Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Ի սկզբանե էր ԳԵՆԵՐԱՑՈՒՄԸ»

Ըստ Հովաննու ավետարանի՝ «Ի սկզբանե էր ԲԱՆԸ, եւ ԲԱՆԸ Աստուծոյ մօտ էր, եւ ԲԱՆԸ Աստված էր»:

Սա ավետարանական ճշմարտության հայերեն ճշգրիտ թարգմանությունն է, որտեղ հունարեն  logos  բառի համար ընտրվել է «ԲԱՆ» հոմանիշը: Լատիներենով logos  բառը verbum է թարգմանվել, որը ԽՈՍՔ է նշանակում: Անգլերենով ԼՈԳՈՍԸ թարգմանվել է word, որը նույնպես ԽՈՍՔ իմաստն ունի: ԼՈԳՈՍԻ համար ռուսերենում ԽՈՍՔ նշանակությամբ հսՏՉՏ բառն է ընտրված: Պարսիկներն էլ, հետեւելով մյուս լեզուների օրինակին, ԼՈԳՈՍ բառի թարգմանության ժամանակ նախընտրել են արաբերենից փոխառյալ  kalame, թարգմանաբար՝ ԽՈՍՔ բառը:

Արդյո՞ք ճիշտ է թարգմանվել  logos  բառը, եւ արդյո՞ք այն իրոք ԽՈՍՔ է նշանակում: Դիմենք բառարաններին: 

Հունարեն  logos  բառը ԽՈՍՔ եւ ԲԱՌ իմաստներից բացի ունի նաեւ մի շարք այլ իմաստներ՝ «դրույթ», «հասկացություն», «միտք», «ԲԱՆականություն»: Սակայն վերը նշված լեզուները, չգետես ինչու,  ընտրել են ԽՈՍՔ նշանակությամբ verbum, word, հսՏՉՏ,  kalame    բառերը: Իսկ հայերենում ընտրված ԲԱՆ բառը կարելի է համարել հունարեն logos բառի ամենաճշգրիտ թարգմանությունը: Ըստ մեր անվանի բառարանագետների, հայերեն ԲԱՆ նշանակում է հունարեն logos, ինչպես նաեւ «խոհականություն», «իմացականություն», «բանականություն» եւ այլն:

Եվս մի փաստ, որ logos-ը ավետարանական ճշմարտության մեջ չէր կարող ունենալ ԽՈՍՔ իմաստը: Ինչպե՞ս կարող էր ի սկզբանե ԽՈՍՔԸ լինել, եթե դեռ չկար լսող ականջը՝  Արարչի արարած մարդը: 

Բացի այդ, ԲԱՆ-ը եւ դրանից ածանցվող՝ «ԲԱՆ ԱՆԵԼ» հարադրությունը, հայերենում մեզ օգնության հասնող ամենատարածված բառերից են: Նույնիսկ մեր հիշողությունից դուրս մնացած մարդկանց դիմելիս, հաճախ  ԲԱՆ ՋԱՆ ենք անվանում:
Հիմա, երբ ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում, ու մեզ օգնության են հասնում միջազգային բառերը, ուրեմն «ԲԱՆ ԱՆԵԼ» հարադրության փոխարեն լայնորեն կարող ենք կիրառել «ԳԵՆԵՐԱՑՆԵԼ» ունիվերսալ բայը:

Իսկ ինչպե՞ս ինձ հաջողվեց բացահայտել այդ «գաղտնիքը»: Շատ պարզ: Փնտրեցի ու համացանցի օգնությամբ գտա ԳԵՆԵՐԱՑՆԵԼ բայով կազմված  հայերեն մի շարք նախադասություններ ու փորձեցի այդ բայի փոխարեն օգտագործել հայերեն համարժեքները: Ձեզ հավատացնում եմ, որ «ԲԱՆ ԱՆԵԼ» բայից բացի,  չգտա մեկ այլ ավելի հարմար բայ, որը կփոխարիներ «ԳԵՆԵՐԱՑՆԵԼ» բային: Չե՞ք հավատում: Ուշադիր կարդացեք հայկական մամուլից քաղված այս օրինակները՝

Սմարթֆոնը ձայնը գեներացնում է էկրանի միջոցով:

Փրկարար ծառայության արդյունավետության բարձրացումը որոշակի ռիսկեր է գեներացնում:

Ընդդիմությունը վիճակը գեներացնում է:

Հայաստանում ստեղծվել է ամենօրյա ռեժիմով ատելություն գեներացնող արդյունաբերական համալիր:

Ծավալների ընդլայնումը գեներացնում է նոր հարկման բազաներ:

Եթե կարող եք վերը նշված նախադասություններում «ԲԱՆ ԱՆԵԼ» բայից բացի, 

«ԳԵՆԵՐԱՑՆԵԼ» բային փոխարինող հայերեն ավելի հարմար ձեւ գտնել, խնդրում եմ «գեներացրեք»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Հեշտ լուծումների ժամանակներն անցել են

Հաջորդ գրառումը

Քանի՞ գրոշի արժեք ուներ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Քանի՞ գրոշի արժեք ուներ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական