Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական մեծագումար ներդրմանն ընդառաջ

20/07/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեւական ժամանակ լքված եւ անտեսված մնալուց հետո Հայաստանը կրկին հայտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում: Արեւմուտքը, հանձին Եվրոմիության, շաբաթավերջին անակնկալի բերեց բոլորիսՙ պաշտոնապես հայտարարելով, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին կտրամադրվի ընդհանուրՙ 2,6 միլիարդ եվրո գումար, որը աննախադեպ է Հայկական պետության պատմության մեջ:

Այդ գումարը, ինչպես հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, ներդրվելու է ոչ թե մարդասիրական, ինչպես սովորաբար լինում է, այլ առավելապես զարգացման եւ հատկապես կրթության ու ճանապարհաշինության ոլորտներում: Ու թեեւ դեռեւս բացահայտված կամ բարձրաձայնված չեն գումարների ներդրման նախապայմաններն ու հարակից հանգամանքները, ինչպես նաեւ վերջնական նպատակները, սակայն քաղաքական իմաստով կարելի է արձանագրել, որ Եվրոմիությունն իր այդ քայլով «փափուկ» տեղավորվում է հարավկովկասյան թատերաբեմում եւ վճռական ձայնի իրավունք է պահանջում գերազանցապես ռազմաքաղաքականացված բեմահարթակի վրա: Թե ի՛նչպես կընկալվի նրա ներկայությունը ցարդ բեմահարթակը միայնակ զբաղեցնող եռյակ խաղացողներիՙ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դեռեւս տեսնելու հարց է: Սակայն ֆինանսական ներդրման իրավունքը եւ դրա գործնականացումը այնպիսի հաղթաթուղթ է, որը ոչ ոք չի կարող ժխտել, առավելեւս արգելել: Շատ-շատՙ կարող են խանգարել, որը ներկա պայմաններում չի բացառվում, եթե շարունակենք վերջին տարիների, մանավանդ վերջին երեք տարիների անպատասխանատու, խաբեպատիր, սնամեջ եւ վնասաբեր գործելակերպը, գլխավորությամբ ապիկար հայտնի անձնավորության:

Անշուշտ պատրանքներ պետք չէ ունենանք, որ եվրոպացիները 2,6 մլրդ եվրոյի օգնությունը հայթայթում են միայն բարի նկատառումներով, միայն մեզ համար: Միշտ հիշենք 2008-ի պատերազմից հետո Վրաստանին տրված 3 միլիարդ դոլարը: Ավելորդ է ասել, որ եվրոպացիք այդ նախաձեռնությանը դիմում են իրենց համար, աշխարհի այս զգայուն հատվածում խոսքի եւ գործի իրենց իրավունքը հաստատելու համար: Եվ մեր հավաքական իմաստությունից է կախված, թե ինչքանով եւ ինչպես այդ խոսքը կհնչի ներդաշնակՙ մեր ձայնի հետ, որը, դժբախտաբար, 44-օրյա պատերազմից հետո կորցրել ենք իսպառ, դարձել ենք քրջե գնդակ, որը տշում են աջից ու ձախից, կրծոտում ու պատառոտում: Այդ նախաձեռնությունը հաստա՛տ կարող է մեզ օգնել, ի թիվս այլոց, Արցախյան հարցը Մինսկի խմբի եռանախագահության սեղան վերադարձնելու եւ դրանով իսկ «Արցախի հարցը փակված» հայտարարող Իլհամի լափառոշ բերանը փակելու համար: Այդ նախաձեռնությունը կարող է չափավորել Հայաստանը Աջարիայի վերածելու Էրդողանի նկրտումները: Կարող է հակակշռել մեր գլուխը սակարկության առարկա դարձնելու Պուտինի ռազմաստրատեգիակա՜ն ազարտը: Կարող է, դրական իմաստով, գրավիչ դարձնել մեր երկիրը Իրանի եւ Չինաստանի համար նաեւ: Եվ վերջապեսՙ կարող է արտասահմանյան ներդրումների խթան հանդիսանալ վաղուց ներդրում չտեսած այս երկրում, որտեղ, սփյուռքահայ մի գործարարի ասելով, անգամ 5 միլիոն դոլարը պատշաճորեն ներդնելու տեղ չկա: Չմոռանանք բիզնեսի ոսկե կանոնըՙ կարեւորվում է, գրավիչ է դառնում այն երկիրը, որտեղ այլք ներդրումներ են կատարել արդեն:

Սակայն զգո՛ւյշ, վերը նշված եռյակի մեջ իրավունք չունենք մոռանալու մեր ավանդական դաշնակցիՙ Ռուսաստանի հետ վարվելու հիմնական կանոնները: Ճիշտ է, որ այդ դաշնակիցը, այս էլ որերորդ անգամ, դավաճանել է մեզ,- այս բնորոշումը իմը չէ, այլՙ Արեւելքի հարցերով ռուսաստանցի առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկունը,- սակայն մենք ենք, ավելի ճիշտՙ «թավշյա» կամ «պողպատյա» մեր իշխանությունը, որը առիթներ տվել է նրան մեզ հետ այդպես վարվելու, որից օգտվել ու դեռ օգտվում է նա, շրջանցելով պարկեշտ գործընկերության կանոնները:

Բնավ մտահան պետք չէ անել նաեւ, որ եվրոպացիք, մեզ համար շատ մեծ համարվող այդ ներդրմամբ գալիս են Հայաստան ի հակակշռումն Ռուսաստանի եւ ի շահ իրենց: Կարո՞ղ ենք, առանց հայկական շուստրիության, առանց ավելորդ ճկունության եւ միայն ազգաշահ իմաստությամբՙ խոստացված ներդրումները ծառայեցնել մեր պետության շահերին: Անկեղծորեն ասածՙ ոչ: Պատճառը հայտնի է, կրկնելու կարիք չկա: Սակայն կա մի բան, որը կարող ենք հաշվի առնելՙ եվրոպացիների բծախնդրությունը նման պարագաներում: Բանն այն է, որ եվրոպացիք սիրում են ներդրումների հարցում գործ ունենալ միայն պրոֆեսիոնալ, ձեռնհաս եւ պարկեշտ անձնավորությունների հետ: Հետեւաբար նրանք կպահանջեն համապատասխան կադրեր քառամյա ծրագրերը իրականացնելու համար: Տպավորությունս այն է, որ այս օրերին որպես կառավարության անդամության թեկնածու շրջանառվող անունների շարքում մեկ-երկու պրոֆեսիոնալները հենց այդ նպատակի համար են նախատեսվում:

Կապրենք, կտեսնենք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Մի քանի հրթիռ է արձակվել Աֆղանստանի նախագահական պալատի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մի քանի հրթիռ է արձակվել Աֆղանստանի նախագահական պալատի ուղղությամբ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական