Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Զարգացնել փոքր հիդրոէլեկտրակայանները

Էներգետիկ անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունի Հայաստանում փոքր ջրահոսքերի վրա մինի ՀԷկ-երի կառուցումը: Առաջարկվում  է դրանք կառուցել Արագածոտնի   մարզում,  Արագած  համայնքի  տարածքում:

ՓՀԷԿ-ի  պատվարային ջրընդունիչը,  որը գոյություն ունի, կառուցվել է Գեղարոտ գետի  2118.4 մ  նշահատվածքում: Նրա ձախ կողմում  կառուցվել  է ջրընդունիչ:
Դերիվացիայի ընդհանուր երկարությունը կազմում է 3682.0 մ,  որը  ներկայումս գոյություն ունի և նախկինում  իրականացվել է 0.15 մ տրամագծով պողպատյա խողովակներից: Դերիվացիայի թողունակությունը կազմում  է  0.025 մ3/վրկ:

Գոյություն ունեցող ՀԷԿ-ի շենքը վերգետնյա տիպի է, որտեղ նախատեսվում է տեղադրել  մեկ հիդրոագրեգատ`  բաղկացած  ակտիվ  տուրբինից  ու սինխրոն գեներատորից: ՀԷԿ-ի շենքում տեղադրվելու է  կամրջային ամբարձիչ 1.0 տ բեռնաբարձությամբ: Հիդրոագրեգատների հիմքերը արվելու են երկաթբետոնից:
Հիդրոտուրբինայի առանցքի  նիշը կազմում է 1943.0 մ:ՀԷԿ-ի օգտագործած ջրերը հեռացվում են դեպի գետ ուղղանկյուն կտրվածքի հեռացնող ջրանցքով:

ՓՀԷԿ-ի բնորոշ պարամետրերն են. Դրվածքային հզորությունը` 23 կՎտ, Ստատիկ ճնշումը` 175.4մ, Հաշվարկային ճնշումը` 115.5մ, Հաշվարկային ելքը`  0.025մ3/վրկ, Միջին տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը` 0.18 մլն.կՎտժ:

Անհրաժեշտ է մշակել համապատասխան օրենսդրական դաշտ:Այն կարող է նպաստել ՀՀ էներգետիկ անվտանգության որոշ չափով մեղմացմանը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ