Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
16
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրավորներն  ու մենք

Հազարամյակների ընթացքում մարդը կարողացել է թռչունների մոտ հայտնաբերել իրեն բնորոշ բնավորության գծեր եւ իր նմանին համեմատել ձվադրման հատկությամբ օժտված որոշ փետրավոր կենդանիների հետ:

Թութակը, օրինակ, կարողանում է խոսել ու կրկնել մարդկանց ասածները, որից ելնելով էլ շեֆին քծնող ու նրա թեզերը հնարավոր բոլոր առիթներով կրկնող մարդուն հաճախ թութակի հետ են համեմատում:

Ծիծեռնակը չվելու հատկություն ունի ու բնօրրան է վերադառնում իր կարիերայի համար քաղաքական ամենանպաստավոր եղանակներին եւ հարկ եղած ժամանակ լքում է բնօրրանը, կամ, ինչպես քաղաքագիտության մեջ է ընդունված ասել՝ փոխում է ճամբարը:
Ագռավի կռռալու հատկությունն է մարդկանց ուշադրությունը գրավել: Այդ պատճառով էլ ուրիշի լավը չցանկացող, ձեռնարկվող բարեփոխումները չնկատող ու փնթփնթացող հոռետես մարդկանց կռռացող ագռավին են նմանեցնում:

Աղավնին օգտագործվում է աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակներում խաղաղասիրական դրոշ բարձրացնող, ինչպես  նաեւ խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնող մարդուն նկարագրելու համար: Կարեւոր չէ, թե իր երկրի պաշտպանական գերատեսչությունը դարձնում է  «պատերազմի նախարարություն»  եւ իրերը կոչում  իրենց անուններով:

Արծվի խրոխտ կեցվածքը համեմատելի է անվեհեր ու հանդուգն քաղաքական այրերի վարքագծի հետ, որոնք մշտապես ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում անվրեպ  խաղադրույք են կատարում:

Հավն իր խելքով ու անհեռատեսությամբ օրինակ է ծառայում սակավամիտ եւ շատ արագ քարոզչությունից ազդվող մարդկանց համար եւ օգտագործվում է որպես խելքի չափման միավոր:

Աքաղաղը՝ հավի արական տեսակը, ինքնավստահության ու գոռոզամտության  խորհրդանիշ է, որի կերպարը երբեմն օգտագործվում է տարբեր ամբիոններից հոխորտացող մարդկանց բնորոշելու եւ նրանց «խորոզանալու» հատկությունը պատկերավոր գույներով նկարագրելու համար:

Բուն իմաստության ու խորաթափանցության խորհրդանիշ է՝ հին հույն աստվածուհի Աթենայի խորհրդապատկերը: Սակայն բվի թուրքերեն տարբերակը հայերենում հակառակ երանգավորում ունի:

Բայղուշը բվի թուրքական տարբերակն է՝ չարագուշակության խորհրդանիշը: Այդ պատճառով էլ բայղուշ են անվանում բոլոր այն չարագուշակ քաղաքական մեկնաբաններին, որոնք խաղաղության համար ձեռնարկվող քայլերը լուրջ չեն ընդունում: Բայղուշները, առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու կարծում են, որ պատերազմի վտանգի վերացման եւ պաշտպանական ծախսերի կրճատման մասին հայկական կողմի համոզվածությունը չափազանցված է, իսկ ամեն պահի պատերազմին ընդառաջ գնալու Բաքվի բռնապետի հոխորտանքները՝ հիմնավոր:

Թուլանալ է պետք. Բայղուշների չարագուշակություններից վախիլ մի՛ք:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սլովեն նկարչի ցուցահանդեսը Թալինում

Հաջորդ գրառումը

Նիկոլայ Մադոյան. «Երաժշտությունը ոչ միայն շարժում է սիրտը, այլեւ նորոգում է հոգին»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլայ Մադոյան. «Երաժշտությունը ոչ միայն շարժում է սիրտը, այլեւ նորոգում է հոգին»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական