Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թումանեանի ստեղծագործութեան նորովի բացայայտումը

ԱԶԳ
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
43
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Յովհաննէս Թումանեանը մարդու մարդկայնացման գաղափարի, երազանքի ամենաշեշտուած արտայայտիչն է հայ նոր գրականութեան մէջ, այնպէս, ինչպէս Գրիգոր Նարեկացին՝ միջնադարում:

Այս առումով, անշուշտ, Թումանեանն անցեալի հայ եւ օտար մեծութիւնների (Նարեկացի, Դանթէ, Շեքսպիր…) աւանդների ժառանգորդն ու շարունակողն է: Սակայն պարզւում է, որ նրա ստեղծագործութիւնը յենուած է ոչ միայն որոշակի գրական աւանդների, այլեւ իր ժամանակի իմաստասիրական ուսմունքների իւրացման եւ ստեղծագործական կիրառման վրայ: Սա անսպասելի չէ, քանի որ գրականութիւնը միշտ էլ ինչ-որ չափով արձագանգել է տուեալ ժամանակի արուեստի միւս տեսակներին, գիտութեան նուաճումներին, իմաստասիրական մտքին, մի խօսքով՝ այն ամէնին, ինչով ձեւաւորւում է դարի մտաւոր ու հոգեւոր մթնոլորտը:

Գրականագէտ Արամ Ալեքսանեանի «Յովհաննէս Թումանեանի կենսափիլիսոփայութիւնը» գիրքն այս երեւոյթի համոզիչ հաստատումն է: Այն վերաբերում է 19-րդ դարի իմաստասիրական մտքի եւ Թումանեանի ստեղծագործութեան առնչութեանը: Ահա բոլորովին նոր ու դժուար մի բնագաւառ, որի ուսումնասիրութեամբ նա բացել է նոր էջ՝ իր նախորդների թռուցիկ նկատումների համեմատութեամբ աւելի ամբողջական եւ խորունկ կենտրոնացումով սոյն խնդրի վրայ:

Գրականագէտը նկատում է, որ բանաստեղծն իր յօդուածներում, նամակներում եւ ստեղծագործութեան մէջ շփման կէտեր ունի 19-րդ դարի բնազանցական իմաստասիրութեան հետ, մասնաւորապէս, այդ մտածողների դաւանած բարեշրջման տեսութեան հետ, ըստ որի՝ ինչպէս ամբողջ բնութիւնը, այնպէս էլ մարդկութիւնը հետզհետէ առաջադիմում, բարեշրջւում է: Ինչպէս  նկատում է ուսունասիրողը՝ Թումանեանի գրականութիւնն այս ուսմունքների կրկնութինը չէ, այլ դրանց համադրումն իր կենսափորձի, համոզումների հետ:

Այս իմաստով խօսուն է այն փաստը, որ մարդու բարեշրջման հարցը Թումանեանը դիտարկում է նաեւ ազգային առումով, իբրեւ հայ: Թէ՛ իր բանաստեղծութիւններում, թէ՛ իր յօդուածներում  նա ընդգծում է, որ հայութիւնն իր մշակոյթով այս բարեշրջման, կատարելագործման մաս է կազմել  եւ իր արժէքաւոր նպաստն է բերել այս գործընթացում: Բանաստեղծի հայրենասիրական քնարը տոգորուած է այն ազգային հպարտութեամբ, որ մենք ինչ-որ բան ենք տուել այդ մեծ շարժմանը: Այս դիտակէտից եւ այս չափանիշով են արժեւորուած հայն ու Հայաստանը նրա գործերում.

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,

Մեր գանձերը ծով,

Ինչ որ դարերով

Երկնել  է, ծընել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում,

Բարձըր լեռներում:

Նոյնիսկ իր մասին գրուած բանաստեղծութեան մէջ նա իրեն գնահատում է՝ ելակէտ ունենալով այն, թէ ինքը որքան է կարողացել  յաղթահարել եսակենտրոնութիւնն ու նիւթապաշտութիւնը  եւ բարձրանալ վեր՝ դէպի մարդկայինն ու կատարեալը.

Թողել  եմ  նեքեւ, մեծ լերան տակին

Ե՛ւ փառքը, ե՛ւ գանձ,

Ե՛ւ քէն, ե՛ւ նախանձ,

Ամէնը, ինչ որ ճնշում  է հոգին:

Ալեքսանեանը դիտարկում է, որ ժողովրդի բանաւոր ստեղծագործութիւններում (հեքիաթներում, դիւցազնավէպում եւ այլն) լաւագոյնս արտայայտւում են ժողովրդի իդէալները, մարդու մարդկայնացման երազանքները: Ահա թէ ինչու Թումանեանի գրականութիւնն իր լայնքով ու խորքով կապուած է բանահիւսութեանը, սնւում է այդ աղբիւրից:

Բանաստեղծը մարդուն հոգեպէս, բարոյապէս բարձրացնելու նոյն դերառոյթը տեսնում է նաեւ երաժշտութեան, բանաստեղծութեան, մի խօսքով՝ արուեստի մէջ: Այս առումով յատկանըշական է «Հազարան բլբուլ» հեքիաթի մշակումը, որի մէջ երաժշտութեան միջոցով  մարդուն Մարդ դարձնելու լուծումն է առկայ: Գրականագէտը համադրելով այս հարցի մասին Նիցշէի, Շոպենհաուերի մտքերը եւ Թումանեանի գրուածքները՝ ցոյց է տալիս դրանց կապը:

Ուսումնասիրութեան մէջ համադրուած են Թումանեանի գեղարուեստական գործերը, յօդուածները, նամակները, նախախորհրդային եւ խորհրդային շրջանների, արեւմտահայ ուսումնասիրողների կարծիքները, եւրոպական իմաստասիրական մտքի տուեալները՝ պարզելու համար առաջադրուած խնդիրը:

Գնահատելի է, որ Ալեքսանեանը յաճախ գործածում է գիտական եզրերի  հայերէն համարժէքները (մետաֆիզիկա – բնազանցութիւն, էվոլուցիա – բարեշրջութիւն, պոզիտիվիզմ – դրապաշտութիւն, վոլյունտարիզմ – կամապաշտութիւն եւ այլն), ինչպէս նաեւ բառեր, որոնք հազուադէպ են գործածւում կամ էլ նորակազմութիւններ են (կառուցակերտում, կենսակիր,  յարընթաց, լաւասերում, կենսայոյզ եւ այլն):

Կարդալով աշխատութիւնը՝ մեր առջեւ յառնում է Յովաննէս Թումանեանն իբրեւ ժամանակի զարգացած մտաւորականներից մէկը, եւ համոզւում ենք, որ նրա արուեստը դատարկ տեղում չի աճել, այլ՝ իմացական ամուր հիմքերի վրայ:  

Ուսումնասիրողը ոչ թէ Թումանեան – կաղնու ճիւղերն ու տերեւներն է քննութեան առարկայ դարձնում, այլ կաղնու հո՛ղն ու արմա՛տը՝ բացատրելու համար նրա ճիւղերի ուժը, պտուղների համն ու հոտը:

ԳԱՌՆԻԿ ԳԱԼՍՏԵԱՆ

Գրականագետ

Լոս Անջելես

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցություն

Հաջորդ գրառումը

Աշխատա՞նք, ուսո՞ւմ, թե՞ պատնեշ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Աշխատա՞նք, ուսո՞ւմ, թե՞ պատնեշ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական