Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իմ ժամանակի մեծերը». ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրությունը: Այն կազմակերպվել էր Անատոլի Ավետյանի հոբելյանի՝ 70-ամյակի շրջանակներում՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստասեր հանրություն:

Ներկայացված է 30 աշխատանք, որոնք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն են: Դիմանկարների շարքում ներկայացվում են նկարչի ժամանակակիցները, երեւելի հայեր, որոնցից մի քանիսի հետ Անատոլի Ավետյանը հանդիպել է իր կյանքի տարբեր փուլերում: Սա բացառիկ ցուցադրություն է եւ արվեստասեր հանրությանն է ներկայացվում առաջին անգամ:

Ցուցադրված են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի Հարություն Կալենցի, Առնո Բաբաջանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսյանի, Պարույր Սեւակի, Վազգեն Առաջինի, Սերգեյ Դովլաթովի, Հրանտ Մաթեւոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Լուսինե Զաքարյանի եւ այլոց դիմանկարները: Հեղինակը վստահեցնում է՝ ծնվել է մի ժամանակաշրջանում, երբ ներկայացված մեծանուն հայերը մեծ ճանաչում ունեին ոչ միայն մեր երկրում, այլեւ նրա սահմաններից դորս՝ ամենատարբեր ոլորտներում:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց նկարչի՝ մշտապես հետաքրքրություն առաջացնող ցուցադրությունները եւ հավելեց, որ նրա արվեստը վաղուց հայտնի է մշակութասեր հանրությանը ինչպես թանգարաններում մշտական ցուցադրությամբ, այնպես էլ մասնավոր հավաքածուներում: «Այս ցուցադրությունն առանձնանում է հատկապես իր կրթական նշանակությամբ. ներկայացված են 20-րդ դարի այն մեծերը, որոնք նշանավորում են հայի մեծությունը տարբեր ասպարեզներում»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու շնորհավորեց ցուցահանդեսի բացման առթիվ:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը եւս շնորհավորեց նկարչին հերթական հետաքրքրական ցուցադրության բացման առթիվ եւ վստահեցրեց՝ զարմացած եւ հիացած է Անատոլի Ավետյանի աշխատասիրությամբ: Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 16-ը:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական գրասենյակ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահան Արծրունու տարեվերջյան մենահամերգը

Հաջորդ գրառումը

Հրուշակեղենի եւ Կարի արտադրամասի աշխատակիցների հետ հանդիպում.այցելություն «Հույսի Ավան»

Համանման Հոդվածներ

Մշակութային

Զարկի, որ սիրտդ չպատռի. դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի

12/11/2025
7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
Հաջորդ գրառումը

Հրուշակեղենի եւ Կարի արտադրամասի աշխատակիցների հետ հանդիպում.այցելություն «Հույսի Ավան»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական