Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի մարտահրավերը միջազգային հանրության օրակարգին

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քանիցս կրկնել է, որ Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, քանի որ Բաքուն այդ հարցը լուծել է բռնի ուժով: Իրենց հերթին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ մի առիթ բաց չեն թողել 2020 թվի աղետալի 44-օրյա պատերազմից հետո կրկնելու եւ հաստատելու իրենց նախագահի խոսքերը:

Սակայն միջազգային հանրության գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանին չի մնացել իր վերջնական վճիռը արձակել այդ հարցի վերաբերյալ, քանի որոշ շահագրգիռ կողմերի համար հակամարտությունը դեռ կարգավորված չէ:

Վերջին իրադարձությունները առավել ցայտուն կերպով բացահայտեցին, որ միջազգային հանրությունը՝ Արեւմուտքը մասնավորապես, այդ հարցը վերցրել է իր ձեռքում՝ ի հեճուկս Ադրբեջանի:

Որոշակի երկու իրադարձություններ հստակորեն ցույց են տալիս կողմերի միջեւ եղած տարբերությունները: Մեկը Շուշիում կազմակերպված հավաքն էր, որին 60 երկրների ներկայացուցիչներին էր հրավիրել Ադրբեջանը, ցույց տալու համար պատերազմի ժամանակ ռմբակոծումից ավերված քաղաքի վերակառուցումը, մյուսը՝ ամերիկացի փորձառու դիվանագետ Ֆիլիպ Թ. Ռիքերի նշանակումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի:

Առաջինի դեպքում, երկու երկրների՝ Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացոււցիչները, որոնք Ռուսաստանի հետ միասին Մինսկի խմբի համանախագահներ են, ցուցադրաբար ներկա չէին գտնվել Շուշիում կազմակերպված հավաքին, զայրացնելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ նրանց բացակայությունը հստակ ուղերձ էր այն մասին, որ Բաքվի ղեկավարները աղավաղված ձեւով են ներկայացնում իրականությունը միջազգային դիվանագիտական հանրությանը:

Երկրորդի դեպքում, նախաձեռնությունը մահվան դուռն էր հասցրել Ադրբեջանի ղեկավարներին, որովհետեւ այդ նշանակումը խոսում էր Մինսկի խմբի վերականգնման եւ Հարավային Կովկասում անավարտ մնացած իր ստանձնած պարտավորությունը ավարտին հասցնելու վճռականության մասին:

Ուկրաինական պատերազմի անելանելի կացությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ձախողումը այդ արկածախնդրությունում կարող է առաջացնել քաղաքական վակուում Կովկասում, որը հնարավոր չէ անտեսել: Այդ պատճառով էլ Արեւմուտքը եւ մասնավորապես Մ. Նահանգները վերջին վեց ամիսների ընթացքում առավել ակտիվ եւ վճռական դերակատարություն է ունենում տարածաշրջանում:

Ադրբեջանը հոխորտում է իր վերջին հաղթանակով եւ հրճվում հատկապես իր գործողությունների հանդեպ Անկարայի ցուցաբերած անսասան աջակցությունից: Ադրբեջանի նախագահ Ալիեւը չտատանվեց Մոսկվայի դեմ դուրս գալ եւ փակել Բաքվում ռուսական «Սպուտնիկ» լրատվամիջոցը, այն պատճառաբնությամբ, որ դրա հայկական ծառայությունը հարցազրույց էր հեռասփռել Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:

Այսօր էլ նույն վճռականությամբ Բաքուն դեմ է դուրս գալիս Մ. Նահանգներին եւ Ֆրանսիային այն համոզմամբ, որ Բրյուսելի հետ կնքած գազ մատակարարելու իր պայմանագիրը կազատի նրան իր բոլոր մեղքերից:

Շուշիի հավաքին երկու երկրների՝ Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանների բացակայությանն անդրադառնալով, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդատու Հիքմեթ Հաջիեւը նշել է. «Որոշ կողմերի ջանքերը վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ամոթալի կեղծավորություն է: … Իրադարձությանը չեն մասնակցում երկու երկրներ՝ Մ. Նահանգներն ու Ֆրանսիան: Մենք չենք կարող հասկանալ նրանց բացակայության պատճառը: …Նրանց բացակայությունը, նրանց հայտարարությունները Մինսկի խմբի աշխատանքների վերականգնման վերաբերյալ մի անգամ եւս ցույց են տալիս, թե ինչ առաքելություն են նրանք կատարել այդ ձեւաչափով 30 տարվա բանակցությունների ամբողջ գործընթացում»:

Շուշիի իրադարձությանը ներկա չգտնվելու երկու երկրների պատճառն ակներեւաբար այն էր, որ նրանք ադրբեջանական զորքերի կողմից այդ քաղաքի գրավումը օրինական չեն համարում, որովհետեւ Շուշին միշտ էլ ներառված է եղել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում:

Նման բացատրությունը ավելի հստակ երեւում է Մ. Նահանգների հրապարակած անուղղակի մի հայտարարության մեջ: «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական ծառայությանը տված մեկնաբանության ընթացքում Բաքվի ամերիկյան դեսպանությունը Հաջիեւի խոսքերին անդրադառնալով իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Սակայն ավելացրել է, որ «Մ. Նահանգների դեսպանատան անձնակազմը շարունակելու է առաջվա նման այցելություններ կատարել դեպի Ադրբեջանի բոլոր շրջանները՝ Աղդամ, Զանգելան եւ Ֆիզուլի»:

Ինչպես նկատելի է, Շուշին չի հիշատակված, ենթադրաբար տարբերակելու համար շրջանները, բայց ակնարկը ավելի քան պարզ ու հասկանալի է:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի վերաշխուժացմանը, Մ. Նահանգների պետքարտուղարությունը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ նշելով. «Մ. Նահանգները  պարտավորված է զգում օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին նստելու բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երկարատեւ քաղաքական կարգավորում գտնելու համար: Դեսպան Ռիքերը աշխատելու է համախոհ գործընկերների հետ, ինչպիսին օրինակ՝ Եվրոմիությունն է: Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ աջակցելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող երկխոսություններին: Ներկա ժամանակահատվածում դեսպան Ռիքերի նշանակումը նաեւ վկայում է այն մասին, որ Մ. Նահանգները կարեւոր դերակատարություն է վերապահում իրեն Ժնեւում Վրաստանի հարցով ընթացող քննարկումներում»:

Ադրբեջանի համար նույնքան զայրացուցիչ էր Ռիքերի նշանակումը, որովհետեւ դա ցույց էր տալիս, թե որքան վճռական է Մ. Նահանգները՝ արդարացի կարգավորում պարգեւելու ղարաբաղյան հակամարտությանը: ԵԱՀԿ-ն միջազգային միակ հարթակն է, որ ՄԱԿ-ի կողմից լիազորված է կարգավորելու հարցը:

Ահա թե ինչպես է արձագանքել Ադրբեջանը Ռիքերի նշանակման լուրին: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լայլա Աբդուլլաեւան նշել է. «Փաստացի անգործունակ Մինսկի խմբի վերակենդանացման փորձերը կարող են Մ. Նահանգներին ընդհանրապես օտարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, եւ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է: Միջազգային համայնքը, ներառյալ մեր գործընկերները, պարտավոր են հասկանալ, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի հետ կապելը բոլորովին չի նպաստելու երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին»:

Աբդուլլաեւայի խոսքերը նշանակում են, որ միջազգային համայնքը չի «հասկանում» Ադրբեջանի տրամաբանությունը:

Սա է ընդհանուր մթնոլորտը եւ կոնտեքստը իրադարձությունների, որոնց գոյության պայմաններում օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը մեկնեցին Բրյուսել, Եվրոմիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը մշակելու մտադրությամբ:

Օգոստոսի 31-ի հանդիպումը նախատեսված էր անցկացնել Մոսկվայում, բայց հանկարծակի փոփոխությունը ցույց է տալիս, որ բանակցող կողմերը գոհ չէին Մոսկվայի ծառայություններից եւ նախընտրեցին Բրյուսել մեկնել: Փոփոխության մասին իրազեկելու նպատակով վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետեւ Մոսկվան Սուրմալուի պայթյունի արձագանքների պատրվակով իր զայրույթն էր արտահայտել Հայաստանում հակառուսական զգացմունքների եւ գործողությունների աճի կապակցությամբ:

Ռուսաստանը մտադիր չէ կարգավորելու հակամարտությունը, որովհետեւ դա նշանակելու է իր խաղաղապահ ուժերի տարհանումը Ադրբեջանից: Ի հակադրություն Արեւմուտքը շահագրգռված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով, ոչ թե ելնելով հակամարտող կողմերին հատուկ վերաբերմունքի նկատառումներից, այլ պարզապես որովհետեւ ցանկանում է ի չիք դարձնել Ադրբեջանում ռուսական զորքերի տեղակայման Մոսկվայի պատճառաբանությունները:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետական ռեկետ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական