Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ ո՞վ է «խաղաղության պայմանագրի» հետեւանքների կրողը

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ փետրվարի 16-ի նիստի ժամանակ հայտարարեց, թե պատրաստ է «վերցնել ու կրել խաղաղության պայմանագրի պատասխանատվությունը»: Երկրի առաջնորդը փոխանցեց նաեւ, որ Երեւանն ավարտել ու Բաքվին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» հերթական առաջարկները: Նա նաեւ հույս հայտնեց, որ Ադրբեջանի համար ընդունելի կլինեն ներկայացված դրույթները:

Թե ինչպես կարձագանքի Ադրբեջանը, բարդ է ասել, բայց փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն հայկական կողմի, որ «խաղաղության պայմանագրի» մասով Բաքվի ներկայացրած առաջարկներում անընդունելի կետեր չի նկատում, ադրբեջանական կողմը մեր կողմից ներկայացված առաջարկները մշտապես է չեղարկում:

Եթե անգամ ենթարդրենք, որ կողմերը համաձայնության են եկել, ու «խաղաղության պայմանագիրը», որ, ի դեպ, չվավերացված իրականության նման երկու տարուց ավելի սավառնում է օդում ու սղոցում մեր ուղեղը, կյանքի է կոչվում, ապա բնական հարց է առաջանում՝ ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը հաջորդ իսկ վայրկյանին չի կրակելու կամ չի շրջափակելու Արցախը: Ո՞վ, ի՞նչ կառույց կամ պետություն է լինելու վերոնշյալ սցենարների իրագործումը կանխարգելող միջնորդը: Սրանք բոլորը խիստ առաջնային հարցեր են, որ, հուսանք, «դարի պայմանագիրը» կնքել պատրաստվող հայ պաշտոնյաները պատկերացնում ու հաշվի են առնում:

«Ազգ»ի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխող թիմում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուն ոչ միանշանակ են վերաբերվում: Հատկապես այն պատգամավորները, որ քիչ թե շատ առերեսվել են պատերազմին, չեն հավատում, թե պայմանագիրը բոլոր հարցերը կարող է տեղը գցել, Ադրբեջանին էլ ստիպել հետ կանգնել նվաճողական քաղաքականությունից:

Պայմանագրին առնչվող հարցերի հարցը սակայն շարունակում է հետեւյալը մնալ. դրա վավարեցման կրողն ու պատասխանատուն, հասկացանք, Փաշինյանն է, իսկ ո՞վ է իր ուսերին առնելու դրանից բխող հետեւանքները. միանշանակ՝ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացին: Հետեւանքներն էլ, ցավոք, հայտնի չէ՝ ինչ տեսքով կամ բովանդակությամբ կարող են մեր գլխին թափվել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեխասի հայկական եկեղեցին` «2022-ի տարվա կառույց»

Հաջորդ գրառումը

Արցախի համար պայքարի 35 տարին՝ «Էկոնոմիկա» պարբերականում

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախի համար պայքարի 35 տարին՝ «Էկոնոմիկա» պարբերականում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական