Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախմբի համերգը

17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024 թվականի դեկտեմբերի 21-ին Երեւանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի մենահամերգը` «Հայ խմբերգային երաժշտության երեկո» խորագրով (խմբավար` Գրիգոր Հարությունյան, դաշնակահար` Լիլիթ Աբովյան): Ծրագրում ընդգրկված էին տարբեր դարաշրջանների հայ հոգեւոր երգասացություններ, ինչպես նաեւ հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր:

Համերգը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի օրհնության խոսքով: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը, փոխտնօրեն Սաթենիկ Ղափլանյանը, Հայաստանի Երաժշտական Ընկերության նախագահ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ԿԳՄՍ վարչության պետ Սամվել Ադամյանը, Հայաստանի Կոմպոզիտորների Միության երգչախմբային բաժնի պատասխանատու կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանը, ինչպես նաեւ քոլեջի մանկավարժական անձնակազմը:

Համերգի նպատակն էր լայն հանրությանը հասանելի դարձնել հայ հոգեւոր երգասացությունները` հանդիսատեսին ի մոտո ծանոթացնելով Հայաստանյաց եկեղեցում հնչող անգին գոհարներին:

Երգչախմբի կատարումները արժանացան ներկաների բարձր գնահատանքին: Հնչեցին գոհունակության բազմաթիվ խոսքեր:

Խմբավար Գրիգոր Հարությունյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց քոլեջի տնօրենությանը` երգչախմբի կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ բոլոր ներկաներին` խմբերգային երեկոն իրենց ներկայությամբ պատվելու համար:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոբելյանական Ամանորը Վալենսիայի Հայկական կիրակնօրյա դպրոցում

Հաջորդ գրառումը

«ԱՄՆ-ը Հայաստանին հրապուրեց փաստաթղթով. Երեւանը վերջնականապես փոխո՞ւմ է արտաքին կողմնորոշումը». ԵԱԴեյլի 

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱՄՆ-ը Հայաստանին հրապուրեց փաստաթղթով. Երեւանը վերջնականապես փոխո՞ւմ է արտաքին կողմնորոշումը». ԵԱԴեյլի 

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական