Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մահ ոչ իմացեալ…

Շատերն են փորձել բացահայտել հավերժ ապրելու գաղտնիքը: Հավերժական կյանքի բանալին գտնելու մասին հայ եւ օտար մտածողների խոհերից բացի, մեզ է ավանդվել նաեւ մարդկության անդուլ ձգտումն արտահայտող բազմաթիվ իմաստություններ, ասույթներ ու թեւավոր խոսքեր:
Օրինակ, «ՄԱՀ ՈՉ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀ Է, ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ» ձեւակերպումով 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեն փորձում է տալ «անմահության» մասին իր սահմանումը: Բայց «անմահություն» բառն անգամ հստակ չէ եւ նշանակում է մահվան խորհրդավոր փաստի հերքում: Այդուհանդերձ, չփորձելով հակադրվել Եղիշեի իմաստուն ասույթի տրամաբանությանը, ներկայացնում եմ Պարույր Սեւակի խոսքն, այն մասին, որ «անմահության համար բնավ էլ տաղանդ պետք չէ. հարկավոր է լինել գոնե մամոնտ կամ խոտ, որ իր տիպն է թողել քարածխի շերտում…»

Անշուշտ, սա քարուքանդ է անում նույն խորհրդի մասին Եղիշեի բնորոշումը: Եկեք ընդունենք, որ դա անմահության մասին նույնպես իմաստուն սահմանում է:
Իր հերթին Համո Սահյանը, յուրովի ներկայացնելով անմահության գաղափարը, նախ այն համարում է ժամանակավոր, եւ դիմելով իրեն իսկ սնուցած ազգին՝ սրտնեղում, թե.

«…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Մի տուն, մի գլուխ պահելու համար,

Ժամանակավոր

Մի անմահություն շահելու համար

Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր»:

Այդուհանդերձ, Սահյանի համար հայրենիքն այն բարձրագույն արժեքն է, որի դիմաց անգամ սարսափազդու մահը կորցնում է իր ողջ զարհուրանքը.

«Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է

Հայաստան ասելիս էլ մահն ո՞ւմ շունն է»:

Անմահության գաղափարի մասին վերապահ է մոտենում նաեւ Վահագն Դավթյանը, պնդելով, թե մահից հետո ուրիշ կյանք չկա: Ահա թե ինչպես է նա բանաձեւում.
 

«Ո՛չ, կյանքն այստեղ է, այս արեւի տակ,

Եվ մահից հետո չկա այլ մի կյանք:

Դուք մեզ երկիրն այս տվեք կենարար,

Ու թող ձեզ լինի դրախտ ու եդեմ…»:

Հանրաճանաչ պարսիկ բանաստեղծ ու փիլիսոփա Մոլանան նույնպես մահն ընդունում է որպես անհերքելի, միեւնույն ժամանակ սարսափազդու իրողություն եւ դրա նկատմամբ սարսափը նվազեցնելու համար առաջարկում իր 7 բանաձեւերը.

1. Երեւույթների հանդեպ սիրո եւ հակվածության բացակայությունը նվազեցնում է մահվան նկատմամբ սարսափը,

2. Կյանքի վայելքներից հրաժարումը օգնում է հաղթահարել վախը մահվան նկատմամբ,

3. Մերժելով նարցիցիզմն ու գոռոզամտությունը, կկարողանաք ձերբազատվել մահվան զարհուրանքից,

4. Եթե կարողանաք ընտելանալ տառապանքներին, կնվազեցնեք մահվան սարսափը,

5. Մոլանայի տեսակետով, բարոյական չափանիշներով ուղեկցվող կյանքն օգնում է հաղթահարել մահվան նկատմամբ վախը,

6. Մոլանայի համոզմամբ, պետք չէ գտնել մինչ այժմ ձեզ համար անորոշ մնացած բոլոր հարցերի պատասխանը,

7. Աստծո հանդեպ հավատքի աստիճանը, ըստ Մոլանայի, ուղիղ համեմատական է մահվան նկատմամբ վախի նվազեցմանը: Պարսիկ իմաստասերը խորհուրդ է տալիս նաեւ հավատալ հանդերձյալ կյանքի գոյությանը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մաուրիցիո Ռեդեգոսո Խարիթյան. «Հայաստանի բացահայտումը շրջադարձային էր իմ կյանքում»

Հաջորդ գրառումը

Բողոքի ցույցեր Լոնդոնում. Անգլիայի հայհամայնքը խիստ մտահոգ է Արցախի ճակատագրով

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Բողոքի ցույցեր Լոնդոնում. Անգլիայի հայհամայնքը խիստ մտահոգ է Արցախի ճակատագրով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական