Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրանական միջանցք» Իրանի տարածքո՞վ

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանում թեժ քննարկումներ միջանցքի թեմայով

Այս օրերին Իրանում ամենաքննարկվող թեմաները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հասունացող պատերազմական վտանգին ու «թուրանական միջանցքին» վերաբերող հարցերն են, որոնց հաճախակի անդրադառնում են թե՛ ԻԻՀ բարձր ղեկավարության ներկայացուցիչները, եւ թե՛ Իրանի վերլուծական հանրույթն ու ուղեղային կենտրոնները:

ԻԻՀ բարձր ղեկավարությունը Թուրքիայի ու Ադրբեջանի՝ ամենատարբեր մակարդակներով պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ, խոսելով ԻԻՀ ազգային անվտանգության շահերի մասին, բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գիծն է:

Սակայն, պարբերաբար «կարմիր գծերի» թեման արծարծող Իրանի պաշտոնյաներն ու ուղեղային կենտրոնները մինչեւ վերջերս չէին խոսում այդ «գծերից» անցումն անհնարին դարձնելուն ուղղված իրանական կողմի հնարավոր քայլերի մասին:
Բայց վերջերս վերլուծական հանրույթը խախտել է այդ լռությունն ու իրանցի քաղաքական մեկնաբանները շռայլորեն սկսել են խոսել նաեւ այդ թեմայով ու երկրի ղեկավարությանը ցույց տալ հազարամյա վաղեմության Իրանի ու Հայաստանի սահմանն անձեռնմխելի դարձնելու հնարավոր ուղիները:

Քաղաքագիտության դոկտոր Ալի Մանսուրին «Iranian Diplomacy» կայքում հրապարակած «Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը կարող են օրինակ ծառայել Իրանին ու Հայաստանին» հոդվածում, օրինակ, ներկայացնում է մի արտասովոր առաջարկություն՝ «Զանգեզուրի» միջանցքը թուրանական աշխարհին չզիջելու հեռանկարի հաշվառմամբ:

Նշենք, որ եգիպտական Սինաի նահանգի հարավային հատվածում Տիրան կոչվող 80 քառակուսի կիլոմետր տարածքով մի փոքրիկ կղզի կա, որը գրեթե անմարդաբնակ է եւ հարակից նույնանուն՝ Տիրան նեղուցին: Իսկ այդ նեղուցը Ասիական ու Աֆրիկյան մայրցամաքներն իրար կապող ռազմավարական նշանակության հանգույց է: Սաուդյան Արաբիան մշտապես հավակնություններ է ունեցել Տիրան եւ դրա մոտակայքում գտնվող Սանաֆիր կղզիների նկատմամբ: Սակայն, այդ տարածքային վեճը վերջնականապես հարթվել է 2017 թվականի հունիսի 24-ին, երբ Եգիպտոսն իր համաձայնությունը հայտնեց նշված երկու կղզիները պաշտոնապես Սաուդյան Արաբիայի մաս ճանաչելու վերաբերյալ:

Իսկ ի՞նչ է ակնարկում հոդվածագիրը: Ալի Մանսուրիի կարծիքով, քանի դեռ Բաքուն ռազմական ճանապարհով Հայաստանի տարածքում միջանցք չի բացել, Թեհրանն ու Երեւանը, հետեւելով Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի օրինակին, կարող են միմյանց հետ համաձայնության գալ: Ըստ հոդվածագրի, Թեհրանը պետք է պատմական որոշում կայացնի, ու Երեւանի հետ ավելի սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելով՝ գործարք առաջարկի Հայաստանին: Հոդվածագրի պատկերացմամբ, հաշվի առնելով նշված հատվածի՝ Իրանի հետ պատմականորեն փախկապակցված լինելու հանգամանքը, ազգային շահերից ելնելով, կարելի է փոփոխության ենթարկել դրա պատկանելությունը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիան Տիրան եւ Սանաֆիր կղզիները Եգիպտոսից գնելով, կցել է իր տարածքին:

Հեղինակի կարծիքով, Ռուսաստանի եւ Իրանի կողմից լուրջ աջակցություն չստանալու պատճառով, Երեւանն ստիպված է ճարահատ քայլեր կատարել: Հոդվածի հեղինակը Հայաստանում ԱՄՆ-ի հետ ձեւական բնույթի զորավարժությունների անցկացումն այդ կարգի հուսահատ քայլերի շարքին է դասում:

Ալի Մանսուրին համոզված է, որ Երեւանին ռազմական օգնություն ցուցաբերելով ու Սիրիայի օրինակով Հայաստանի հարավում իրանցի զինվորական- խորհրդատուների մասնակցությամբ ռազմական հենակետ ստեղծելով, կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Իսկ դրա դիմաց, վերլուծաբանի համոզմամբ, ցամաքի մեջ պարփակված Հայաստանին կարելի է հասանելիություն ապահովել դեպի Պարսից ծոց:

Իրանական «Faraz» ինտերնետային պարբերականի՝ «Արցախի երրորդ պատերազմն ու Սյունիքում Իրանի խաղաղապահ ուժերի ներկայության անհրաժեշտությունը» խորագրով հոդվածում կա Իրանի իշխանություններին ուղղված զգուշացում, որ հայ-իրանական սահմանի վերացումը հավասար է Իրանին աշխարհաքաղաքական շրջափակումն ամբողջացնելուն: Հոդվածի հեղինակ Մազիար Խոսրավիի կարծիքով, պետք է Արաքս գետն անցնել ու ստանձնել Սյունիքի խաղաղության ապահովման պատասխանատվությունը, որից հրաժարվելը, Մազիար Խոսրավիի տեսակետով, աններելի է:

Իսկ «Զանգեզուրի» փոխարեն Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ օրերս Նախիջեւանում հնչեցրած մանիպուլյատիվ հայտարարությունը, որ «եթե Հայաստանը կանխի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այն կարող է անցնել Իրանով», իրանցի որոշ վերլուծաբանների մոտ տարակուսանք է առաջացրել: ԻԻՀ քաղաքական փորձագետների մոտ ավելի մեծ անհանգստության պատճառ է դարձել «Anadolu» լրատվական գործակալության փոխանցած Թուրքիայի նախագահի խոսքերի այն հատվածը, թե «Իրանի տարածքով միջանցքի հարցում դրական ազդանշաններ կան Թեհրանից»:

«Shargh» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ իրանցի վերլուծաբան Մահմուդ Ռահիմին թերահավատ մոտեցում ունի Էրդողանի ասածների նկատմամբ, համոզված լինելով, որ եթե «Զանգեզուրի» փոխարեն Թեհրանը համաձայնվի միջանցք տրամադրել թուրանական աշխարհին, իրադարձությունները կզարգանան ճիշտ այնպես, ինչպես ժամանակին տեղի է ունեցել Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգում Աֆղանստանի հետ կառուցված համատեղ անվտանգային պատի ետեւում մնացած եւ Իրանին պատկանող մի քանի հեկտար տարածքի հետ: Այդ դեպքում, հավելում է վերլուծաբանը, Իրանն ստիպված կլինի հօգուտ Ադրբեջանի հրաժարվել իր տարածքի որոշակի հատվածից:

«Թուրանական միջանցքն» Իրանի տարածքով անցկացնելու Էրդողանի գաղափարի մասին տրամաբանական եզրակացության է հանգել քաղաքագետ Գագիկ Համբարյանը, այն համարելով մանիպուլյատիվ հայտարարություն: Քանի որ, ինչպես քաղաքագետն է նշում, Իրանը թույլ չի տա առանց ստուգումների բեռներ անցկացնել ենթադրյալ միջանցքով, իսկ Իրանի դեմ պատերազմով միջանցք ստանալն ուղղակի անիրատեսական է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողան. «Հայաստանը ներկա պահին վճարում է Խոջալուի կոտորածի գինը եւ պիտի վճարի»

Հաջորդ գրառումը

Գերմանիան դեռ չափում է Ադրբեջանին… երբ նա ցեղասպանության երկրորդ փուլն ավարտին է հասցնում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Գերմանիան դեռ չափում է Ադրբեջանին... երբ նա ցեղասպանության երկրորդ փուլն ավարտին է հասցնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական