Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
15/11/2024
- 15 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
17
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրնձաբլիթ

Պատմում են՝ իբր 1789 թ. Ֆրանսիական հեղափոխության հաղթանակին նախորդած օրերին, երբ իշխանություններից դժգոհ ժողովուրդը գտնվում էր  ծայր աստիճան աղքատության մեջ, իսկ իշխողները ցոփ ու շվայտ կյանք էին վարում,   պալատականները փորձում են Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի կնոջ, Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին բացատրել ժողովրդի դժգոհության պատճառները,  ասելով, որ մարդիկ ուտելու հաց չունեն: Իբր Մարի Անտուանետն էլ խորհուրդ է տվել հուշել գյուղացիներին՝  եթե հաց չունեն,  թող բրնձաբլիթ  ուտեն:

Հիմա կհարցնեք, դա ի՞նչ բան է: Ասեմ:  Բրձնաբլիթը բարդ բառ է, որի երկրորդ բաղադրիչը, անվանի լեզվաբան Գեւորգ Ջահուկյանի կարծիքվ, հնդեվրոպական ծագում ունեցող, ենթադրաբար՝  (t աճականով)  bhle արմատից առաջացած  «բլիթ»    բառն է: Իսկ բառի առաջին բաղադրիչի մասին խոսելիս, ակամայից հիշում ես դրա անսպառ կալորիականության մասին:

Բրնձաբլիթը քաղցր բակլայի խորիզով պատրաստված թխվածք է, որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկանիշներով: Այն ածխաջրերի շտեմարան է, որ օրգանիզմին մեծ էներգիա է փոխանցում:   

Բացառել չի կարելի նաեւ այն վարկածը, որ տերունական աղոթքի՝  «զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր» նախադասության մեջ «հացի»  փոխարեն «բրնձաբլիթ» բառն օգտագործելու  խնդրանքով Աստծուն դիմելու առաջարկ եղած լինի:

Կարելի է ենթադրել, որ Հովհաննես Թումանյանը  չի լսել   սննդակարգում հացը բրնձաբլիթով փոխարինելու Մարի Անտուանետի հանճարեղ խորհուրդի մասին, հակառակ դեպքում, Ամենայն հայոց բանաստեղծը «Խրճիթում» բանաստեղծությունը գրի առնելու անհրաժեշտությունը չէր զգա:  Չէ՞ որ հաց չլինելու պատճառով մանուկների աղեկեզ լացը լսելով,  նանին անմիջապես կարող էր սեղանին  դնել բրնձի ալյուրով   պատրաստած ախորժաբեր բլիթներն ու այլեւս սովահար երեխաների մասին տխուր պատմությունը մեզ չէր փոխանցվի:

Մանուկները գոռում-գոչում,

Լալիս էին աղեկեզ.

– Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,

Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:

Ի՞նչ իմանաս,  միգուցե հացի փոխարեն բրնձաբլիթ ուտելու հորդորանքն  այսօր էլ է արդիական:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մերն իրո՞ք ուրիշ է

Հաջորդ գրառումը

Ստացանք նոր գրքեր

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ստացանք նոր գրքեր

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

Սեպտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության` թերևս ամենածանր հիշողության օրն է։ Հինգ տարի առաջ սկսվեց պատերազմ, որն ունեցավ ողբերգական հետևանքներ՝ հազարավոր...

ԿարդալDetails

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025

Եվ ինչքան մեղավորները շարունակեն անպատիժ մնալ, վիճակն ավելի է սրվելու, կորուստներն էլ՝ շատանալու. Արսեն Ջուլֆալակյան

27/09/2025

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական