Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԽԱԹՆ ՈՒ  ԱՔԱՂԱՂԻ ՊՈՉԸ

Բնությունը մեզ պոչ չի պարգեւել: Չգիտեմ, դա լա՞վ է, թե՞ վատ: Միգուցե պոչն ինչ-որ նպատակի, օրինակ ճանճ քշելու համար մեզ էլ պետք գար: Ինչ արած, մենք պոչ չունենք ու առանց դրա մինչեւ հիմա «յոլա» ենք գնացել: Բայց եթե հայերս չօգտագործեինք պոչը, ավելի շուտ՝ «պոչ» բառը, հայոց լեզուն հաստատ կտուժեր: Օրինակ, պոչի բացակայության դեպքում ինչպե՞ս կկարողանայինք  նկարագրել անհավանական ու խելքից դուրս թվացող ստերը: Այո, պոչը մեզ օգնում է լուծել խնդիրն ու ոչ հավաստի ստերն անվանել «պոչավոր»: Անշուշտ, պոչ չունենալու դեպքում մեզ օգնության կհասներ  նաեւ  կոտոշը՝ պոզը, ճիշտ այնպես, ինչպես իրանցիներն են օգտվում  դրանից  ու նույն նպատակի համար, պոչից բացի, օգտագործում  կոտոշը՝ ճչացող ստերն անվանելով «պոզավոր» (doruhg-e shakhdar):

Բայց, հայի համար պոզ ու պոչը (միասին վերցրած) ստի հետ ոչ մի կապ չունի, այլ կապված է անտեղի քննադատության եւ «պոզ ու պոչ» կպցնելու հետ: Իսկ իտալացիների մոտ ստի հետ ոչ պոչն է ասոցացվում, ոչ էլ կոտոշը, փոխարենը սուտն ու քիթն են սերտորեն փոխկապակցված: Պինոկիոյի արկածները գրքից գիտենք, որ հեքիաթի հերոսի քիթն ամեն անգամ երկարում էր, երբ նա ստեր էր հորինում: Պատկերացրեք, ինչ տեղի կունենար, եթե մերօրյա որոշ քաղաքական այրեր  աշխատեին Պինոկիոյի հեքիաթային դարաշրջանում:

Վերադառնալով պոչի թեմային, ավելացնեմ, որ հայերը խորամանկելիս օգտվում են մարդու մոտ բացակայող կարեւորագույն օրգանից, այն է՝ պոչից, եւ այդ նպատակով «պոչ խաղացնում»: Բայց իրանցիները խորամանկելիս ոչ թե սեփական պոչն են խաղացնում, այլ՝ ուրիշի: Դա է պատճառը, որ մեկին խաբելու կամ մոլորեցնելու համար իրանցին ասում է՝ «արջին ստիպեցինք պար գալ, որ պոչը բռնենք»: Բնականաբար, այստեղ «արջը» հանդես է գալիս որպես խարդավանքի զոհ: 

Թեեւ մենք պոչ չունենք, բայց պետք է զգուշանանք, որ հանկարծ մեր չեղած պոչը չկտրեն, չխուզեն կամ էլ չտրորեն, հակառակ դեպքում չարամիտ մարդկանց զոհը կդառնանք: Բայց իրանցիներն այդ հարցում այլ կարգի մտահոգություն ունեն, քանի որ նրանք սովորաբար զգուշանում են պոչը կտրած մարդկանցից: Չէ՞ որ «պոչատ» մարդիկ  (dom boride), ըստ իրանցիների, խորամանկ ու նենգամիտ են լինում:

Պոչի եւս մեկ կարեւոր հատկանիշ: Եթե անհերքելի փաստերը կոծկելու համար մենք՝ հայերս, անհուսալիորեն փորձում ենք մախաթը թաքցնել պարկի մեջ, ապա իրանցիները համառորեն աշխատում են աքաղաղի պոչը քողարկել (dom-e khorus):

Այո, մեր կյանքում  կան այնպիսի ակնառու բաներ, որ   մախաթի  ու  աքաղաղի պոչի պես հնարավոր չէ թաքցնել անգամ ամենամեծ պարկի մեջ:ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի մարտահրավերը միջազգային հանրության օրակարգին

Հաջորդ գրառումը

Հայ տարագրության մասին բանախոսություն Սենիգալիայում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ տարագրության մասին բանախոսություն Սենիգալիայում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական