Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զեղծարարները ռուս աղջկա անվան տակ տղա են «կպցնում». Համացանցային խաբեության նոր ձեւ

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համացանցային զեղծարարների երեւակայությունը նոր հորիզոններ է գրավում. օդից գումար աշխատողների թիրախում այժմ էլ երիտասարդներն են: Ցանցահենները շիկահեր գեղեցկուհիների էջերով նամակներ են գրում հայ տղաներին ու ո՛չ ավել, ո՛չ պակաս թատրոն հրավիրում: «Մեկ էլ հանկարծ պարզվում է՝ հայ երիտասարդությունը սկսել է թատերարվեստով հետաքրքրվել: Իրականում սակայն ոչ թե մշակույթի, այլ շիկահերների գայթակղությանն են տրվում հայ տղաներն ու հայտնվում օնլայն խաբեբաների ծուղակում: Ինչպե՞ս են «տղա կպցնում» շիկահերների անվան տակ ներկայացող զեղծարարները: Նախ շփվում են երիտասարդի հետ, մտերմանում ու առաջարկում՝ հանդիպել: Հանդիպման համար էլ առաջարկում են կինո կամ թատրոն գնալ: Ի դեպ, որպեսզի կասկածի տեղիք չտան ու էլ ավելի շահագրգռեն ու գցեն իրենց ծուղակը՝ ֆիլմն առաջարկում ոչ թե դահլիճում, այլ առանձնացված խցում դիտել»,-«Ազգ»-ի հետ զրույցում ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ռուս աղջիկների անվան տակ ներկայացող ցանցահենները հանդիպման շտապող հայ երիտասարդին ներկայացնում ու առաջարկում են մշակութային երեկոյի ամբողջական փաթեթը. «Ուղարկում են երեւանյան թատրոններից մեկի պաշտոնական կայքի նման կայք,  որն, ի դեպ, ավելի սիրուն է պատրաստված լինում, քան՝ իրականը: Եվ «ռուս աղջիկն» առաջարկում է «իքս» ներկայացման համար տոմս գնել: Ոգեւորված երիտասարդը, բնականաբար, միանգամից համաձայնում է, լրացնում է բանկային քարտի բոլոր տվյալներն, ու զեղծարարները ստանում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչն էլ հետագայում կարողանում են օգտագործել ու տնօրինել դրա վրա առկա գումարը»:

Կիբերհանցագործների ցանցում չհայտնվելու համար մասնագետը մի քանի խորհուրդ է տալիս: Դրանցից առաջինը զգոնությունն է: «Ինտերնետից օգտվող ամեն մեկը պետք է հասկանա՝ այս հարթակի խաղի կանոններն իմանալու համար պետք է անընդհատ կարդալ ու կրթվել, սովորել թացը տարբերել չորից: Այստեղ, իհարկե, նաեւ պետությունն անելիք ունի, որ պետք է ակտիվացնի՝ զեղծարարներին հայտնաբերելու ու խաբեության դեմն առնելու աշխատանքը»,- ամփոփում մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բեռլինի ֆիլհարմոնիային չի՞ մտահոգում, որ Թուրքիան վարկաբեկում է իրեն

Հաջորդ գրառումը

Արմեն Գրիգորյանի եւ Խալաֆ Խալաֆովի սինխրոն այցը Թեհրան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Արմեն Գրիգորյանի եւ Խալաֆ Խալաֆովի սինխրոն այցը Թեհրան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական