Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեզուն եւ թնդանոթը

Ինձ այնքան էլ չի  հետաքրքրում  լեզուների գիտական դասակարգումը՝ գրական լեզու, շարժումների լեզու, խոսակցական… եւ այլն:  Այդ թեմային անդրադառնալու մենաշնորհը   բացառապես վերապահում եմ  լեզվաբաններին: Իմ ասելիքը միանգամայն այլ է: Ուզում եմ խոսել  լեզվի դասակարգման մեկ այլ  մեթոդաբանության մասին: Քանի որ,  իմ խոնարհ կարծիքով՝    գիտնականները մոռացել են  լեզուների դասակարգման ցանկում  ներառել նաեւ ինձ հետաքրքրող լեզուն:

Չեմ խոսելու նաեւ ճարտար,  միեւնույն ժամանակ՝   չարախոսության նպատակով   օգտագործվող  «օձի լեզվի»  մասին, որը պատահաբար, կամ էլ գիտակցաբար  դուրս  է մնացել լեզվաբանների կազմած ցանկից:  

Աչքաթող եմ  անելու նաեւ  «շան լեզուն»,  որը բնությունից մարդուն տրված սուր եւ խայթող մտքեր արտահայտելու համար է հորինված:

Բնակաբանար,  իմ  նախասիրությունների  դաշտից  դուրս է մնալու   նաեւ «եզան լեզուն», որը ջղախոտազգիների ընտանիքին պատկանող   բազմամյա խոտաբույս լինելու բերումով, ընդհանրապես կապ չունի իմ առաջարկած թեմայի հետ:   

Իմ զրույցի թեման  այն  լեզուն է, որն  այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է մեր երկրին: Խոսքս այն լեզվի մասին է,  որը   կարող է փոխարինել նաեւ զենքին: Քանզի, երբ խոսում են   դիվանագետները՝ լռում են թնդանոթները:

Ճիշտ եք կռահել, մտքինս դիվանագիտական լեզուն է, որին պետք է տիրապետեն ոչ միայն կարիերային դիվանագետները, այլ նաեւ  ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները, բարձր ղեկավարությունը, անգամ թնդանոթների մոտ կանգնած զինվորականները:
Իսկ ո՞րն է դիվանագիտական լեզվի առանձնահատկությունը:

Այդ լեզվի բառապաշարում պետք է բացակայեն մեղադրանքը, վերջնագիրն ու սպառնալիքը:
«Պարտադրանք» արտահայտող նախադասությունները տեղ չունեն դիվանագիտական լեզվում: Դիվանագիտական գրագրության մեջ չեն օգտագործվում  նաեւ «հրամայական» եղանակով կազմված նախադասություններ:  Դրանց փոխարինում են ըղձական եղանակի նախադասությունները:

Դիվանագետները բողոք արտահայտելու փոխարեն, գերադասում են հայտնել  իրենց մտահոգությունը, կամ  ավելի մեղմ  ձեւակերպումով՝   ափսոսանքը՝   գործընկեր համարվող երկրի կողմից թույլ տրված  ոչ  ցանկալի արարքի համար: 
Երբ դեսպանընկալ երկրից դեմարշի նպատակով դեսպանին հետ են կանչում, երկկողմ հարաբերություններում թյուրըմբռնումներ չառաջացնելու համար, հայտարարվում է, որ դեսպանը  վերադարձել է մի շարք հարցերի շուրջ քննարկումներ ունենալու նպատակով: 
Դիվանագետի  խոսքը պետք է ուղեկցվի  ժպիտով, ձեռքերի ոչ կտրուկ՝  սահուն  եւ կշռութավոր շարժումներով:

Դիվանագիտական լեզվին բնորոշ արտահայտությունները պատահական չեն ընտրվում: Դրանք մշակվել եւ հղկվել են դարերի ընթացքում, եւ հանձնարարելի են բոլոր նրանց, ովքեր երկրի ճակատագիրն են տնօրինում:    

Ու ես իմ ափսոսանքն եմ հայտնում,  որ  մեզանում  հաճախ  խախտվում   են  դիվանագիտական լեզվի  կանոնները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արհեստական Բանականության հաղթանակը

Հաջորդ գրառումը

Մի նորմալ փողոց կար՝ դա էլ են ուզում խցանել

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Մի նորմալ փողոց կար՝ դա էլ են ուզում խցանել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական