Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զորավարի հուշերի գիրքը

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուշագրությունը գեղարվեստավավերագրական գրականության հետաքրքրական ու արժեքավոր ժանրերից է: Տարբեր ժամանակներ կյանքի տարբեր ոլորտների հայ եւ օտարազգի ներկայացուցիչներ դիմել են այս ժանրին: Հուշերը թղթին հանձնած մերազնյա երեւելիներից է հայ ազատամարտի կարկառուն դեմքերից մեկը՝ Սմբատ Բորոյանը (Մախլուտո), ում «Յուշիկք հայրենեաց» գիրք-հուշագրությունը լույս ընծայվեց Երեւանում 2021-ին. ձեռագիրը տպագրության են պատրաստել Հայաստանի պատմության թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը (նախաբանի հեղինակ) եւ  ՀՊԹ-ի ավագ գիտաշխատող Տիգրան Ղանալանյանը (ծանոթագրությունների հեղինակ): Սմբատ զորավարի ընկերը՝ Մկրտիչ Երիցյանցը, դեռեւս 1936թ. Փարիգում հրատարակել էր զորավարի հուշերը, բայց այն ամբողջական չէր:

Այս հրատարակությամբ ընթերցողիս է ներկայացվում մոտ յոթ տասնամյակ Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող եւ գիտական ուսումնասիրության արժանի մի փաստաթուղթ, որի հիմքում ընկած  է մինչ օրս  մորմոքող Հայկական հարցը:  Հիշյալ փաստաթուդթը ազգային-ազատագրական շարժման գործիչ, մարտերում հերոսացած ֆիդայի, ՀՅԴ անդամ Սմբատ Բորոյանի (Մախլուտո) հուշագրությունն է՝ նրա արխիվից, որ թանգարանին է նվիրել ՀՍՍՀ-ի արդարադատության մինիստրության Երեւանի աոաջին պետական նոտարական գրասենյակի նոտար Սաղաթելյանը՝ 1956թ. մարտի 21-ին: Արխիվը հարուստ է զորավար Սմբատի կյանքին ու գործունեությանը  վերաբերող արժեքավոր նյութերով: Վերջիններիս մեջ իրենց ուրույն տեղն ունեն Սմբատ Բորոյանի՝ 612-617 համարների տակ պահվող ձեռագիր հուշերը՛ «Յուշիկք հայրենեաց» վերնագրով՝ (6 տետր): Սմբատ զորավարը պայմանական բաժանումներ է մտցրել իր հուշագրությունում՝ Ա. Պատմական Հայաստանը քաղաքականապես, Բ. Մեր հեղափոխությունը, իմ կյանքս, մասնակցությունս ու տեսածներս, Գ. Տարոնի աշխարհը եւ Տարոնացին՝ իր քաղաքական եւ գրական արժեքներով, բարքերով ու սովորություններով: Վերջում ավելացրել է հավելված՝ «Արտասահմանի կյանքս եւ տպավորություններս», Մարսել (Ֆրանսիա), 1941: Բ գլխում եւս կա հավելված, որտեղ պատմում է Զեյթունի եւ Սասունի ապստամբությունների, Բանկ Օթոմանի գրավման, Խանասորի արշավանքի, Աոաքելոց վանքի կռվի մասին:

Սմբատի հուշերում անչափ կարեւոր տեղեկություններ կան կամավորական շարժման, առանձին ջոկատների պատմության, կուսակցությունների գործունեության վերաբերյալ, լուսաբանվում են նաեւ առանձին հերոսական դրվագներ՝ կապված Անդրանիկի հետ՝ Դիլմանում, Վանում, ապա Ջուլֆայի ճանապարհին եւ այլն: Հուշագրության 4-րդ տետրում հեղինակը արժեքավոր տվյալներ է հաղորդում Կարսի անկման մասին: Հուշերի գրքում տեղ են գտել նաեւ ֊Անդրանիկի եւ Արամ Մանուկյանի միջեւ ծագած հակասությունների (1917թ. մայիսին՝ Արեւմտահայերի համագումարից հետո) եւ դրան հաջորդող դեպքերի մասին պատմող դրվագները: Հուշագրության մեջ կարեւոր տեղեկություններ կան Կոմս գյուղի, Գելիեգուզանի, Կոփի, Մերկերի, Միրագոմի, Աոաքելոց վանքի կռվի, Շենիկի, զոհված ֆիդայիների, հայ-թուրքական, հայ-պարսկական հարաբերությունների մասին: Անդրանիկի, Սմբատի մասնավոր հանդիպումները պարսիկ Իզո խանի, Շերիֆ բեյի, Յազեր փաշայի հետ խոսուն վկայություններ  են առ այն, թե հաճախ ինչ գնահատանքի ու հարգանքի են արժանացել մեր քաջորդիները իրենց հակառակորդների կողմից: Կարեւոր տեղեկություն կա Անդրանիկի կյանքի վերջին օրերի մասին Չիկոյում, ուր նա գնացել էր բուժման նպատակով: Հուշերում անդրադարձ կա նաեւ Գարեգին Նժդեհին եւ Ռուբեն Տեր-Մինասյանին: Առանձին բաժնում հեղինակը էջեր է նվիրել մինչ այդ գրեթե չհիշատակված կամ անհայտ հերոսների:

Զորավարի այս գրվածքը միայն հերոսական դրվագների գիրք չէ, այն նաեւ ցույց է տալիս հերոսների միջեւ եղած հակասությունները, գաղափար տալիս այն մասին, թե ինչ արժեքներով ենք ապրել տվյալ ժամանակահատվածում:

Հուշագրության մեջ կարեւոր ենք համարում հատկապես Տարոն աշխարհի մանրամասն նկարագրությունը: Այն իմացաբանական եւ ճանաչողական նշանակություն ունի յուրաքանչյուր գիտակից հայի, հատկապես պատմաբանների եւ աշխարհագրագետների համար: Տարոնը Սմբատ զորավարի ծննդավայրն է, իբրեւ «Մամիկոնյան սերնդի վերջին շառավիղ զավակ» զորավարը մանրամասն ներկայացնում է տեղանքն իր պատմական արժեքներով, «ազգային եւ ցեղային շահերով»: Հատ-հատ նկարագրում է Տարոնի գյուղերը՝ իրենց հերոսներով: Շրջում է Մուշի եկեղեցիներով ու Սուրբ Մարիայի թաղերով, համանուն եկեղեցիով, դպրոցով եւ առաջնորդարանով: Այս վերջին թաղն է եղել բոլոր պաշտոնական եւ ազգային գործերի կենտրոնատեղին, այստեղի ծնունդ է եղել նաեւ սույն հուշապատման հեղինակը: Ֆիդայապետի հուշագրության շնորհիվ արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Մուշի նշանավոր ընտանիքների ու գերդաստանների վերաբերյալ: «Յուշիկք հայրենեաց»-ը մեծարժեք տեղեկություններ է պարունակում նաեւ Տարոն գավառի  պատմական հուշարձանների մասին՝ հավելելով նաեւ տեղի վանքերում, եկեղեցիներում անցկացվող տոները, ծիսակատարությունները, ավանդական սովորույթները՝ պսակադրություն, հարսի քողածածկ հագուստ եւ այլն: Ուշագրավ են նաեւ տեղեկությունները տարբեր նահանգների հայ բնակչության վերաբերյալ, որոնք հեղինակը համեմատել է Ազգային առաջնորդարանի կատարած վիճակագրության հետ: Ուշադրության է արժանի Սմբատի՝ Մուշ անվան ծագումնաբանության տարբերակը եւ Տարոն բառի ստուգաբանությունը: Հեղինակը հուզառատ բանաստեղծություն է նվիրել Խաչիկ Դաշտենցին եւ նրա գերդաստանին:

Ազգին առնչվող ամենատարբեր խնդիրների ու իրողությունների անդրադառնալով հանդերձ՝ հայդուկապետը, սակայն, շատ զուսպ է իր, իր քաջագործությունների մասին խոսելու, պատմելու հարցում. հաճախ միայն ակնարկներ է անում:

Խնդրո առարկա գիրքը սոսկ հուշագրություն չէ, այստեղ անդրադարձ կա մեր բազմահազարամյա պատմության քաղաքական, ռազմական, հոգեւոր կարեւոր անցքերին, դեմքերին ու դեպքերին, մեր հայրենիքի նվիրական վայրերին: Հեղինակը որոշակի վերլուծական աշխատանք է կատարել, տվել գնահատականներ. մենք տեսնում ենք մտածող, խորհող, վերլուծող անհատի, ոչ թե լոկ հուշերը գրի առնողի: Սմբատ զորավարի այս գիրքն ունի նաեւ աղբյուրագիտական արժեք: Անձնվեր գործչի հուշերը լույս են սփռում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին կեսի հայոց պատմության մի շարք կարեւորագույն հարցերի վրա: Այն կարեւոր սկզբնաղբյուր է ֆիդայական շարժման, հայ-թաթարական ընդհարումների, պարսկական հեղափոխությանը հայերի մասնակցության, Առաջին աշխարհամարտի ու կամավորական շարժման, 1920թ. թուրք-հայկական պատերազմի, Փետրվարյան ապստամբության, Սփյուռքի հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ Տարոնի պատմության ուսումնասիրության համար: Այս արժեքավոր հուշագրությունը հարստացնում է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատագրական շարժումների տարեգրությունը:  «Յուշիկք հայրենեաց»-ը ականատեսի վկայություններն են՝ հայոց երկարամայա ազատամարտի մի փուլի:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսանկարիչ Վինսլոու Մարթին. «Սպասում ենք ձեր վերադարձին. Սիրո նամակ Հայաստանին»

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական