Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թաւրիզից Ստալինեան Գուլագ. ընդհատւած պատմութիւն» գիրքը կհրատարակվի պարսկերենով

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեհրանում գործող Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի՝ ՀՈՒՍԿ-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Թաւրիզից Ստալինեան Գուլագ. ընդհատւած պատմութիւն» խորագիրը կրող գրքի ներկայացումը: 

Գիրքն անդրադառնում է «ԱԼԻՔ» օրաթերթի 1960-1971 թվականների խմբագրապետ, դոկտոր Բաղդիկ Մինասյանի կենսագրությանը, որն իր կյանքի ավելի քան 10 տարիները անց է կացրել ստալինյան ճամբարներում՝ աքսորվելով Սիբիր: Գրքի հեղինակն է Բաղդիկ Մինասյանի դուստրը՝ դոկտոր Ռուբինա Փիրումյան-Մինասյանը: 

UCLA-ի` ԱՄՆ-ի Կալիֆորնիայի պետական համալսարանի դասախոս, Հայ դատի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ դոկտոր Փիրումյանի խոսքով՝ միշտ իր պարտքն է համարել իր հոր կենսագրության այդ դաժան տարիները պատկերելով՝ ներկայացնել ստալինյան ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ, որն իր համար հանդիսացել է մղիչ ուժ եւ 2017 թվականին անգլերենով հրատարակել է իր հոր հուշերն այդ մասին հետեւյալ վերնագրով՝ «My father, A man of Courage and Perseferance, A Survivor of Stalin՛s GULAG» գիրքը:

Գրքում հեղինակը նկարագրում է հոր՝ Բաղդիկ Մինասյանի կյանքը՝ մանկությունից մինչեւ ՉԵԿԱ-ի կողմից նրա առեւանգումը Թավրիզից, աքսորը, ավելի քան 10 տարի անազատության մեջ մնալն ու վերադարձն Իրան: Այնուհետեւ հեղինակը ներկայացնում է երկու տասնամյակ շարունակ հոր գործադրած ջանքերն իր երբեմնի տեղն ու դիրքը հաստատելու ընտանիքում եւ համայնքում: Աշխատությունն ըստ էության հուշագրություն-հետազոտություն է՝ Երկրորդ աշխարհամարտին նախորդած եւ հաջորդած դեպքերի ու ստալինյան պատժամիջոցների համակարգի մասին: Այլ կերպ ասած՝ այն բանավոր պատմություն է՝ ընդհատված պատմության վերակազմության փորձ:

Հետաքրքրական է, որ գրքի երկու գլուխներում ներկայացված են համահեղինակ Բաղդիկ Մինասյանի անավարտ հուշերը, որը լրացրել է նրա դուստրը՝ դոկտոր Փիրումյանը:

Թերեւս ուշագրավ է այն հանգամանքոը, որ այս գիրքը սկզբում հայերենով չի հրատարակվել: Այդ մասին արժե մեջբերել հենց նրա՝ հեղինակի բացատրությանը: Ըստ նրա՝ դեռեւս Հայաստան այցելության ընթացքում, երբ ներկայացրել է գիրքը, առաջարկել են այն թարգմանել հայերենի: Եվ ահա ինքը քաջ գիտակցելով, որ հայ նոր սերունդը եւս անհրաժեշտ է իրազեկ դառնա այդ տարիների պատմությանը, անձամբ ինքն է հեղինակել գրքի հայերեն տարբերակը, որն անգլերենի համեմատությամբ պարունակում է ավելի շատ մանրամասներ: Գիրքը հրատարակել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: Փաստորեն, հայերեն թարգմանության հարցում հեղինակը փորձել է ընթերցողի սեղանին դնել բնագրից որեւէ կերպ չհեռացած մի աշխատություն՝ անձամբ գրելով հայերեն տարբերակը: 

Հարկ է նշել, որ գրքի ներկայացումից հետո Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսիկ Յունանեսյանն առաջարկել է ՀՈՒՍԿ-ի միջոցով գիրքը թարգմանել պարսկերենի ու տպագրել, որն էլ գոհունակությամբ է ընդունել հեղինակը: Այսպիսով, փորձ է արվելու իրանահայության որոշ գործիչներին պատուհասած ստալինյան բռնությունների մասին պատմող գիրքը դարձնել նաեւ պարսկալեզու ընթերցողի սեփականությունը: Դրա արդյունքում Իրանում հայագիտությունը՝ որպես մասնագիտություն ընտրած բազմաթիվ, հիմնականում՝ պարսիկ ուսանողների եւ հետազոտողների համար պարսկերենով պարզ կդառնա 20-րդ դարում հայ ժողովրդին մեծ վնասներ պատճառած ստալինյան բռնությունների պատմությունը:

Գիրքը նախատեսվում է խնդրո առարկա ժամանակաշրջանով զբաղվող տարբեր մասնագետների, ինչպես նաեւ լայն շրջանակի ընթերցողների համար:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավատեսից առավելն իրատես լինելն է

Հաջորդ գրառումը

Պապիկյանն առաջնագծի հարցերը նոր է ուսումնասիրում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Պապիկյանն առաջնագծի հարցերը նոր է ուսումնասիրում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական