին պաշտպանել է Էրդողանին ու իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում»   կուսակցությանը, եւ չնայած Իրանի նկատմամբ էրդողանական Թուրքիայի վարած ոչ բարեկամական ու մրցակցային քաղաքականությանը, ԻԻՀ իշխանական վերնախավը դարձյալ ցանկանում է Էրդողանին տեսնել որպես  Թուրքիայի կառավարման համակարգի ղեկավար, որի համար ունի հետեւյալ պատճառները՝

-Իրանը շահագրգռված է  Թուրքիայի քաղաքական դաշտում Էրդողանի ու նրա գլխավորած կուսակցության խիստ թուլացումով,

-Իրանին գոհացնում է, որ Էրդողանի հարձակողական քաղաքականութունը Հարավ-արեւմտյան Ասիայում տապալվել է,

-Տարածաշրջանում ու միջազգային ասապրեզում իսլամական աշխարհի առաջնորդ հռչակվելու Էրդողանի ձգտումների ձախողումը համապատասխանում է Իրանի շահերին,

-Իրանին գոհացնում է տարածաշրջանի երկրների քրդաբնակ շրջաններում քրդական  շարժումների նկատմամբ Էրդողանի անհանդուրժողականությունը,

-Էրդողանի որդեգրած անհեռատես քաղաքականության պատճառով, Սիրիայից միլիոնավոր փախստականների հոսքը դեպի Թուրքիա, եւ դրա հետեւանքով՝ երկրի  սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը,

-Հակագյուլենական քաղաքականության եւ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմնակիցներին ճնշելու, ինչպես նաեւ երկրում տիրող ներքաղաքական  ճգնաժամի հետեւանքով իշխող կուսակցության նկատմամբ գեներացված դժգոհության պատճառով, գործող նախագահի  խոցելիության աստիճանի հասնող դիրքերի թուլացումը:

Եվ վերջապես, վարչական լծակների չարաշահմամբ ընտրվող Էրդողանը,  լեգիտիմության դեֆիցիտի պատճառով, Քեմալ Քըլըչդարօղլուի համեմատությամբ ավելի խոցելի, հետեւաբար նաեւ Թեհրանի համար  ավելի կանխատեսելի ու կառավարելի  կլինի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկե՞լ է Ալիեւին եւ ֆբ կոնցեռնին պատժելու ժամը

Հաջորդ գրառումը

Երջանիկների դժբախտությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Երջանիկների դժբախտությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական