Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

19/06/2026
- 19 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Զանազանութիւնն ուտելոյ եւ լափելոյ

Մարդը կենդանուց տարբերվում է բանականությամբ, խոսքով եւ ստեղծագործելու ունակությամբ: Սակայն մարդու եւ կենդանու միջեւ կան նաեւ բազմաթիվ ընդհանրություններ, որոնցից գլխավորը ուտելն է:

Ուտելը այն գործընթացն է, որի ընթացքում մարդն ու կենդանին իրենց օրգանիզմի կենսագործունեությունն ապահովելու համար սնունդ են ընդունում. կերակուրը ծամելով՝ կուլ են տալիս:

Սակայն ուտելու հարցում մարդու եւ կենդանու միջեւ կան նաեւ մի շարք տարբերություններ:

Մարդը գրեթե ամեն ինչ կարող է ուտել. սննդից բացի՝ կարող է նաեւ «երդում ուտել», «կաշառք ուտել», իսկ երբեմն էլ իր նմանների «խելքն ուտել»: (Ջիգյար ուտելն, իհարկե, այլ կատեգորիայից է:)

Իսկ կենդանին կաշառք կամ երդում ուտելու համար դեռ երկար ճանապարհ պիտի անցնի: Դրա համար միլիոնավոր տարիների էվոլյուցիա է անհրաժեշտ, որի ընթացքում պետք է տեղի ունենան կլիմայական փոփոխություններ, կենդանին պետք է սովորի երկու ոտքով քայլել, աշխատանքային գործիքներ պատրաստել եւ մեծացնի իր ուղեղի ծավալը: Եվ քանի դեռ այդ դժվարին ճանապարհը չի հաղթահարել, նա ո՛չ կարող է խոսել, ո՛չ ստեղծագործել, ոչ էլ երդում ուտել կամ կաշառակերությամբ զբաղվել:

Ուտելու հարցում մարդկանց եւ կենդանիների միջեւ կա նաեւ մեկ այլ կարեւոր տարբերություն: Մարդիկ, ի տարբերություն կենդանիների, ուտելու եւ խմելու ընթացքում հաճախ մտերմանում են: Հայերեն ընկեր բառի ծագումն ու կազմությունը հենց դրա մասին են վկայում: Ըստ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի, ընկեր բառը կազմված է ընդ նախդիրից եւ կեր արմատից եւ նշանակում է «միասին ուտող», «հացակից»

Ընդ-կեր բառի ճիշտ պատկերն է գերմաներեն Genosse բառը՝  հին  գերմաներեն  ginoz բառից, որ նշանակում է «մեկի հետ ինչ-որ բան վայելել»: Այդ բառը հիմա էլ գործածվում է քաղաքական բառապաշարում, իբրեւ դիմելաձեւ սոցիալ-դեմոկրատական, կոմունիստական, արհմիութենական հանրության կողմից:

Նմանատիպ ծագում ունի նաեւ լատիներեն companio բառը, որը բառացիորեն նշանակում էր «հացակից»՝ com- («միասին») եւ panis («հաց») բաղադրիչներից: Այդ բառից են առաջացել անգլերեն companion («ընկեր», «ուղեկից») եւ ֆրանսերեն compagnon («ընկեր», «գործընկեր») բառերը:

Ընկեր իմաստով գործածվող վրացերեն megobari բառը նույնպես կապում են gobi («ափսե», «կերակրատաշտ») բառի հետ, այսինքն՝ «նա, ում հետ ափսե ես կիսում»:

Նույն գաղափարն են արտահայտում նաեւ պարսկերեն ham-kase («նույն ամանից սնվող») եւ ռուսերեն однокашник («նույն շիլայից ուտող») բառերը:

Մարդկանց եւ կենդանիների սնվելու միջեւ կա եւս մեկ կարեւոր տարբերություն. Հայերեն լեզվական ավանդույթում ընդունված է ասել, որ մարդը ուտում եւ ըմպում է, իսկ կենդանին՝ լափում եւ լակում»:

Գ.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստանի արտաքին քաղաքականության նոր առանցքը պետք է լինի հստակ ու աներկբա՝ ռազմավարական դաշինք Իրանի հետ՝ հանուն Հայաստանի անվտանգության. Արմեն Այվազյան

Հաջորդ գրառումը

Գույժ. Վախճանվել է քանդակագործ Մեթյու Սպենդերը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Գույժ. Վախճանվել է քանդակագործ Մեթյու Սպենդերը

Լրահոս

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական