Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծիծաղում են նաեւ մարդիկ

Ծիծաղը, ըստ դրա մասնագետների,  ուրախություն արտահայտելու ժամանակ երբեմն  արտաշնչական շարժումների ուղեկցությամբ հայտնվում է դեմքի վրա:

Բայց պետք չէ հավատալ ծիծաղագետների այն պնդումներին, որ ծիծաղը միայն մարդկային, ու երբեմն էլ կապկային որակ է: Սուտ է:

Կար ժամանակ, երբ ծիծաղելու տրամադրություն  ուներ նաեւ ԱՐՑԱԽԻ ԱՐԵՎԸ, որի փաստն է վավերագրել Ռոլանդ Շառոյանը՝ «ԱՐԵՎԸ ԾԻԾԱՂՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ» վերտառությամբ կինոսցենարի մեջ:

Մի՛ հավատացեք, որ ծիծաղում են միայն մարդիկ ու կապիկները: Սյունյաց աշխարհի անտառներում սուլացող քամու ծիծաղից ներշնչված Համո Սահյանն էլ է անտառային երբեմնի խրախճանքի աղմուկը մեզ հասցնելու փորձ արել.

Խշշում էր անտառն ու տարուբերվում,

Երկինք էր հասնում խշշոցը նրա…

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Եվ ծիծաղում էր անտառի վրա…

 Մեծն Թումանյանն էլ  է վկայում, որ մի ժամանակ ծիծաղում  էր նաեւ ԾԻԾԱՂԱԽԻՏ Վանա  ծովը, երբ դրա առափնյա  փոքրիկ  գյուղից իր սիրելիին հասնելու համար ծովն էր նետվում սիրահար տղան:

Ոչ, սուտ է, որ ծիծաղում են միայն մարդիկ ու կապիկները: Հենց Սեւակն է արձանագրել  տարերքի  ծիծաղն ու ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏԱՆ միջոցով փոխանցել ծիծաղկոտ լեռնային վտակի ու կապույտ երկնքի ղողանջը.

Բառե՛րը… եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը… զուլա՛լ.

Այդպես լեռնային վտակն է կարող

Քարերի վրա ծիծաղել ու լալ…

Թվաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում,

Թվաց՝ երկինքն է կապույտ ծիծաղում,

Իսկ գարնանամուտին ու անտառի զվարթ ծիծաղին նվիրված Վահան Տերյանի ավետումն ասես ծիծաղի սահմանափակ մենաշնորհի պնդումները հերքելու համար է հորինված եղել. 

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով

Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Եվ հեղեղները խոսուն-սառնորակ

Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով:

Ոչ, մի՛ հավատացեք, որ ծիծաղը միայն մարդու եւ կապկի մենաշնորհն է: Հավն էլ է ծիծաղում, այն էլ՝ եփած հավը, երբ անհավանական ու ծիծաղելի ստեր է լսում:

Մի՛ հավատացեք ստերին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմադիրները չպետք է թողնեն, որ իշխանությունը միայնակ պարզի պատերազմի հանգամանքները

Հաջորդ գրառումը

Աշոտ Մելքոնյան. «Ներկայիս կարեւորագույն խնդիրը պատմության դասերի յուրացումն է»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Աշոտ Մելքոնյան. «Ներկայիս կարեւորագույն խնդիրը պատմության դասերի յուրացումն է»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական