Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
14/02/2025
- 14 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Հայրենասիրության «մոդելավորում»

Ո՞վ  կարող է  տալ «Հայրենասիրություն» բառի սահմանումը:

Մյուս ժողովուրդների  մասին դժվարանում եմ  կարծիք հայտնել, բայց մեզ համար   Հայրենասիրությունը բառ չէ, «գաղափարաբառ»  է: Մեզ համար Հայրենասիրությունը հայրենիքի նկատմամբ ունեցած անկրկնելի սիրո զգացում է: Իսկ  Հայրենիքը հայի  ազգային ինքնության հիմքն է, որտեղ հայն իր պատմությունն ու մշակույթն է կերտում: 

Ուրիշների Հայրենասիրության մասին պատկերացում չունեմ, բայց հայի համար Հայրենասիրությունն  այն զգացողությունն է, որը  Հովհաննես  Շիրազի օգնությամբ  մեզ տրամադրում է լեռն Ալագյազից բացի,  նկատել  նաեւ  «աշխարհի թագ՝ քանց թագավոր՝ Մասիսը ճերմակ»: 

Վստահ չեմ, որ մյուս ժողովուրդներն էլ կարող են ասածս  ընկալել, բայց հայերենով Հայրենասիրությունը միայն մեծատառով պետք է գրվի:

Հային ճանաչողը պետք է լավ իմանա, որ Հայրենասիրությունը   անմեկնելի  սերն է Հայրենիքի նկատմամբ, որը միայն   հայի  ծննդավայրն  ու  հային  քաղաքացիություն շնորհող  կենսավայրը չէ:

Հայրենասիրությունն այն զգացողությունն է, որ երբ Հայրենիքովդ ես երդվում, Պարույր Սեւակի նման ձեռքդ պիտի դնես սրտիդ վրա՝ սեղմելու նման, որ հանկարծակի   չպայթի դողից:
Մյուս ժողովուրդների հարցում իրավասու չեմ, բայց մեր Հայրենիքը հոգնակի գաղափարաբառ է, կազմված՝  «ք» հոգնակիակերտ մասնիկով, քանի որ  մեր Հայրենիքի մեջ ներառված են  Հայաստանի Հանրապետությունը,  Կիլիկիան,  Արցախը, Մուշն ու Սասունը, Ղարսն ու Արդահանը, Վանն ու  Ալաշկերտը… Այդ պատճառով էլ    Հայրենասիրությունը հայի համար նույնպես հոգնակի գաղափարաբառ է:

Մյուս ժողովուրդների հարցում վստահ չեմ, բայց մեզանում  հայի ոգին  փառավորող  Հայրենասիրությունը   մոդելավորում  չունի: Չկան Հայրենասիրության կայսերական, ամբողջատիրական, միապետական, լիբերալիստական, ժողովրդավարական ու գաղափարապաշտական մոդելներ:   

Ու ես  վստահ  կարող եմ ասել, որ պարտության հետեւանքով  Հայրենիքի կորուստը Հայրենասիրությամբ տառապող մարդու համար չի կարող ինքնիշխան պետության հիմք լինել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ երաժշտական   շրջագայություն Լատինական Ամերիկայում

Հաջորդ գրառումը

Ամենահզորը աշխարհում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ամենահզորը աշխարհում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական