Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
22/02/2024
- 22 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
41
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էվոլյուցիա

Մարդը, որ արարչագործության թագն ու պսակն է, Արարչի մյուս ստեղծագործություններից տարբերվում է խոսելու, մտածելու եւ դատողություններ անելու կարողություններով:

Արարչի թագն ու պսակը նաեւ մյուս արարածներից տարբերվում է ամոթի զգացումով, որից դրդված էլ հանդերձավորվել է:

Առաջինը Ադամն ու Եվան են նկատել իրենց մերկությունն ու թզենու տերեւներից ամոթույքը ծածկող  միջոց պատրաստել:

Դրախտից վտարված զույգի ժառանգները, ամոթից բացի, նաեւ եղանակային անբարենպաստ պայմաններին դիմակայելու պարտադրանքով՝ սկսեցին իրենց մարմինը քողարկել վագրենիով ու այծենիով, նաեւ շրջապատի մյուս կենդանիների մորթիներով:

Հետագայում Արարչի թագն ու պսակը համարվող մարդը, չար ուժերից ու սատանաներից պաշտպանվելու համար, հորինեց հոգեւորականի գորշ սքեմը՝ պատմուճանն ու պարեգոտը ներառյալ:

Հագուկապի էվոլյուցիայի որոշակի հանգրվանում, մարդն իր անվտանգությունն ապահովագրելու մղումով, իր մարմնի խոցելի հատվածները պաշտպանելու համար հեղինակեց զրահը՝ զրահաբաճկոնն  ու սաղավարտը ներառյալ:

Հանդերձանքի էվոլյուցիայի ուղին անշեղորեն ապահովելու հաստատակամությամբ տոգորված մարդն ասպարեզ հանեց  զինվորական, դպրոցական, սպորտային, բանվորական, բժշկական ու այլ կարգի համազգեստներ, նաեւ ավելի շատ հմտացավ նորաձեւության պահանջների բավարարման գործի մեջ ու ստեղծեց մոդայիկ հագուստի լայն տեսականի:

Սակայն հագուկապի էվոլյուցիոն զարգացման ամենաբարդ հանգրվաններից մեկում  հայկական իրականության մեջ հայտնվեց մեկը, ով անտեսելով իր ամոթի ու պատկառանքի պարտադրանքը, աչքաթող անելով չար ուժերից ու սատանաներից ապահովագրվելու մղումները, ասպարեզ հանեց Դեդոյի վաստակով ու Բաբոյի  ձեռքով գործված մեր թշնամու զայրույթը հարուցող կարմիր շորից հրաժարվելու թեզը:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռադիոսպորտի լեգենդը. ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

Հաջորդ գրառումը

Հայաստանից՝ Մարս. որտե՞ղ կանցկացվի սիմուլյացիան

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանից՝ Մարս. որտե՞ղ կանցկացվի սիմուլյացիան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական