Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
35
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական ժպիտ   

Համեմատենք Լեոնարդո դա Վինչիի պատկերած Մոնա Լիզայի խոնարհ ժպիտը  Էլիզաբեթ Վիժե լը Բրոնի ինքնանկարի փոքր-ինչ համարձակ ժպիտի հետ ու կհամոզվենք, որ մինչեւ 18-րդ դարը եվրոպացի գեղանկարիչները գերադասում էին ժպիտը պատկերել միայն փակ շուրթերով, քանի որ ատամների  անհարկի  ցուցադրումը  բնութագրում էր հասարակության մեջ անձի զբաղեցրած ցածր դիրքն ու անբարո վարքը: 

Եվրոպայում ստեղծագործող գեղանկարիչները հետագայում կոտրեցին այդ կարծրատիպն ու սկսեցին ժպիտը պատկերել նաեւ ատամների մասնակի ցուցադրումով: Այդ կարգի «էմանսիպացիայի» լավագույն նմուշներից է 18-րդ դարի ֆրանսիացի գեղանկարչուհի՝ Էլիզաբեթ Վիժե լը Բրոնի ինքնանկարը, որտեղ ցուցադրվում են կնոջ հազիվ նշմարելի վերին ծնոտի առջեւի երկու ատամները:

Նույն ժամանակաշրջանում, երբ Եվրոպան  փորձում էր հաղթահարել  ժպիտն ատամներով ցուցադրել-չցուցադրելու բարդույթը, հայկական իրականության մեջ  այդ դիլեման արդեն հաղթահարված էր: Ուշ միջնադարի  ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արեւելյան ուղղության  հիմնադիր Սայաթ-Նովան համարձակություն էր ունեցել իր ամենազորեղ ղալամով  «վրձնել» ատամնաշարի ցուցադրմամբ կնոջ հմայքը բազմապատկող ժպիտը՝ մերթ գեղեցկուհու ատամները համեմատելով ոսկու շարվածքի, մերթ մարգարիտի հատիկների, մերթ հակինքի ու ալմաստի հետ՝
 

Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.

ԱԿՌԵՔԸԴ օսկումը շարած, պըռոշըդ մահանգ իս անում:

…

Լիզուդ շաքար, պռոշըդ ղանդ, ԱԿՌԵՔԸԴ մարքրիտ ալմաս է,

Օսկու մեչը մինա արած, աչկիրըդ ակնակապ թաս է:

…

ԱԿՌԵՔԸԴ յաղութ-ալմաս է,

Ռանգըդ փըռանգի ատլաս է:

…

Սակայն մեր օրերում  փոխվել են ճաշակները, եւ մարդիկ էսթետիկ ատամնաբուժության հնարավորություններից օգտվելով` փորձում են յուրացնել Արեւմուտքից ներմուծված «հոլիվուդյան» մեղմ ժպիտը: Իսկ ոմանք էլ դեռ շարունակում են արհամարհել էսթետիկան ու ծիծաղելիս ի ցույց դնում ողջ ատամնաշարը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ֆաջր» կինոփառատոնի մասին

Հաջորդ գրառումը

Փաշինյանի գռեհիկ բառապաշարի ֆոնին ՔՊ-ականները «պայքարում» են «գողականի» քարոզի դեմ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի գռեհիկ բառապաշարի ֆոնին ՔՊ-ականները «պայքարում» են «գողականի» քարոզի դեմ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025

Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ում կրկին մեղադրել է Հայաստանին «էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարհելու» համար։ Նա անգամ հայտարարել...

ԿարդալDetails

Եվ ինչքան մեղավորները շարունակեն անպատիժ մնալ, վիճակն ավելի է սրվելու, կորուստներն էլ՝ շատանալու. Արսեն Ջուլֆալակյան

27/09/2025

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական