Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զրույց` պահանջի ու պահանջատիրոջ շուրջ

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ շարքային քաղաքացիս, որն ակտիվ լրագրությամբ է զբաղվում, փորձում հատկապես գյուղոլորտի ու էլեկտրաէներգետիկայի ճյուղերի շուրջ հարցեր ու մտահոգություններ հայտնել արդեն իսկ կայացած ու գերզարգացած երկրների օրինակներով, հաճախ է հարցի արժանանում, թե ինչքանով է տեղին, ասենք, Լիտվայի կամ Շվեյցարիայի օրինակների հիշատակումը: Նշեմ, որ վերջին հրապարակումներում անդրադարձել էի այդ երկրների տնտեսական գլխավոր ցուցանիշներին, համախառն ներքին արդյունքներին: Վիճակագիրները փաստում են, որ 2018 թվականին առաջինում այն  մեկ բնակչի հաշվով 17,4 հազար դոլար էր, երկրորդում 83,6 հազար դոլար, մեր գերհամեստ 4,2 հազար դոլարի կողքին: Մի առիթով տպագրված մտորումներիս հետեւյալ վերնագիրն էի դրել «Ե՞րբ կապրենք Հայցարիայում»:

Ահա համեստ անձիս, ակնկալիքների հույսով ապրող շրջապատիս ու միլիոնավոր հայապաշտների ցանկությունը, որին հասնելու միջոցը մեն միակն է` նորին մեծություն աշխատանքը, քանզի այն նաեւ ամենաստեղծ է անվանվում: Կրկին ու հերթական անգամ հավաստեմ, որ թե լիտվացիները, թե շվեյցարացիները համառության ու նվիրվածության առումներով մարդ արարածի հայ տեսակից էապես չեն տարբերվում, որը պատեհ ու անգամ անպատեհ առիթներով հաճախ են վկայակոչում. այս երկրների ազգությամբ հայ քաղաքացիներն են նման գնահատականները կազմավորել: Այստեղ արժե հիշել, որ արդեն կայացած Լիտվան ոչ վաղ անցյալի ԽՍՀՄ շրջանում մեր բախտակից հանրապետություններից մեկն էր, իսկ բազմազգ ու բազմակրոն Շվեյցարիան ուղղակի անհասկանալի ու անբացատրելի է բոլոր առումներով: Բայց անգամ այս պարագայում Հայցարիա դառնալու մեր փափագը հարկ է ամուր պահել:

Այն մի երեք տարի առաջ առկայծեց Կավավան թե համանման մի անունով անվանվող հայաստանյան մի բնակավայրի տեսքով, որը համաշխարհային զբոսավայր դառնալու հավակնության արժանացավ, համայնքապետն էլ իշխանական բարձրագույն բազկաթոռներից մեկում հայտնվեց: Ոչինչ, որ հազիվ հարյուր բնակիչ ունեցող գյուղն անգամ բնակավայր չէր, միակ փողոցն անբարեկարգ էր առավել քան, զբոսաշրջիկներին առաջնահերթ անհրաժեշտ սրճարան չկար, ոչ էլ մոտակա անտառահանդերից հավաքած ծաղկատեսակներից առաջարկվող թեյարան: Փոխարենը խոստանում էին գոլֆի դաշտ ստեղծել, հոսող առվակի վրա էլ լողավազան հիմնել, անտառափայտից էլ յուրօրինակ Բաբելոնյան աշտարակ կառուցել… Այս ամենը գրառում եմ հայաստանյան գյուղի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելու նպատակով, քանզի ըստ պատումների թե ցանկությունների` այստեղ մեկօրյա այցով եղել են Մոնակոյի իշխանի ընտանիքի անդամներից մեկն ու առայժմ մեն միակ ԱՄՆ-ի քաղաքացի, այս երկրի 331.000.000 բնակիչներից մեկը: Հիշեցնեմ, որ սրանք ընդամենը պատումներ են, առանց փաստարկման: Եվ հարցը, թե ոգեւորության ի՞նչ չափաբաժին է պարունակում ժամանակակից հայ գյուղական բնակավայրի այսօրինակ նկարագիրը, հնչում է ինքնաբերաբար:

Դրանցից Կավավան թե համանման մի անվանվող գյուղում կավ թերեւս շատ է եղել, դրանից նաեւ կճուճներ են պատրաստել: Բնակավայրը ոմանք նաեւ Կալավան են կոչել, փորձել կապել կալսել երեւույթի հետ, սակայն ոչ կալսելու դաշտի ցորեն է եղել, ոչ էլ մի այլ բան: Բայց արի ու տես, որ այստեղ խաղող էլ չի աճում, իսկ ահա գյուղաբնակ Հարութի կճուճները գինով լի են: Մարդը Իջեւանի տարածաշրջանի այգեգործներից մի 150 կիլոգրամ խաղող է գնել, հյութից գինի ստացել, որը համտեսողներն այն յուրահատուկ են անվանում: Յուրահատուկ-ն ըստ բացատրական բառարանների- յուրատեսակն է, յուրատիպ-ը, յուրաբնույթ-ը: Մարդն ամենայն անկեղծությամբ նշում է, որ թեեւ չկարողացավ մասնակցել մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացված գինու ալամաշխարհային փառատոնին, սակայն հույսը չի կորցնում, ինչպես հանգուցյալ ապուպապն է ասել, հույսը երբեք չի մահանում:

Տարօրինակ է, որ համանման պահվածք են դրսեւորում ոչ միայն անհատ գյուղատնտեսները, այլեւ ոլորտի պատասխանատուները, մինչեւ գործադիր բարձրագույն մարմին ՀՀ կառավարությունը:

Խաղողագործության խթանման նպատակով պետական հատկացումների պակաս չկա, իսկ ահա այգիները հաստատված ծավալներով չեն աճում: Նախորդ տարվա աշնանը հանդիպում եմ ունեցել ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի հետ, որը նշեց, որ ըստ թռչող դրոններով արված նկարահանումների՝ խաղողի այգիները երկրում 12 հազար հեկտար են կազմում: Թե դրանց որ մասն է 1 եւ 2 տարեկան, որոնց ընթացքում այգին չի պտղակալում, չի ասվում ընդհանրապես: Արդյունքում ստացվում է, որ պլանավորված 28,2 հազար հեկտար բերքատու այգիների համախառն բերքը պետք է կազմեր 451 հազար տոննա, երբ փաստացի դրա կեսն էլ չի ստացվել: Դե եկ ու մի ողջունիր նման թերակատարումը, քանզի խաղողի լրացուցիչ անգամ մի քանի տասնյակ հազար տոննա բերքն է ոլորտում իսկական խառնաշփոթ առաջացնում, ուր մնաց` ամբողջ 200-250 հազար տոննան: Խոշոր մթերողները այդ քանակները գնելու ո՛չ գումար ունեն, ո՛չ տարողություններ, խաղողի վաճառք իրականացնողները դժգոհում են սառնարանային տնտեսությունների բացակայությունից, որի արդյունքում մարդիկ զրկված են շուրջ տարին  խաղող համտեսելու հաճույքից, իսկ փոքր ու միջին գինեգործականները նվազագույնն են բավարարում գինեսերների որակային ու գնային պահանջները: Պարզ հաշվարկները հաստատում են, որ հայաստանյան հանրությանը դեպի գինու չափավոր սպառում կողմնորոշելու պարագայում անգամ 451 հազար տոննան լավագույնս կսպառվի երկրի ներսում, որից լիարժեք գոհ կմնան գործարքի երկու կողմերն էլ: Ավելորդ չենք համարում նկատել, որ խաղողից նաեւ քաղցրահամ հյութ են ստանում, գիլաներից մուրաբա են պատրաստում, կորիզից ձեթ քամում:  Բայց դրա համար աշխատել է պետք, ՀՀ-ն յուրօրինակ Հայցարիա դարձնել:

Թե` ինչպես-ը երկրի կառավարումը ստանձնածների խնդիրն է, հենց թեկուզ Շվեյցարիայի անցած ուղու ու ներկայիս տնտեսավարման գործընթացների ուսումնասիրումն ու մեր պայմաններին համապատասխան ներդրումը: Կառավարությանը կից տնտեսագիտական հաստատություն է գործում, դեսպանություններում տնտեսագիտական կցորդներ կան, միջազգային օգնողների էլ պակաս չունենք…

Իսկ ահա պահանջի ու պահանջատիրոջ պակաս ունենք, անգամ չենք հարցնում, թե ինչ եղավ, ասենք, Կավավանի թե Կալավան անվանվողի հետ. գոնե ճանապարհը կառուցվե՞ց:

Եթե այլ մոտեցում կա, մի՛ հապաղեք, գրեք մեր թերթին:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

12.07.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Կարեն Նիկոլ. «Իմ արվեստը բաց է մեկնաբանությունների համար»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Կարեն Նիկոլ. «Իմ արվեստը բաց է մեկնաբանությունների համար»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական