Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԻՀ  ԱԳ  նախարարն ընդունել է Բաքվում եւ Երեւանում Իրանի դեսպաններին

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեսպանահավաք`  նոր ձեւաչափով

Մամուլից տեղեկանում ենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն ընդունել է Հայաստանում եւ Ադրբեջանում իր երկրի դեսպաններին:
Դիվանագիտական պրակտիկայում ընդունված կարգի համաձայն,   նորանշանակ դեսպանները գործուղումից առաջ, մի շարք արարողակարգային բնույթի տեսակցություններից բացի,  հրաժեշտի համար հանդիպում են   նաեւ  պատկան երկրի արտաքին գործերի նախարարի հետ: Նման հանդիպումները, արարողակարգային նշանակությունից  բացի, կարեւոր են նաեւ դեսպանընկալ երկրի հետ փոխգործակցության սահմանների ճշգրտման,   հատուկ ուղերձների փոխանցման եւ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով:   

Արտաքին գործերի նախարարը դեսպանների հետ հանդիպման եւ օրակարգային հարցեր  քննարկելու առիթներ ունենում է նաեւ  մայրաքաղաքում  անցկացվող տարեկան դեսպանահավաքների ժամանակ՝ արտերկրում հավատարմագրված բոլոր դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ:
 ԱԳ նախարարը նաեւ արտասահմանյան այցերի ընթացքում իր երկրի դեսպանատանը երբեմն հանդիպումներ է ունենում սահմանափակ թվով իր ենթակայության տակ գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նպատակ ունենալով ռազմավարական նշանակության կարեւոր եւ հրատապ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել տվյալ երկրում:   

Բնականաբար, դեսպանները նաեւ հնարավորություն են ունենում  իրենց երկրի արտաքին գերատեսչության ղեկավարների հետ  տարբեր բնույթի  հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել: 

Լինում են նաեւ դեպքեր, երբ քաղաքական դեմարշի եւ դժգոհություն արտահայտելու նպատակով, դեսպանները «մի շարք հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու» անվան տակ ժամանակավորապես հետ են կանչվում:

Սակայն, նոյեմբերի 26-ին Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի ու Հայաստանում ու Ադրբեջանում հավատարմագրված ԻԻՀ դեսպաններ՝ Մեհդի Սոբհանիի ու Սեյյեդ Աբբաս Մուսավիի համատեղ հանդիպումը ո՛չ դասական իմաստով դեսպանահավաքի ձեւաչափ էր, ո՛չ տարածաշրջանային դեսպանների դիպվածային հանդիպում, ոչ էլ դիվանագիտական դեմարշ:

Իրանի  ԱԳ նախարարը ԻԻՀ դեսպաններ  Սոբհանիի ու Մուսավիի հետ համատեղ հանդիպման մասին իր X սոցիալական ցանցում  հետեւյալ բովանդակությամբ  տեղեկատվությունն էր տարածել՝

«Ադրբեջանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մեր երկրի դեսպանների հետ հանդիպման ժամանակ լրջագույնս կարեւորել եմ Իրանի արտաքին քաղաքկանության մեջ Հարավային Կովկասի նկատմամբ  մեր երկրի վերաբերմունքը եւ ընդգծել տարածաշրջանում խաղաղության եւ տեւական կայունության  հաստատմանն ու նշված երկու երկրների հետ հարաբերությունների զարգացմանը միտված  դիվանագիտական գերատեսչության ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ բացառելով այդ խնդրում օտար ուժերի միջամտությունը»:

Ադրբեջանական Gunaz.tv-ի կարծիքով՝  ԻԻՀ ԱԳ նախարարի հետ իրանցի երկու դեսպանների  համատեղ հանդիպման առիթը,  Երեւանում եւ Բաքվում հավատարմագրված իրանցի դեսպանների արցախահայության մասին հրապարակած հակասական հայտարարություններն էին:   Gunaz.tv-ը հավանաբար նկատի է ունեցել  ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝   «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, որ  Իրանը պահանջում է հարգել Ղարաբաղի հայության իրավունքները, այն դեպքում, երբ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին Ղարաբաղում բնակվող հայության իրավունքներին ու անվտանգության պահպանմանը վերաբերող հարցերը  համարել է Ադրբեջանի ներքին խնդիրը:

Հիշեցնենք, որ Բաքվում Իրանի դեսպան Մուսավին, Ադրբեջանի նոր ագրեսիայի ու  Արցախի հայաթափման նախօրեին, երբ բոլորը  վերահաս պատերազմի մասին էին խոսում,   հնարավոր  ագրեսիայի  մասին հայկական կողմի բարձրացրած աղմուկը համեմատել էր  «մի բաժակ ջրի մեջ փոթորկի» հետ: Եվ ինչպես պարզ դարձավ, այդ «մի բաժակ ջրի մեջ փոթորիկը», դեսպանի հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց,  հանգեցրեց արցախահայության էթնիկ զտմանը, բռնագաղթեցմանը:

Ըստ ամենայնի, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը, Հայաստանում եւ Ադրբեջանում Իրանի շահերը  ներկայացնող երկու իրանցի դեսպաններին  զգուշացրել է՝ դեսպանընկալ երկրների մայրաքաղաքներում  ԻԻՀ  պաշտոնական դիրքորոշումները պատշաճորեն ներկայացնելու եւ  հավատարմագրման երկրներում   «որոշ  շրջանակների» կողմից  ազդեցության չենթարկվելու անհրաժեշտության մասին: Եվ որպեսզի միջազգային հանրությունը կասկածներ չունենա, որ ԻԻՀ ԱԳ նախարարի «զգուշացումների» հասցեատերը միայն Բաքվում Իրանի դեսպան Մուսավին է, հանդիպումը կազմակերպվել էր 1+2 ձեւաչափով:

Հիշեցնենք որ, Բաքվում Իրանի դեսպան Մուսավին, հավանաբար դեսպանընկալ երկրում որոշակի շրջանակների ազդեցության տակ, 2022 թվականի օգոստոսի 28-ին, ըստ Trend News-ի,  հայտարարել էր, որ Իրանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը՝  այն համարելով  Ադրբեջանի ու Հայաստանի  խնդիրը եւ մոռացել «թուրանական  միջանցքի»  վերաբերյալ Իրանի սահմանած «կարմիր գիծը»: Փոխարենը դեսպան Մուսավին, ադրբեջանական  azpolitika.info-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն էր Իրանի «կարմիր գիծ» անվանել՝ հարկ չհամարելով հիշել նաեւ  Հայաստանի Հանրապետության  տարածքային ամբողջականության պահպանման մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը:  

Հավանաբար, դեսպան Մուսավին որոշակի շրջանակների ազդեցության պատճառով էր Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքում հրապարակել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի հունիսին  «ազատագրված տարածքներ» այցելելությունից հետո ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցը, որի ժամանակ, Աղդամը Հիրոսիմայի ավերակների հետ համեմատելով՝ ցավով էր արտահայտվել   «դրախտավայր հիշեցնող քաղաքը ավերակի վերածելու»  կապակցությամբ, եւ հույս հայտնել, որ նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ կվերակառուցվի Աղդամն ու  կվերականգնվեն քաղաքի գեղեցիկ շինությունները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բի-Բի-Սի. Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես եթե նրանք բանտում են

Հաջորդ գրառումը

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ, օ, Վահագն, արի …

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ, օ, Վահագն, արի ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական