Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երվանդ Ազատյան

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայկական Սփյուռքին,  ՌԱԿ-ի եւ Թեքեյան  Մշակութային Միության
անդամներին, Դետրոյթի հայ համայնքին, Երվանդ Ազատյանի հարազատներին, մտերիմներին հայտնում եմ իմ ցավակցությունները եւ կիսում վիշտը:

Խոր ցավով  տեղեկացա, որ ավարտվել է մեծ մտավորական,  հայտնի հրապարակագիր, լայն մտահորիզոնով եւ բարձր արժեհամակարգով ազգային մեծ գործիչ, Հայրենիքի նվիրյալ, Ամերիկայի Միացիալ Նահանգների եւ  Կանադայի Թեքեյան Մշակութային Միության կենտրոնական վարչության ատենապետ,  ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր Երվանդ Ազատյանի երկրային կյանքը:

Ի Տեր ննջեց մի Մարդ, որն ավելի քան յոթանասուն տարի  իր անձեռակերտ հուշարձաններն է ստեղծել Բեյրութում, Կահիրեում, Բոստոնում, Դետրոյթում: 

Երվանդ Ազատյանն ուներ հանրագիտարանային գիտելիքներ, մեծ իմաստնություն եւ խոր կենսափիլիսոփայություն:

Նա համոզված էր, որ լրատվական միջոցներով կարելի է համայնքային կյանքն աշխուժացնել,  անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել համայնքի անդամներին, համախմբել նրանց եւ մամուլի միջոցով մայրենի լեզուն վառ պահել նրանց մեջ: Այդ էր պատճառը, որ իր բովանդակ կյանքի ընթացքում հիմնադրել եւ խմբագրել է տարբեր օրաթերթեր,  շաբաթաթերթեր, ամսագրեր, Կանադայի «Ապագայ», Բեյրութի «Կամար» հանդեսները:  Երվանդ Ազատյանը՝  որպես  վարիչ-տնօրեն ղեկավարել է  Բոստոնի «Պայքար» հաստատությունը, եղել նույնանուն եւ «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» շաբաթաթերթերի խմբագրակազմերի անդամ: Հզոր անհատականությունը թերթերի միջոցով տարածել է իր ներաշխարհին բնորոշ բարձր  եւ լուսավոր արժեքներ,  ներկայացրել է հայի մասին նվիրական պատումներ, ուրույն մտածումներ ու առաջարկներ: Պարբերականների էջերը նվիրել է հայ մշակույթին եւ հայ գրականությանը, հայ ազգային ինքնության պահպանմանը:                   

Որպես գրող եւ գրադատ՝ նա գրական ասպարեզ է  իջել եւ ճանաչվել իր  հայրենական ուղեգրությամբ՝  «Կեանք ու երազ Հայաստան» (1964թ.), ապա նրա բեղուն գրչի ուշագրավ արգասիքն են դարձել «Գրական-գեղարուեստական սեւեռումներ», «Դիմանկարներ եւ դիմաստվերներ», «Պատմությունը ընթացքի մեջ» եւ մյուս գործերը:

Երվանդ Ազատյանը 2006թ.-ին հրատարակել է «Դիտումներ եւ դատումներ» անչափ կարեւոր աշխատությունը: Այդ գործերը հնարավորություն են  ընձեռում յուրաքանչյուր հայի` ներթափանցելու բացառիկ հայեցի լեզվամտածողությամբ օժտված անձնավորության ներաշխարհը, նրա բազմակողմանի մեկնաբանությամբ նորովի ծանոթանալու Հայաստանի եւ հայության դիմագրաված խնդիրներին՝ միջազգային կյանքի հորձանուտում:

Նրա խոսքերը հայրենասիրության եւ Հայրենիքի նկատմամբ սիրո բյուրեղացած դրսեւորումներ են: Ազատյանը  դարձել էր  ամրակուռ ու հաստատուն մի կամուրջ Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Նրա հիմնած լրատվամիջոցների  շնորհիվ է նաեւ, որ մեր համայնքներում պահպանվում են ազգային ոգին ու արժեքները, ստեղծվում է գրական ժառանգություն եւ փոխանցվում սերունդներին, ամրապնդվում են հայեցի ապրելու եւ հաղթելու կենսուժը, մաքառման կամքը, հավաքական անկոտրում ոգին:

Երվանդ Ազատյանը ԱՄՆ-ի համայնքի կարկառուն ներկայացուցիչներից էր, հայ արդի իրականության երդվյալ ու տաղանդաշատ մտավորական: Նրա  կարողությունները եւ աշխատասիրությունը հաշվի առնելով էր, որ մեծանուն Հայ, Հայաստանի Ազգային Հերոս Ալեք Մանուկյանը Ազատյանին էր ընտրել իր գրասենյակի տնօրեն:

Ես տարբեր առիթների բերումով հաճախ եմ  լսել  Երվանդ Ազատյանի հիացական խոսքերն այդ բացառիկ Հայի մասին եւ խոստովանությունը, թե որքան բան է սովորել նրանից:  Ալեք Մանուկյանի հետ մտերմությունն ու բարեկամությունն էր պատճառը, որ նա  1972-1997թթ.-ին՝ երկար ու ձիգ տարիներ եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության  Ալեք Մանուկյան Մշակութային Հիմնադրամի ատենապետը, 1973 թվականից՝ Դետրոյթի «Հայ մշակույթի ժառանգություն»՝ անգլերեն  ռադիոծրագրի տնօրեն:

Անհանգիստ, պրպտող ազատյանական ոգին  մեծ ոգեւորություն ապրեց,  երբ Հայրենիքը հռչակվեց ազատ ու անկախ: Նա իսկույն իր ընկերների հետ ձեռնամուխ եղավ Հայաստանում օգտակար գործ կատարելու: Իր բարեկամ Հակոբ Ավետիքյանի  հետ 1991թ.-ին հիմնադրեցին «Ազգ» օրաթերթը, որը դարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետության մայրաքաղաք Երեւանում լույս տեսնող առաջին անկախ թերթը: Թերթ, որն ավելի քան երեսուն տարի հրատարակվում է՝ իր ուրույն ձեռագրով եւ ասելիքով, երբեք չի կորցնում իր դեմքը՝ անկախ հասարակական-քաղաքական ալեբախումներից: «Ազգ»-ը համարելով իր զավակը՝ պարոն Ազատյանը մշտապես թղթակցում էր  նրան եւ հիացնում ընթերցողին իր հզոր ու ճկուն գրչով, ասելիքի թարմությամբ ու խորությամբ: Նա իր գիտական, գեղարվեստական, հասարակական-քաղաքական, հրապարակախոսական, Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին հրապարակումներով զգաստացնում  էր պաշտոնյաներին, մտածելու տեղիք տալիս մարդկանց: Հոդվածներում արտահայտված նրա խոհերն ու մտորումները հաճախ էին բովանդակում սուր եւ կառուցողական քննադատություն: Որպես հայրենասեր ու անաչառ մտավորական՝ նա փորձում էր  մատնացույց անել հասարակության մեջ եղած ախտերը եւ  հաճախ տալիս էր  թերությունների շտկման բանալիներ:

Որպես հավատարիմ թեքեյանական՝ միշտ կանգնած էր Երեւանում ստեղծված Թեքեյան Մշակութային Միության կողքին եւ իր հովանավորությամբ Թեքեյան կենտրոնում, Ռուբեն Միրզախանյանի անխոնջ ղեկավարությամբ կյանքի կոչվեցին բազում ձեռնարկներ, նախաձեռնություններ, մրցանակաբաշխություններ, ծրագրեր:

Երվանդ Ազատյանը միշտ եղավ իր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կողքին:  Հատկապես վերջին երեսուն տարիների նրա հիմնական գործունեությունը նվիրված էր Մայր Հայրենիքին: Եվ պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Երվանդ Ազատյանը 2009թ.-ին պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Նա նաեւ իսկական հայ քրիստոնյա էր, եւ  բարձր է գնահատվել նրա նվիրումը Հայ եկեղեցուն.  Մայր Աթոռը նրան պարգեւատրել է  Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանով:

Երվանդ Ազատյանը ծառայեց  Մայր Հայրենիքին ու ժողովրդին՝ իր կարողություններով, ողջ հզոր մտավոր ներուժով: Նա երբեք անհաղորդ չմնաց Արցախի դժվարություններին ու փորձություններին: Հայաստանին պատահած ողբերգությունն իրենը համարեց  եւ հեռացավ ցավն ու տառապանքը հոգում:

Համոզված եմ, որ Ազատյանը ոչ միայն համայնքային իր մնայուն գործունեությամբ, այլեւ  լայնախոհությամբ, բառ ու բանի ճոխությամբ բնութագրվող ստեղծագործություններով, թողած մտավոր ժառագությամբ կունենա հաստատուն տեղ  հայ գրական-հրապարակագրության անդաստանում:

 Ցավ է, որ կորցրինք մի հզոր  ու տաղանդավոր մտավորականի, ազնիվ հայորդու, որ Հայկական Սփյուռքի երեւելի եւ մնայուն դեմքերից էր, ՌԱԿ-ի շարժիչ ուժը եւ Թեքեյան Մշակութային Միության  հենասյունը:

Թող լույսերի մեջ մնա Երվանդ Ազատյանի շիրիմը, եւ հոգուն խաղաղություն իջնի:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Խոր վշտակցությամբ՝

ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար,

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան,Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախորդ գրառումը

Ռուսաստանի տարածքը բռնակցելու Սի Ծինփինի ծրագիրը տեսանելի է բոլորի

Հաջորդ գրառումը

Իսրայել. Հայոց ցեղասպանության անունով հրապարակ՝ Հայֆայում եւ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգի՝ Պետահ Տիկվայում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իսրայել. Հայոց ցեղասպանության անունով հրապարակ՝ Հայֆայում եւ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգի՝ Պետահ Տիկվայում

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական