Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ, օ, Վահագն, արի …

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեւ ոսկու պաշարներով աշխարհին կաշառած Ադրբեջանի նախագահը աչք ունի Հայաստանի սպիտակ ոսկու՝ քաղցրահամ ջրային պաշարների վրա, չի թաքցնում իր անհագ ցանկությունը, իսկ Արցախի հարստություններին դեռեւս անպատիժ տիրանալուց հետո համարձակվում է անթաքույց ցանկությունը նպատակ դարձնել: Ոսկու եւ ջրային պաշարներով դեռեւս լիովին չկողոպտված Հայաստանի Հանրապետությունը մոտեցող Վիշապի տարում՝ 2024-ին պիտի Վահագն ծնի… սա՛ է մեր փրկությունը, որի մասին անուղղակի հուշում է մեր երկիր այցելած «ՖԱՑ» -ի հեղինակը:

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» դեկտեմբերի 5-ին Իրա Փեթերի հեղինակած ծավալուն պատկերազարդ հոդվածով անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի եւ Հայաստանի հանդեպ ռազմական նպատակներին:  Հեղինակը կարծում է, որ ԼՂ-ի վրա հարձակման, պատերազմի բուն պատճառների մասին ուսումնասիրություններում թերասացություն կա. Արցախը Ադրբեջանի համար շահադիտական է նկատվել նաեւ քաղցրահամ ջրային պաշարներին տիրանալու պատճառով: «Հայաստանը Կովկասում քաղցրահամ ջրային ամենամեծ պաշար ունեցող երկիրն է, որին ուզում է տիրանալ դրացի ավտորիտար երկիրը: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ-ի համար բազմիցս պատերազմել են, պատճառը միայն էթնիկական չի եղել: Երկու կողմն էլ միմյանց մեղադրում էին գետերի պատնեշները ի վնաս մյուս կողմի կառուցելու, ջրի աղտոտման, բնական աղբյուրները փակելու մեջ:

Հարավային Կովկասում նվազող պաշարները դառնում են ճնշման միջոց, գրում է «ՖԱՑ»-ի հեղինակը եւ իր՝ «արդյոք սա վճռորո՞շ պատճառ է եղել պատերազմի համար» հարցի պատասխանը ցանկանում հաստատել նոյեմբերին իր այցելած Լեռնուտի օրինակով: «Շիրակի սակավաբնակ մարզում ծվարած այս գյուղը սահմանակից է Վրաստանի տնտեսապես թույլ հարավային մասին, արեւմուտքից՝ Թուրքիայի փակ սահմանին: Ծովի մակերեւույթից 1500 մետր բարձրության վրա չոր ամռանը բլուրների գագաթները դեղին են, ձմռանը՝ ձնապատ: Արթուր Պողոսյանը իր համագյուղացիների նման անհանգստանում է՝ «տարիների հետ ձյուն քիչ է տեղում»: «Կարիտասի» աշխատակից Արտաշես Մարգարյանի հետ 200 մետր բարձրանում են դեպի միակ լեռնային աղբյուր: Գյուղը միացված չէ մարզի կենտրոնական ջրային համակարգին: «Ջրի ճնշումը զգալի նվազել է: Աղբյուրի ակունքը բավարար պաշտպանված չէ», «ՖԱՑ»-ին բացատրում է Մարգարյանը: Հայաստանյան «Կարիտասը» այս շրջանի մոտ 20 գյուղ նոր ջրատարներով վերազինել է՝ դրանով ապահովել բազմաթիվ գյուղատնտեսների ապրուստը: Խորհրդային տարիներին գործող ջրանցքներով ոռոգման համակարգը փլուզվել է: «Լեռնուտի ջրի խողովակները մաշված են, ջրի կեսը կորչում է», ասում է Մարգարյանը: «Կարիտասից» մոտ 20 000 եվրո կպահանջվի կենդանիներից եւ բույսերից պաշտպանող ցեմենտապատ ծածկ, նոր խողովակներ տեղադրելու համար: Այդժամ Արթուրը  կկարողանա բավարարել ընտանիքի եւ կովերի ջրի պաշարները: Տարիներ առաջ ջրի պատճառով հրաժարվել է սեփական այգին մշակել, Գյումրիում աշխատանք չգտած Պողոսյանը մեկնել է Ռուսաստան, 5 տարի առաջ էլ չի դիմացել, վերադարձել է հայրենի եզերք: Ցույց տալով աղբյուրի տակի իջվացքն, ասում է, թե 15 տարի առաջ փոքրիկ ջրամբար է եղել: Գյուղի տների մի մասը բնակիչ չունի, մահացել են, ՌԴ-ում են, որտեղ ՀՀ-ից ավելի շատ հայ է ապրում, գրում է թերթը:

«Արտագաղթի բազմաթիվ պատճառներից է ջրի սակավությունը», «Հայաստանի կանայք հանուն առողջության» կազմակերպության ներկայացուցիչ համաճարակաբան Էմմա Անախասյանի կարծիքն է մեջբերում հոդվածագիրը: Ըստ գիտնականի, Հրվ.Կովկասում ջրային պաշարների նվազումն առաջին հերթին պայմանավորված է կլիմայի գլոբալ փոփոխություններով, ջերմաստիճանի տարեկան աճը գերազանցում է համաշխարհային միջինը: 1929-ից 2016 -ին ՀՀ-ում միջին ջերմաստիճանն աճել է 1,23 աստիճանով, մինչդեռ 1935-2012-ին՝ տարեկան միջին տեղումների քանակը նվազել է 10 տոկոսով: Նվազ տեղումները հանգեցրել են ստորերկրյա ջրերի նվազման, միաժամանակ չորանում են գետերն ու հանքային աղբյուրները, իսկ Արարատյան դաշտավայրի շրջանների հողերն աղակալում են, տուժել է տեղի գյուղատնտեսական հողերի 40 տոկոսը:

«ՖԱՑ»-ն անդրադառնում է Հայաստանի ջրերի աղտոտվածությանը՝պայթուցիկ նյութերի մնացորդներով, ծանր մետաղներով «հագեցածության» խնդրին: Ապագայում էլ դրա վնասներն առավել ընդգրկուն կլինեն, եթե 40 տոննա ոսկի պարունակող Ամուլսարում ոսկու արդյւնահանում սկսվի: «Էկոլուր» կազմակերպությունն էլ մտավախություն ունի, որ այն կարող է աղտոտել Արփա եւ Որոտան գետերը, ավելի մեծ անհավասարակշռության մեջ դնել Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրի՝ Սեւանի էկոհամակարգը: « Հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի հույսն էլ Սեւանն է», գրում է «ՖԱՑ»-ը:

Ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանը գրեթե զուրկ է ջրային պաշարներից: Էմմա Անախասյանը համոզված է, որ «ԼՂ-ի համար պատերազմները էթնիկ հակամարտությամբ պայմանավորված չեն: Ադրբեջանն ուզում էր մեր աղբյուրները»:  Համաճարակաբանի ենթադրությունը հաստատում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանության և միջազգային իրավունքի գծով փորձագետների Conflict and Environment Observatory (CEOBS) 2020-ի անկախ հետազոտությունը, ըստ այդ զեկույցի՝ հակամարտության անտեսված շարժիչ գործոնը ջրի խնդիրն է», գրում է հոդվածագիրը:

44 օրյա պատերազմից առաջ Ադրբեջանը ջրի լուրջ ճգնաժամի մեջ էր: Թուրքիայից Վրաստանով Ադրբեջան հոսող Քուռ գետի մակարդակն ամռանը 2,5 մետր կտրուկ նվազել էր, պատճառ դարձել Կասպիցի ջրահոսքի խախտման: Ադրբեջանի ամենամեծ ջրամբարի մակարդակն իջել էր 16 մետրով: Սա լուրջ ազդեցություն ունեցավ խմելու ջրի մատակարարման, գյուղատնտեսության վրա: Իսկ ԼՂ-ն հարուստ էր ջրային պաշարով», գրում է «ՖԱՑ»-ը:

Ի դեպ նկատելի է, որ գերմանական մեդիան շարունակում է կիրառել սխալ՝ «ԼՂ-ն միջազգային իրավունքի տեսակետից ադրբեջանապատկան է, բայց…» ձեւակերպումը, որը հենարան չունի: Նաեւ այն փաստը, թե ԽՍՀՄ ժամանակ ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել, եւ կարեւորը՝ շեշտադրում, թե Ադրբեջանը հարձակվել է դե ֆակտո պետության վրա: «Այնտեղի համարյա բոլոր՝ 100 000 բնակիչները գաղթեցին, մեծ մասը՝ ՀՀ, մոտ 10 տոկոսը՝ ՌԴ: CEOBS-ի հետաքննության եզրակացությունն այն է, որ Ադրբեջանի համար ձեռնտու էր ռազմական ճանապարհով վերահսկողության տակ առնել ԼՂ ջրային պաշարները: «Պատերազմը դեռ չի ավարտվել. Ադրբեջանը կփորձի ուղիղ ելք ունենալ դեպի Սեւան», Անախասյանի խոսքն է մեջբերում թերթը, որ հավելում է, թե որոշ տեղերում լիճը ադրբեջանական սահմանից հեռու է 5 կմ-ով: Ջերմուկն էլ, որ Ամուլսարին մոտ է, հետաքրքրում է Բաքվին, որ 2022-ի սեպտեմբերին արդեն հարձակվել է այդ տարածքի վրա, սահմանները տեղափոխել իր օգտին», «ՖԱՑ»-ի ծավալուն հոդվածում գրում է Իրա Փեթերը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԻՀ  ԱԳ  նախարարն ընդունել է Բաքվում եւ Երեւանում Իրանի դեսպաններին

Հաջորդ գրառումը

Սողացող գործընթացներ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Սողացող գործընթացներ

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական