Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական   բառարան 

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակը

Արդյոք  եղե՞լ  են այնպիսի ժամանակներ, որ   ժամանակ  չլիներ: Կարծում եմ՝ եղել է: Եվ դա այն ժամանակներն էին, երբ մարդիկ չէին ժամադրվում, այլ հանդիպում էին պատահաբար: Իսկ եթե մարդիկ չէին ժամադրվում, ուրեմն ժամադրաՎԱՅՐ էլ  չկար:

Իսկ ավելի լուրջ,  խոսքս ո՛չ թե ԺԱՄադրության եւ ժամադրաՎԱՅՐԻ, այլ իմաստաբանորեն ասած՝  իրականության մեջ ԺԱՄԱՆԱԿԻ  ու  ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ  պատկերացումների արտացոլանքի մասին է, եւ այն մասին, թե այդ  ստորոգությունները (կատեգորիաներ) ինչպե՞ս են արտահայտվում լեզվի մեջ:

Մի շարք օրինակներ.

* Հաճախ կարելի է լսել հետեւյալ արտահայտությունը. «Մեր գյուղից մինչեւ ձեր գյուղը մեկ ԺԱՄ Ճանապարհ է»: Փաստորեն մենք տարածության չափի միավորի փոխարեն օգտագործում ենք նաեւ ժամանակի չափման միավորը: Փոխանակ ասելու. N կիլոմետր կամ մղոն ճանապարհ, նշում ենք տարածության ժամային արտահայտությունը:

* Մեր կրոնական-պաշտամունքային արարողությունների վայրը՝ եկեղեցին, նաեւ կոչվում է ԺԱՄ, որը նաեւ ժամանակի չափման միավոր է: Չէ՞ որ ԺԱՄանակին ԺԱՄացույցի դեր կատարած եւ որոշակի ԺԱՄերի ԺԱՄկոչի միջոցով ԺԱՄերգության հրավիրող աղոթատունը կարող էր նաեւ ԺԱՄ կոչվել:

* Հայերենում ՎԱՅՐկյան բառը, որ նույնպես ժամանակի չափման միավոր է, կազմված է տարածություն ցույց տվող ՎԱՅՐ բաղադրիչից: Եվ երբ Պետրոս Դուրյանն ասում է «…Շողշողայի դէմքիդ վրայ ՎԱՅՐիկ մի», խոսքը ճառագայթ լինելու եւ կապուտաչյա սիրուհու դեմքի վրա ՄԻ ՊԱՀ  շողշողալու մասին է:

* ԱՏԵՆ եւ ԱՏՅԱՆ բառերը արտահայտում են թե՛ ժամանակ եւ թե՛ տարածություն: ԱՏԵՆ բառի համար հիշենք Սուրբ Սարգիս զորավարին բնութագրվող ԱՏԵՆԱՀԱՍ մակդիրը, որ նշանակում է ժամանակին հասնող:

* ԴԱԴԱՐ բառը հայերենում երկու իմաստ ունի, հանգիստ (որեւէ գործընթացի ժամանակավոր ընդմիջում) եւ հանգրվան (հանգստի վայր):

* Հայերենում ՏԵՂ բառը նախատեսված չէ միայն ՎԱՅՐ իմաստն արտահայտելու համար: Երբ մենք ասում ենք ՏԵՂՎՈՒՅՆ ՎՐԱ, հասկանում ենք «նույն ժամանակին»: Կամ ՏԵՂԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ, նշանակում է «ճիշտ ժամանակին խոսել»: Հավելենք նաեւ, որ ՏԵՂ ՈՒ ԴԱԴԱՐ բաղադությունը կազմված է ՏԵՂ եւ ԴԱԴԱՐ «հոմանիշներից»:

* Իսկ երբ օգտագործում ենք «Նույն գետը երկրորդ անգամ չես մտնի» արտահայտությունը, նկատի ունենք հետեւյալը. այն գետը, որ մի անգամ մտել ես որոշակի ժամանակահատվածում, նույնը չես կարող կրկնել , քանի որ ժամանակը հետ բերել հնարավոր չէ:

Տեղի գաղափարից ժամանակի գաղափարին անցում կատարելու բազմաթիվ օրինակներ կան նաեւ պարսկերենում: Օրինակ, պարսկերեն     (ԳԱՀ) բառը նշանակում է թե՛ ժամանակ եւ թե՛ արքայական գահ:

Իրանցի անվանի բանաստեղծ Նիզամին իր բանաստեղծական երկտողում       

(ԳԱՀ) բառն օգտագործել է իր երկու տարբեր իմաստներով`

Be ayin-e Jamshid har ruz Shah

Shodi bar sar-e Gah har sobh-Gah

Ջամշիդի նման  Շահը հարակա

Բազմում էր ԳԱՀին ամեն  լուսաԳԱՀ (առավոտ)

Գ.Ա.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նման հայտարարություններով հայկական պետականությունը վտանգի տակ է դրվում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հաջորդ գրառումը

Փրկության փաստագրություն՝ «Ամերիկացի բարի սամարացիները»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Փրկության փաստագրություն՝ «Ամերիկացի բարի սամարացիները»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական