Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ է արել ու ինչ քայլեր է նախապատրաստում «Ազատագրական շարժումը»

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազատագրական շարժման» անդամներն ընդհանուր համազգային պայքարի համատեքստում ներկայանցում են այն գործողութունները, որոնց ուղղությամբ աշխատանք են տանելու: Հեռուստալրագրող, շարժման անդամ Նաիրի Հոխիկյանի համոզմամբ՝ իրենց՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իրականացրած ակցիաները որոշակի արդյունք տվել են, իսկ ակցիաները, հիշեցնում է, բանակի զինմանն  ու Ադրբեջանի կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցք» չտրամադրելուն էին միտված: Շարժման կողմից այժմ իրականացվող գործողությունները  Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն է ներկայացնում:

«Ազատագրման շարժման» ծրագրի առաջնային դրույթը ներքին ու արտաքին թշնամիներից, ապա այլասերումից, պառակտվածությունից, ստից, ստախոսներից, վախերից ու վախկոտներից ազատագրումն է: Թվարկված բոլոր երևույթներից ու մարդկանցից ազատագրվելու համար շարժումը տարբեր ձևաչափերով է ակցիաներ իրականացնելու»,- ասում է Հակոբյանը:

Շարժման անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հիշեցնում է. դեռևս 2020 թ. դեկտեմբերի 22-ին ավելի քան  430 փաստաբան դավաճանության հանցակազմով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին: «Այդ հաղորդման մեջ բնականաբար գլխավոր դերակատարը Նիկոլ Փաշինյանն էր, բայց այն գլխավոր դատախազության ուղղորդումից հետո քրգործ հարուցելու համար հիմք չդարձավ: Բայց փաստաբաններս, բոլոր ատյաններն անցնելով, կարողացանք հասնել  նրան, որ դատարանը 2021 թ. սեպտեմբերի 28-ին քրեական գործ հարուցեց: Ու այդ գործի շրջանակներում պահանջելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը որպես մեղադրյալ ներգրավվի: Փաշինյանը վերջերս խոստովանեց, որ բանակցային գործընթացը ձախողված էր, ու մենք ադրբեջանական զինված ուժերին հակադարձելու ներուժ չունեինք: Եթե այդպես էր, ապա նրա հետագա հայտարարությունները կամ գործողությունները, օրինակ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», անտրամաբանական են: Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ ժամկետային ծառայության ավարտից հետո Տավուշյան հայտնի դեպքերը տեղի ունեցան, ինչից հետո օգոստոսի 28-ին պարգևատրման աննախադեպ բան տեղի ունեցավ, որի ժամանակ 16 զինվորական Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվեց: Մի կողմից ռազմական բախման վտանգ կար փաստորեն, մյուս կողմից Փաշինյանի գործողությունները նպաստել են դրա սկսմանը: Հիշում եք նաև, որ ադրբեջանական մամուլը գրեց էմիսարների բանակցությունների մասին տեղեկությունը, ինչն ակնարկում էր, որ Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով բանակցում է ադրբեջանական իշխանական կողմի հետ: Պատերազմից հետո էլ իմացանք, որ Փաշինյանն այն կարող էր կանգնեցնել դեռևս հոկտեմբերի 19-ին, ինչը չի արել: Այդ մասին հայտարարություններ արել են թե՛ ռազմական-զինվորական գործիչները, թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- մանրամասում է Զոհրաբյանը:

Դառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահը շեշտում է՝ դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ զինված ուժերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն Փաշինյանի թողտվությամբ (հետագայում ինքն է հայտարարել, որ իր հրամանով է զորքը նահանջել) Որոտանի Շուռնուխի հատվածը հանձնվեց Ադրբեջանին: Գաղտնիք չէ, ասում է Զոհրաբյանը, որ ռազմական բախումների կիզակետում ենք գտնվում, ու նման պայմաններում գլխավոր շտաբի պետ չունի հայկական զինուժը: Ըստ նրա՝ այդ հանգամանքը նույնպես պատահական չէ. դա նույնպես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է ու ազատագրական շարժումն ակտիվ գործողություններ է իրականացնելու: Եթե այսօր չմերժենք այս իշխանությանը, ահազանգում է բանախոսը, ապա չի բացառվում, որ վաղն արդեն թուրքական լծի տակ կհայտնվենք:

«Այն մարդիկ, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեզ պատերազմից ազատել է, չարաչար սխալվում են: Տեսում ենք թե՛ Թուրքիայի՝ Ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը, թե՛  Ադրբեջանի քաղաքականությունը, երբ ասում են՝ Երևանն էլ, Սևանա լիճն էլ, Սյունիքն էլ ադրբեջանական են: Այս պայմաններում միամտություն կլինի ասել, որ ցանկանում ենք իրենց հետ խաղաղության օրակարգով ապրել: Հայ ազգը խաղաղասեր է, բայց ոչ ոչխար: Պետք է ոտքի կանգնենք ու ասենք՝ այո՛, մենք ենք տերը մեր երկրի»,- նշում է Զոհրաբյանը:

Սևակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գրական վաստակի համար» մեդալ՝ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

Մեր «Բարի լույսի» փոխարեն էկրանից  «բարի առավոտ» ասող հաղորդավարը հա՞յ է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր «Բարի լույսի» փոխարեն էկրանից  «բարի առավոտ» ասող հաղորդավարը հա՞յ է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս,...

ԿարդալDetails

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական