Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվլախի հանդիպումը որեւէ հարց չի լուծել, պարզապես էլ ավելի է խճճել Արցախի առանց այդ էլ խրթին իրավիճակը

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիեւը գովում է «Հայաստանի իշխանություններին»…

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան կասեցվեց հաջորդ օրը, երբ կողմերը, գալով փոխհամաձայնության, հրադադար հաստատեցին, իսկ սեպտեմբերի 21-ին Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հանդիպեցին Եվլախում: Թուրքական մամուլի վկայությամբ, շրջկենտրոնի վարչության շենքում տեղի ունեցած հանդիպումը տեւել է շուրջ 3 ժամ: Ազատություն ռադիոկայանն իր հերթին նշել է, որ բանակցությունները վարել է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիեւը Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու էր նշանակել: Դրանց մասնակցել են նաեւ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիեւն ու հատուկ առաքելության աշխատակից Իլքին Սուլթանովը: Արցախի կողմից բանակցություններին ներկա են գտնվել Սերգեյ Մարտիրոսյանը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության պատասխանատուն եւ պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Ադրբեջանական դրոշի ներքո կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես հաղորդվում է, մասնակցել է Աղդամում տեղակայված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավար Օլեգ Սեմյոնովը եւս, որի մասին ռադիոկայանը տեղեկացել է միայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումներից:

Քննարկումներից հետո Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպումն անցել է «կառուցողական եւ դրական միջավայրում, բավարարել է Ղարաբաղի հայերի մարդասիրական օգնություն հատկացնելու խնդրանքը՝ պարենային ապրանքների եւ վառելիքի տեսքով»: Միաժամանակ քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման եւ Ադրբեջանի սահմանադրության եւ օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման հարցերի շուրջը:

«Ազատությունը», նշելով հանդերձ այս ամենի մասին, հարկ է համարել ընդգծել, որ Եվլախի հանդիպմանը կողմերի միջեւ ընդամենը ձեռք են բերվել հումանիտար բնույթի մի շարք պայմանավորվածություններ: Ռադիոկայանին հաստատում է  թուրքական  Art  Gerçek  կայքը, թե կողմերին չհաջողվեց հանգել վերջնական համաձայնության, պարզապես Բաքուն Երեւանին հաշտության նախագիծ է փոխանցել:

Հանդիպումից հետո Ստեփանակերտում ավտոմատներից արձակված կրակոցների պատճառով բնակիչները խուճապի են մատնվել, օդակայանում գոյացել են մարդկային կուտակումներ: Արցախի ոստիկանությունը, մատնանշելով, թե Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից, միջադեպի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով:
Կնշանակի պաշտոնական Բաքվի ի լուր աշխարհի նախաձեռնած այս հանդիպումն, ինչպես ենթադրվում էր, Արցախին ոչինչ չի տվել: Ուղղակի Ալիեւը դրանով գոռոզանալու, Կրեմլի խոսնակ Պեսկովը, որ մինչ այդ Արցախի դեմ Ադրբեջանի վայրագություններով ուղեկցվող ագրեսիան համարել էր դե յուրե օրինական, Ադրբեջանի նախագահին սիրաշահելու, ռուս գիտաշխատող Սերգեյ  Մարկովը եւ մեկնաբան Կիրիլ Ստրելնիքովն՝ Ադրբեջանի նախագահին քծնելու, Վլադիմիր Պուտինն էլ «Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցում ադրբեջանական կողմի պատրաստակամությունն» ընդգծելու միջով, ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահների գործակցությունը արցախցիների աչքում կարեւորելու առիթ են ստացել:

Պեսկովը պատեհ առիթը չկորցնելու համար, ինչպես «Ազատություն»ն է նշում,  հայտարարել է. «Ղարաբաղի պատկանելիության հարցն որպես այդպիսին լուծված է, Ղարաբաղն Ադրբեջանի մաս կազմելու հայաստանյան իշխանությունների հայտարարությունից հետո կան բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի», ընդգծելով, թե Ռուսաստանն այս հարցում պետք է դեր ստանձնի: Ինչ վերաբերում է ռուս հեղինակներին, դրանցից Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Մարկովը, ըստ թուրքական մամուլի, սեպտեմբերի 21-ին հայտարարել է. «Հակաահաբեկչական գործողություններում կայծակնային արագությամբ ձեռք բերված հաղթանակը, Ադրբեջանի առաջնորդ Ալիեւի հաջողությունն է, ադրբեջանական դրոշը մի քանի օրից կծածանվի Ղարաբաղի բոլոր քաղաքներում»:

Ռուս քաղաքագետ Ստրելնիքովը «Հրաժեշտ Ղարաբաղին» խորագրով  ria.ru  կայքում հրապակված հոդվածով հավելել է վերջինին, գրելով. «Հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի արյունալի եւ ողբերգական պատմությունը մոտենում է տրամաբանական ավարտին. Ղարաբաղի հայերը անձնատուր են եղել Բաքվին եւ այս վախճանը օրինաչափ է, որովհետեւ գործը այս վախճանին իրենց գործունեությամբ եւ անմիտ հայտարարություններով հայ ղեկավարությունն է հասցրել»:

Գալով Ալիեւին, ապա նա, ըստ  Sabah  թերթի, որին հաստատում են նաեւ թուրքական մյուս թերթերը, սեպտեմբերի 20-ին հեռուստատեսությամբ դիմել է իր ադրբեջանցիներին՝ Ադրբեջանի վերջին ագրեսիան, պայմանավորելով հայերի ահաբեկչական գործողություններով, ասել՝ «Ադրբեջանն իսկույն ձեռնարկեց անհրաժետ միջոցառումներն ու թշնամուն պատժեց ինչպես հարկն էր: Դրանով մեկ ամգամ եւս ցույց տվեցինք Հայաստանին, որ ահաբեկչական բոլոր գործողություններն ու սադրանքները պատժվելու են ըստ արժանավույն: Ահաբեկչությունը ճնշելու շնորհիվ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը: Հակաահաբեկչական գործողությունների ողջ ընթացքում մեր զորքերն ամեն ինչ արեցին, որ Ղարաբաղի խաղաղ բնակիչները բացարձակապես չտուժեն: Նրանք մեր քաղաքացիներն են, հիմա արդեն, երբ չեզոքացված է կառավարող խունտան եւ ահաբեկիչ ղեկավարները, հայ բնակչությունը  կարող է ազատ շունչ քաշել: Ղարաբաղը դրախտի ենք վերածելու: Հայ բնակիչությունը գիտի, որ ես իմ խոսքի տերն եմ»:

 Վերջում Ալիեւը հուսադրող է համարել Հայաստանի իշխանությունների մոտեցումը եւ գոհունակությամբ նշել. «Հայաստանի իշխանությունները դրսեւորեցին այնպիսի հասունություն, որ անսպասելի էր մեզ համար: Հետեւաբար նրանք արժանի են մեր ամեն տեսակի գովասանքին»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինչեւ վերքը չսեղմես, թարախը դուրս չի գա

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ի նշաձողն է ընկել՝ ոճրագործին ազատազրկելու փոխարեն նրա ոճրի մասին դեռ լսում են

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ի նշաձողն է ընկել՝ ոճրագործին ազատազրկելու փոխարեն նրա ոճրի մասին դեռ լսում են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական