Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական Ուրմիա քաղաքը՝ թուրք անջատողականների թիրախում

Գրիգոր Առաքելյան
28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
78
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՞րն  է Ուրմիայի խռովությունների կապը Թուրքիայի հետ

Նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ, Ստամբուլի  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են Թուրքիայում:

Բողոքի ցույցերի հրահրման հարցում Անկարայից տարբեր ուղղություններով ձգվող մեղադրանքների սլաքներից մեկն էլ բաժին է հասել Իրանին՝ Թուրքիայի ապակայունացման հարցում Թեհրանի շահագրգռվածության «անվիճարկելի փաստարկի»  հաշվառմամբ:

Թուրքիայի ներքաղաքական կյանքի ապակայունացման հարցում Իրանի շահագրգռվածության բացակայության մասին կարող է վկայել այն փաստը, որ 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը դատապարտողներից առաջինը եղել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որ  չհապաղեց հայտարարել, որ Թեհրանը մշտապես կանգնած է լինելու Թուրքիայի օրինական իշխանությունների ու ժողովրդի կողքին:

Իսկ այս դեպքերի կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ տիկ. Մոհաջերանին ասել է, որ հարեւան երկրների հանդեպ Իրանի քաղաքականությունը հիմնված է նրանց  ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա:

Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվող զանգվածային ցույցերը դադարեցնելու մասին առայժմ ոչ մի նախանշան չկա: Ընդհակառակը, ի պաշտպանություն Իմամօղլուի, բողոքի ցույցեր են տեղի ունեցել  եւ ունենում նաեւ աշխարհի տարբեր քաղաքներում:

Սակայն իրանական Ուրմիա քաղաքում մարտի 21-22-ին տեղի ունեցած հանրահավաքները, որոնց ընթացքում հրապարակ են նետվել պանթյուրքիստական ու պրոքրդական կարգախոսներ ու հրահրվել բախումներ, ոչ մի կապ չունեն  Ստամբուլի  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ:  Այդ քաղաքական ակցիան կարող է միայն առնչություն ունենալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված  հարցազրույցի հետ, որի ժամանակ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, դիմելով Իրանին,  զգուշացրել էր. «Եթե դուք փորձեք անհանգստություն առաջացնել երրորդ երկրում, ապա այլ երկրներ,  աջակցելով ձեր սեփական երկրում գտնվող խմբավորումներին, նույնպես կարող են ձեզ նեղություն պատճառել»: 

Իրանական «rouydad 24»  կայքը Ֆիդանի սպառնալիքը հետեւյալ կերպ է   վերծանել՝  «Եթե Իրանը շարունակի աջակցել Սիրիայի քրդական SDF խմբավորմանը, Թուրքիան էլ  հակակառավարական խմբավորումների աջակցությամբ Իրանում կարող է խռովություններ առաջացնել»:    

Եվ ահա, Հաքան Ֆիդանի «մարգարեական» կանխատեսումներից  ընդամենը մեկ ամիս անց, իրանական Ուրմիա քաղաքում տեղի են  ունենում  հակակառավարական ցույցեր, եւ օգտվելով նովրուզյան տոնակատարությունների հետ զուգորդված շիաների առաջնորդ Իմամ Ալիի նահատակության տարելիցի առիթով անցկացվող բազմահազարանոց սգո արարողությունից,  պանթյուրքիսները կազմակերպում են  իրենց նախատեսած (խոստացած) ակցիան՝ փորձելով անջատողական  ուժերի հեղինակությանը  վերագրել միջոցառմանը մասնակցող  ցուցարարների բազմությունը: 

Ըստ տեղական մամուլի, սգո արարողությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ, եւ միայն ոստիկանական ուժերի միջամտությունից հետո ցուցարարները հեռացել են հրապարակից:   

Իրանական  Hamshahri  թերթի  հաղորդման համաձայն, վերջերս պրոքրդական ու պանթյուրքիստական խմբավորումների կողմից սադրիչ տեսանյութեր են շրջանառվում, այն մասին, թե իբր Ուրմիայում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում ցուցարարներին: Իրանական թերթը հավաստիացնում է, որ Իմամ Ալիի նահատակության  օրվան նվիրված ոգեկոչման արարողության ընթացքում հանրահավաքի մասնակիցները վանկարկել են միայն ու միայն պրոիրանական եւ պրոիսլամական կարգախոսներ, դրանով հակահարված հասցնելով պառակտիչ ուժերին:
Իսկ  ինչո՞ւ է Ուրմիա քաղաքը հայտնվել Իրանում խռովությունների համար ընդգծված շահագրգռվածություն ունեցող  պանթյուրքիստների թիրախում:

Ուրմիան, որն ըստ Իրանի վարչական բաժանումների,  Արեւմտյան Ատրպատականի  կենտրոնն է,  իր էթնոկրոնական առանձնահատկություններով շատ նման է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին:  Բազմաէթնիկ նկարագրով այդ քաղաքը  կազմված է  շիա թուրքերից, սուննի քրդերից, ասորիներից ու հայերից:  Այդ առումով, Ուրմիան արտաքին միջամտությունների համար Իրանի ամենախոցելի քաղաքներից է:

Iranian Diiplomasy  կայքում լույս տեսած «Ուրմիան՝ իրանական Բեյրութ» խորագրով վերլուծական հոդվածում այդ «ինտերնացիոնալ» քաղաքի  խոցելիությանն է անդրադարձել իրանցի քաղաքական մեկնաբան Սադեղ Մալեքին, նշելով, որ անջատողական քրդերի ու պանթյուրքիստների  խորհրդանիշերի ցուցադրումը   Ուրմիայում անցկացվող միջոցառումներին արտաքին դերակատարների միջամտության մասին է վկայում: Հեղինակը արտաքին ուժերից առանձնացնում է հատկապես Անկարան, ու որպես փաստարկ, վկայաբերում  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված  հարցազրույցի ժամանակ արտահայտած մտքերն այն մասին, որ  եթե Իրանը շարունակի աջակցել Սիրիայի քրդական SDF խմբավորմանը, Թուրքիան հակակառավարական խմբավորումների աջակցությամբ Իրանում կարող է խռովություններ առաջացնել:

Ի դեպ, իրանական «Փարսինե» կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ փոխկապակցվածության մեղադրանքով Իրանի անվտանգության նախարարության ձեռնարկած  օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են Յըլդեզ Ղասեմին եւ Ամիր Սաթթարին, որոնք  կասկածվում են Ուրմիայում խռովություններ հրահրելու մեջ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե բողոքի ցույցերը շարունակվեն նույն ուժգնությամբ,  ապա Էրդողանը 2028-ի ընտրություններում կապրի դառը պարտության հիասթափությունը

Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանը Գյումրու արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում կհետևի քվեարկության ընթացքին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանը Գյումրու արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում կհետևի քվեարկության ընթացքին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական