Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զավեշտալի շրջան ՀՀ-ում

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տասնյակ հազարավոր հայաստանաբնակներ, որոնց միացել են արտերկրներում  ժամանակավոր թե մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցները, ընթացող շաբաթը սկսեցին քաղաքացիական անհնազանդության գործողություններով: Հիմնական շարժառիթն անշուշտ ՀՀ վարչապետի օրեր առաջ արած այն հայտարարությունն էր, որ Արցախի հանրապետության հարցում միջազգային միջնորդները պահանջում են իջեցնել կարգավիճակի աստիճանը, կարճ ասած` Արցախը ճանաչել ազերիական պետության ենթակայության մաս. հայաստանցու ու հայի համար անընդունելի պահանջ, ինքնադավաճանության արձանագրում:

Այսուհանդերձ պարզվում է, որ 10 միլիոնից ավելի հաշվառվող հայության մեջ կա նաեւ հայի մի տեսակ, որ ընտրել է հակադարձելու յուրօրինակից-տարօրինակ մի պահվածք: Հիմնավորումն էլ, ոչ ավել, ոչ պակաս` 80 միլիոնանոց Թուրքիայի առկայությունը: Հայի այդ տեսակի համար ոչինչ, որ անգամ այդ երկրում տարվող պաշտոնական վիճակագրության համաձայն, որը կարող ենք նաեւ ի շահ ազգայնամոլական դրսեւորումների կեղծված դիտարկել, թուրք է այդ թվի ընդամենը 70 տոկոսը: Առավել տպավորիչ է, որ բնակչության 20 տոկոսը քրդեր են, որոնք ոգեւորված սահմանակից Իրաքում իրենց հայրենակիցների ձեռք բերած ինքնավարությամբ, պայքարում են ոչ միայն այդ կարգավիճակի, այլեւ` լիակատար անկախություն ունենալու համար: Զինված պայքարը նրանց համար օրվա հրամայական է, որը դրսեւորվում է թուրքական ոստիկանության ու զորքի դեմ մշտական բախումներով ու հարձակումներով, անգամ երկրի խորհրդարանում քրդական արժանապատվության բարձրաձայնումով: Ասվածն ընդամենը քաղաքացիական պարզ դրսեւորում ու լրագրողական մոտեցում է, որն առավել մանրամասնեցված ու փաստարկված կցանկանայինք տեսնել Հայաստանի հանրապետության թուրք-ադրբեջանական մասնագիտական հանրության կողմից:

Եվ ոչ միայն: Ասենք, ռազմագետ-փորձագետներ ներկայացող հանրային գործիչները անելիք չունե՞ն մեր բացարձակ մեծամասնության սպասումներն ու ակնկալիքները վերահիմնավորվելու հարցում, մարդիկ՝ որոնք քաջատեղյակ են երկիր մոլորակի ամենատարբեր մասերում տեղի ունեցող առճակատումներից ու պատերազմական գործողությունների ընթացքից: Քաշմիրի հարցում Պակիստանի ու 1,4 մլրդ բնակչությամբ Հնդկաստանի, Կոսովոյի անջատողականների, իսրայելա-արաբական տասնամյակներ շարունակվող մեծ ու փոքր ռազմական գործողություններն արդյո՞ք չեն ապացուցում ու հիմնավորում, որ պայքարի վերածվող յուրաքանչյուր գործընթաց իր բացատրությունն ու արդարացումն ունի:

Անշուշտ այստեղ մեզ խանգարում է չգիտես որտեղից ու ինչ շարժառիթներով հայտնվող անզորի ու անօգնականի վիճակը, որը մեկ հիմնական փաստարկում ունի. ՀՀ տնտեսության գրեթե ողորմելի անբացատրելիությունը: 2018-ի այս օրերին իշխանափոխության հայտ ներկայացրած քաղաքական ուժը բացատրությունը տեսավ իշխանության մոտ տնտեսական աճը խոչընդոտող կոռուպցիոն դրսեւորումներում: Թե ինչ է արվում արդեն 4-րդ տարին ձգվող իշխանափոխության արդյունքում, ակտիվ ու պասիվ պայքարի միջոցներն ընտրած հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների համար պարզ չէ, անգամ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների պարագայում:

Թուրքիայում ազգային արժույթ լիրայի աննախադեպ անկման պարագայում տնտեսությունը գոյատեւում է, ՀՀ-ում դրամը համաշխարհային արժույթ դոլարի հանդեպ արժեւորվում է, իսկ տնտեսությունում, որի երեւացող մասն է առեւտուրը, աննախադեպ գնաճ է: «Խելացի անասնագոմեր» կառավարական ծրագիրը բացառապես գների թանկացման է հանգեցրել, հանրային ծառայությունները կարգավորող ՀՀ բյուջեից ֆինանսավորվող հանձնաժողովը հաստատում է գազ, էլհոսանք ու ջուր կառավարվողների ցանկացած հայտերը, համայնքները հայտնվել են աղքատության եզրին, որի արդյունքում համայնք-կառավարություն սուբսիդավորման 50-50 ծրագիրը հասցվել է մինչեւ 20-80 տոկոսային հարաբերակցության: Թե երբ է համայնքային բնակիչն իր առօրյայում նվազագույն փոփոխություն զգալու, պարզ չէ: Փոխարենն այն պարզից էլ պարզ է իշխանության եւ տնտեսության վիճակագրությունը վարող ԱՎԿ-ի` ազգային վիճակագրական կոմիտեի համար: Երկրի փաստացի 12 մլրդ դոլար ՀՆԱ-ն բազմապատկում է ինչ-որ գնողունակության 3.38 թվով եւ ստանում է 42 մլրդ դոլարի հասնող ՀՀ համախառն արդյունք, 1 բնակչի հաշվով 14 հազար դոլար, երբ իրականում այն 4 հազար դոլար է: Տանտիրուհիները տեղին են դժգոհում, որ հայերիս սեղանին նախընտրելի կերակրատեսակ դարձած ռուսական բորշի պատրաստման համար, հիմա, ամիսներ առաջվա համեմատ, ստիպված են կրկնակի թանկ գնումներ կատարել: Որոշակի համարձակություն է պետք աշխատանքային ընդմիջումների ընթացքում հանրային սննդի կետերի ծառայություններից օգտվելու, այլ առաջնահերթություններ լուծելու համար:

Եվ հարցը` ի՞նչ անել, հնչում է ինքնաբերաբար: Պատասխանը մեկն է` փոխել երկիրն այս վիճակին հասցրած կառավարիչներին, քանզի ՀՀ հողաջրային, առավել եւս ջերմային ու մարդկային կարողությունները որեւէ կապ չունեն գնալով խորացող այս վիճակի հետ: Ահա ձեզ ու մեզ լրացուցիչ շարժառիթ փողոցները փակելու  գործողությունների համար: Մարդիկ համեստ առօրյայով ապրելու ակնկալիքի են տրվել, որոնք փոխարինվում են ընթացող առօրյայում ոչինչ չակնարկող խոստումներով. Արգենտինան հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումային միջավայրով, Չինաստանը ծրագրեր է կազմում Հայաստանով բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով, Իրանը ցանկանում է օգտվել ՀՀ տարածքից եվրասիական կազմակերպության հետ շփումներն ընդլայնելու նպատակով, եւ այսպես շարունակ: Իսկ այս ընթացքում հողերն անմշակ են մնում, մարդիկ անգործ ու հուսահատ: Միայն ներմուծողների արածն է տեսանելի. ներկրիր որտեղից ի՛նչ կարող ես:

Բնակելի թաղամասը, ուր ապրում եմ, մոտ է Երեւանի էլեկտրալամպերի երբեմնի գործարանին, որի պատերն առայժմ կանգուն են: Հարեւան ծանոթներս այն հույսին են տրվել, որ ոչ վաղ անցյալի մեր այս հսկան երբեւէ կաշխատի, իրենց փորձի ու աշխատուժի կարիքը կզգացվի: Երբ հարազատ Վանաձորում եմ լինում, մարդիկ հարցնում են, թե այդ երեւաններում ի՞նչ են մտածում «Քիմպրոմը» վերաշահագործելու վերաբերյալ, ուր արտադրվում էր գյուղոլորտին անչափ անհրաժեշտ պարարտանյութ: Այսպես անվերջ ու անհատնում հարցեր ամենուր, որոնք պատասխանի են կարոտ: Ավաղ, դրանց  փոխարեն ՀՀ իշխանություններն զբաղված են աղակերների ու ծխողների դեմ պայքարի դոնքիշոտություն հիշեցնող հարցերով:

Զավեշտալի է, եթե ողբերգական չգնահատենք, անգամ եթե դրանք մարդկանց առողջության պահպանմանն են ուղղված:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

03.05.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-ռուսական քաղաքագիտական երկխոսության մշտական հարթակի ստեղծման անհրաժեշտության մասին

Հաջորդ գրառումը

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. 31-ամյա վարորդը Toyota-ով Ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել է էլեկտրասյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. 31-ամյա վարորդը Toyota-ով Ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել է էլեկտրասյանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական