Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զորամասում զինվորները քնած են եղել եւ փրկվելու հույսով՝ կիսամերկ այսուայն կողմ վազել

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմից հետո ուղիղ երկու ամիս է անցել, իսկ «Եռաբլուրի» բարձունքում կամ Հայաստանի տարբեր այլ համայնքների գերեզմանոցներում շարունակվում են փոսեր փորվել: Ցավալիորեն, մինչեւ այս պահը դեռ անհողաթումբ դիակներ էլ ունենք, որ, հակառակորդի ուղիղ նշանառության տակ լինելով, հուղարկավորման են սպասում: 44-օրյա պատերազմից ու եռակողմ հայտարարությունից երկու տարի անց, փաստացի, պատերազմը չի ավարտվել: Բաքվում պահվող հայ ռազմագերիների թիվը սեպտեմբերի 13-ից հետո ավելացել է մի քանի տասնյակով, Ադրբեջանի դիրքերը Հայաստանի սուվերեն տարածքներում է՛լ ավելի են ամրապնդվել  ու ավելացել: Այդ մասին անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է հայտարարում՝ ասելով, թե սեպտեմբերի 13-ից հետո իրենք դիտարկում են Կապանն ու Գորիսը, դե իսկ Սեւանն իրենց աչքի տակ է: Հայաստանի գլխին կախված աղետն ասես վերջ չունի, իսկ իշխանությունները, որ «խաղաղության պայմանագրի» կյանքի կոչման ջատագովն են, հասարակությանը փորձում են գաղափար ներարկել, թե պայմանագրի վավերացումից հետո ամեն բան տեղը կընկնի: Հակառակորդի ախորժակը, պարզից էլ պարզ է, խաղաղության պայմանագրով չի փակվելու, ավելին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» հասնելու համար Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնելու: Այս ամենը զարմանալիորեն կամ ցավոք սրտի, իշխանությունները որեւէ կերպ չեն ուզում հասկանալ, ընկալել:

Մինչեւ Ադրբեջանը հենց Հայաստանի տարածքից շարունակում է դիտարկել ՀՀ խոշոր քաղաքները, վերազինել իր բանակը, Երեւանի քաղաքապետը մտահոգվում է՝ ինչպես բեռնատար ավտոմեքենաների՝ արդեն մաշված անիվները բանակին հասցնել՝ բնագծերում շինաշխատանքներ իրականացնելու համար: Մաշված անվադողերով սահմանը կահավորելու երեւույթն, իհարկե, նոր չէ, բայց ավերիչ պատերազմից հետո հայրենի իշխանությունները ոչ թե աշխատավարձի բարձրացման ու պարգեւավճարների համար պետք է մտածեր, այլ մտահոգվեր, որ սեպտեմբերի 13-ին հակառակորդը, ըստ տարբեր տեղեկությունների, ՀՀ-ում ավելի քան 50 դիրք չվերցներ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ում նշանակման օրվանից ի վեր Հայաստանը մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համագումարին է մասնակցում, լուսանկարվում իր «երկրպագուների» հետ ու շարունակում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել:

Պապիկյանը, հուսանք, գոնե տեղյակ է, որ սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների հարձակման օրը, զինվորների մի մասը հանգիստ քնած է եղել: «Ազգ»ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասի զինվորները թիրախավորման պահին քնած են եղել ու կիսամերկ վիճակում փորձել այս ու այն կողմ փախչել՝ թափվող մահվանից փրկվելու հույսով: Եվ, փաստորեն, ԶՈւ-ում թիվ մեկ հրաման տրված չի եղել, երբ դրա նախորդ օրն ու հենց նույն օրը ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ աղաղկում էին, թե առաջիկա հարձակումը սարերի հետեւում չէ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես հավատում եմ քո վերադարձին

Հաջորդ գրառումը

«Ինծի ի՞նչ»…

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Ինծի ի՞նչ»...

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական