Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ընտրությունից հետո Ալիեւն ավելի է ագրեսիվանալու». Տաթեւ Հայրապետյան

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանում արահերթ նախագահական ընտրութուններ անցականելն անակնկալի է բերել ամբողջ հասարակությանը՝ լրատվադաշտին, քաղաքական գործիչներին եւ հասարակ քաղաքացիներին: Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանն չի բացառում, որ արտահերթ ընտրություն անցկացնելը կարող է կապված լինել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի՝ դեկտեմբերի 5-ին Բաքու կատարած այցով: «Ազգ»-ի հետ զրույցում Հայրապետյանն ասում է՝ Միացյալ Նահանգները մեծ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որ Հայաստանի հետ ստորագրի «խաղաղության պայմանագիրը»: Այնինչ Ալիեւը, թեեւ Արցախյան հարցում հասել է իր համար ցանկալի լուծմանը, այս փուլում այդ պայմանագիրը ստորագրել չի ցանկանում. բոլորն էլ քաջ գիտակցում են՝ Բաքվի ախորժակը շատ ավելին է:

«Ընտրությունների գնալու հրատապությունը բացատրվում է նաեւ Ռուսաստանի գործոնով: Բաքուն պետք է իր «շնորհակալությունը» հայտնի Մոսկվային, որ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ հանգիստ մի կողմ քաշվեց ու աչք փակեց տեղի ունեցածի վրա: Դրա գինն էլ գուցե այն է, որ Բաքուն արեւմտյան ձեւաչափով որեւէ թուղթ ստորագրելու ցանկություն չունի:

Պատճառներից մեկն էլ այն է, որ ընտրություններն առաջին անգամ անց են կացվելու նաեւ Արցախում, ինչը նշանակում է Արցախի նկատմամբ իրավարարության ակտ սահմանել»,- նշում է նախկին պատգամավորը:

Նա նաեւ չի բացառում, որ Ադրբեջանում ներքաղաքական ինչ-ինչ խմորումներ կան, ու Ալիեւն, արտահերթ ընտրության գնալով՝ դա կանխելու նախահարձակ ու կանխարգելիչ քայլ է անում: Չնայած, որ հասանելի ու տեղեկատվությամբ՝ տեսանելի նման գործընթացներ չկան: «Գուցե սեփական ժողովորդին ավելի ժողովրդավար ու լեգիտիմ երեւալու համար է որոշել վերընտրվել ու ամրապնդել դիրքերը: Դա էլ կարող է լինել, եւ ասեմ, որ չնայած իր բռնապետական վարքի՝ ադրբեջանական հասարակությունը նրան քվե կտա, քանի որ տասնամյակներ ի վեր հայերի հանդեպ ատելություն սերմանելուց հետո իր ժողովրդին ցույց է տվել, որ վրեժ է լուծել ու հաղթանակ տարել: Իսկ ագրեսիվ այդ քարոզչությունը երկրի ներսում մեծ աջակություն ունի»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Հայրապետյանի համոզմամբ՝ Բաքվի բռնապետը ցանկանում է նաեւ լեգիտիմացնել ուժի կիրառումը, եւ պատահական չէ, որ արտահերթ ընտրություների գնալու հայտարարությունից մեկ օր առաջ Ալիեւը հայտարարեց, թե առկա խնդիրները պետք է լուծվեն ռազմական ճանապարհգով: Այսինքն ուզում է ցույց տալ՝ այդ ճանապարհին մենակ չէ, ադրբեջանցի ժողովուրդն աջակցում է իրեն ու իր գաղափարները: «Ալիեւը, ագրեսիաների համար բաց դուռ թողնելով ու արտահերթ ընտրությունների գնալով, ժամանակ է շահում «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու համար: Այսօր միջազգային դերակատարներին կարող է ասել՝ հիմա ընտրություններով եմ զբաղված, չեմ կարող ստորագրել, դրա ժամանակը չունեմ: Դրան էլ կհաջորդի Միացյալ Նահանգներում նախանշված ընտրությունները, ու ԱՄՆ-ն գուցե ականջի հետեւ գցի Հայաստանի ու Ադրբեջանի մեջ  խաղաղություն հաստատելու գործընթացը:

Իմ կանխատեսումն այն է, որ Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններից հետո Բաքուն է՛լ ավելի է ագրեսիվանալու, եւ ես մնում են այն համոզմանը, որ Ադրբեջանն առաջիկայում որեւէ փաստաթուղթ չի ստորագրելու: Եվ ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունն այդ «խաղաղությանը» հասնելու համար արդեն իսկ անդառնալի զիջումներ է արել»,- «Ազգ»-ի հետ զրույցն ամփոփում է ադրբեջանագետը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի անվտանգային համակարգն անկայուն էր. ռազմարդյունաբերություն չկար

Հաջորդ գրառումը

Արցախը նշված է Խազարական խաքանության 9-րդ դարի քարտեզում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախը նշված է Խազարական խաքանության 9-րդ դարի քարտեզում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական