Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունների փառավո՜ր նվերը «ԱԶԳ»ի 30-ամյակին ընդառաջ…

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի խմբագրությունը իր հիմնադրման 30-րդ տարեդարձին ընդառաջ, ինչպես սովորություն է ասել, լավ, շա՛տ լավ նվեր ստացավ Հայաստանի հոգատա՜ր իշխանություններից. երեկ խմբագրությունը ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի կարգադրությամբ ստիպվեց դուրս գալ 1991 թ.ից ի վեր իր զբաղեցրած տարածքից, Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի թիվ 47 շենքի 3-րդ հարկից, որը 2015 թ.ից ի վեր խմբագրությունը, ՀՀ կառավարության տնօրինմամբ համատեղության կարգով զբաղեցնում էր Ռամկավար Ազատական կուսակցության հետ:

Անշուշտ չենք կարող պնդել, որ Պետգույքի կոմիտեի կարգադրությունն ուղղված էր միայն խմբագրության դեմ. նույն կարգադրությամբ ստիպված եղան շենքը լքել նաեւ ՌԱԿ-ը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նույնպես, վարձակալական հիմունքներով, վերոնշյալ 2015 թ.ից ի վեր զբաղեցնում էր նույն շենքի 1-ին եւ 2-րդ հարկերը: ԲՀԿ-ն բոլորովին անմխիթար վիճակում եւ 60-ական թվականներից երբեք չվերանորոգված շենքի իր հատվածը շուրջ 120 հազար դոլարով հիմնանորոգել ու կահավորել էր, իսկ «Ազգ»ը եւ ՌԱԿ-ը նույն նպատակով ծախսել էին շուրջ 50 հազար դոլար: Գումար՝ որը Երվանդ Ազատյանի, Հակոբ Վարդիվառյանի եւ Հակոբ Ավետիքյանի միջնորդությամբ նվիրաբերել էր Նյու Յորքից մեր պատվական հայրենակից, հայտնի բարերար Նազար Նազարյանը, որի անունով էլ կոչվում էր ամբողջ 3-րդ հարկը:

Ավելորդ չի լինի նաեւ ասել, որ բոլոր վարձակալների հետ Պետգույքի նախկին վարչությունը պայմանագիր էր կնքել, խոստովանենք՝ մատչելի գներով, 5 տարվա ժամկետով, որն ավարտվեց նախորդ տարվա աշնանը: Ժամկետի ավարտին՝ Պետգույքի կոմիտեն, այն ժամանակ դեռ Նարեկ Բաբայանի նախագահությամբ, մերժել էր վարձակալների դիմումը՝ վարձակալության ժամկետը երկարացնելու եւ, ի հարկին, վարձավճարը ավելացնելու վերաբերյալ: Մերժումը եղել էր կտրուկ՝ հայտարարվելու է աճուրդային մրցույթ եւ բոլո՛ր ցանկացողները կարող են մասնակցել:

Ի վերջո հայտարարվեց աճուրդի օրը, ժամն ու ամսական վարձակալության մեկնարկային գինը՝ ողջ շենքի (843.83 քմ) համար՝ ամսական, ուշադրությո՛ւն, 4,448,000 դրամ, նվազագույն 5 տարի վարձակալելու պայմանով: Դրանով իսկ պարզ դարձավ բոլորին, որ շենքի հետագա բնակիչը կանխավ որոշված էր, եւ հենց այդ պատճառով, տնտեսական ներկա ճգնաժամային պայմաններում հատկապես, ոչ ոք մոտ չէր գա աճուրդին: Հասկանալի է՝ նյութապես շատ հզոր կազմակերպությունը միայն կարող էր տարեկան 53,376.000 դրամ վճարել վարձակալության համար:

Այսուհանդերձ, ինչպես ասվեց, աճուրդի օրն ու ժամը պաշտոնապես հայտարարված էր՝ 2020 դեկտ. 24, ժամը 11:00: Հետաքրքրությունը մեծ էր՝ աճուրդը պիտի կայանա՞ր, ո՞վ էր լինելու երանելի վարձակալը, կարո՞ղ էր աճուրդը նվազուրդի վերածվել…

Որոշյալ օրը եւ որոշյալ ժամից 3 րոպե հետո «Ազգ»ի ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով ներկայանում է Պետգույքի կոմիտեի շենքի համապատասխան սրահ: Տեսնում է 3 թե 4 հոգի նստած, որոնք տեսնելով անծանոթ երիտասարդին՝ այլայլվում են: Ապա, պատասխանելով երիտասարդի հարցմանը ասում, որ աճուրդն արդեն ավարտվել է, բայց մերժել են հայտնել «հաղթողի» անունը, ասելով, որ դա «գաղտնիք» է:

Այդ «գաղտնիքը» գաղտնի է մնում մինչեւ օրս, աճուրդի «կայացումից» շուրջ 1,5 ամիս հետո էլ: Ցարդ ոչ մի նշում խիստ թափանցի՜կ աշխատող Պետգույքի կոմիտեի պաշտոնական կայքէջում: «Օդում կախված լուրերի» համաձայն, շենքը վարձակալել է ինչ-որ ՊՈԱԿ, ինչ-որ ներդրումների հիմնադրամ, որում կամ որի միջոցով մեր երկրում ներդրում կատարողները երեւի գիտեն, թե իրենց ներդրումներից որքան մասհանում է կատարվելու վարձակալության համար…

Սակայն ամենամեծ «գաղտնիքը» դեռ առջեւում է. ո՛չ աճուրդից առաջ, ո՛չ էլ հետո եւ առայսօր, մեծահարուստ վարձակալը դեռեւս չի այցելել շենք, չի շրջել հարկերն ու սենյակները, այսինքն՝ չի ծանոթացել ու տնտղել այդքան մեծ գումարով վարձակալած իր իսկ տարածքին: Տարօրինակ չէ՞:

Ներկա պահին կարիք չկա լրագրողական հետաքննություն անցկացնելու, գաղտնիության քողը բարձրացնելու՝ պետական գույքի օտարման կասկածելի հատկանիշներ ունեցող այս գործողության վրայից: Կարեւորն այն է, որ Պետգույքի կոմիտեի նորանշանակ նախագահ, «թռչող կոկորդիլոսների» հայտնի մասնագետ Գարիկ Սարգսյանը տպավորիչ խստությամբ կրկնել էր իր նախորդի հրահանգը՝ ազատել տարածքը ու հեռանալ անհապաղ: Ու մեր խմբագրությունը հեռացավ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Խմբ. կողմից.- Այս հոդվածը «Ազգ»-ում լույս է տեսել գրեթե ճիշտ երկու տարի առաջ, 2021 թ. փետրվարի 13-ին: Երկու տարի անց, այսօր, վերոհիշյալ շենքը դեռեւս բնակեցված կամ շահագործված չէ: Այդ ընթացքում պետբյուջեն կորցրել է աճուրդի պահին հայտարարված գումարը՝ 10 մլն 440 հազար դրամ: Հնարավոր է նաեւ մեկ այլ վարկած՝ նոր վարձակալը նույն ընթացքում վճարել է սահմանված գումարը հենց այնպես, հավեսի համար, առանց օգտագործելու շենքը:

Ընթերցո՛ղ, ի՞նչ ես կարծում: Հայաստանում կա՞ համակարգային եւ համակարգված կոռուպցիա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջրաղացները Ջավախքում

Հաջորդ գրառումը

Սփի՛ւռք, սթափի՛ր          

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Սփի՛ւռք, սթափի՛ր          

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական