Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեք բուհ՝ մեկ համալսարան

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանկավարժական համալսարանը վերջնական դիրքորոշում չի հայտնում, Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի համալսարանը դեմ է բուհերի միավորմանը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներն էլ դասադուլ են սկսել:

Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բուհերի խոշորացման կառավարության ծրագրով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է միանա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ու Մանկավարժական համալսարանի հետ:

Հայտնի չէ, թե ինչ խնդիր կլուծի բուհերի խոշորացման ծրագիրը եւ ինչ կտա կրթության բնագավառին:

«Ինչ ուզում է լինի չենք պատրաստվում դուրս գալ մեր համալսարանից: Երեք տարի առաջ մեծ դժվարությամբ եմ ընդունվել Բրյուսով »õ չեմ պատրաստվում հաջորդ տարի ստանալ Մանկավարժական համալսարանի դիպլոմ»,- մեզ հետ զրույցում ասում է Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի Վարդուհին:

Բուհի դասախոսներից՝ «ԱրմՔոմեդի» ծրագրի հաղորդավար Նարեկ Մարգարյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել, որում նշել է. «Եթե պետությունը իսկապես նպատակ ունի գիտությունը զարգացնել, ապա Բրյուսովի պես կայացած կրթօջախներին պետք է աչքի լույսի պես նայի ու դեռ մի բան էլ լայնացնի ինքնավարումն ու շատացնի ֆինանսավորումը: Իսկ եթե նպատակ կա ուղղակի հաշվապահական կրճատումներ անել բյուջեում, ապա կարող է դա անել իր միլիարդավոր պարգեւավճարների հաշվին եւ հանգիստ թողնի կրթությունը»:

Ցույցի մասնակից ուսանողները կոչ են անում միանալ իրենց՝ համարելով, որ դա միայն Բրյուսովի համալսարանի խնդիրը չէ: Ցույցերից մեկի ընթացքում քաղաքագիտության բաժնի ուսանող Էդգար Զատիկյանն իր խոսքում նշեց, որ իրենք պայքարում են ոչ միայն Բրյուսովի, այլեւ Մանկավարժականի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ու մյուս բուհերի համար:

Խնդրի վերաբերյալ իր կարծիքը հայտնել նաեւ Բուհի Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկանը, որն իր էջում գրել է՝ միացման արդյունքում նոր կառուցվածքի եւ նոր հավաքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական եւ ուսումնաօժանդակ. «Հետո էլ ասում եք ընդամենը երկու ռեկտորի հարց է…»,- գրել է Ցոլակ Ակոպյանը:

Բուհերի խոշորացման ծրագիրը դժգոհություն է առաջացրել նաեւ Մանկավարժական համալսարանի ուսանողների շրջանում. «Համալսարանների խոշորացման ծրագիրը կարող է հանգեցնել հետագայում դիմորդների թվի նվազեցման ու աշխատատեղերի կրճատման, կարող ենք ենթադրել, որ ապագայում կունենանք պետք եղածից ավելի մեծ թվով լեզվաբաններ ու ֆիզկուլտուրայի մարզված ուսուցիչներ»,- ասում է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհին:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կառավարությունում լրագրողների հետ զզրույցում՝ դիմելով ուսանողներին ու դասախոսներին՝ ասել է, թե ոչինչ կտրուկ չի փոխվելու:

«Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի, որեւիցե բան չի փակվում, որեւիցե հաստիք չի կրճատվում, միգուցե, երկու ռեկտորի հաստիք պակաս ունենանք», – նշեց նախարարը:

Այսպիսով մնում է պարզել, թե ինչպե՞ս է ծրագիրը լավացնելու կրթության մակարդակն ու որակը, ինչպե՞ս է այն ավելի լավ մասնագետներ պատրաստելու եւ արդյոք ծրագիրը կօգնի՞, որ մի քանի տարի անց դպրոցներում մանկավարժներ ընտրվեն ատեստավորման, այլ ոչ թե տառերի իմացության սկզբունքով: 

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական մամուլի անցած ուղին 20-րդ դարից մինչեւ մեր օրեր…  

Հաջորդ գրառումը

Ֆրանսահայ ռեժիսորը խնդրում է նվիրատվություններ անել պատերազմից տուժած հայրենիքին

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսահայ ռեժիսորը խնդրում է նվիրատվություններ անել պատերազմից տուժած հայրենիքին

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական