Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես քեզի չըսի՞

Յակոբ Միքայէլեան
15/11/2024
- 15 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Ես քեզի չըսի՞… Ի՞նչ ըսիր… Ըսի չէ՞, որ Թրամփը պիտի յաղթէ… Ե՞րբ ըսիր, չեմ յիշեր:

Այս տեսակի ըսի-ըսաւներ շատ լսուեցան ու դեռ պիտի լսուին Տանըլտ Թրամփի ընտրութեան առթիւ: Անշուշտ նոյնն ալ պիտի պատահէր Քամալա Հարիսի յաջողութեան պարագային.  մարդիկ իրենք իրենց կարեւորութիւն տալու համար քաղաքականութենէ հասկցողի  դեր կը փորձեն կատարել, առանց հաշուելու, որ վերջը կրնան յուսախաբ ըլլալ եւ խայտառակուիլ:
Շատեր գուշակութիւններ կ՛ընեն երբեմն՝ հեռատեսիլէն դիտելով երկու թեկնածուներուն ելոյթները եւ ըստ տրամադրութեան իրենց կարծիքները կը յայտնեն, երբեմն կէս-մէս հաւատալով, երբեմն ալ որպէս կասկած չվերցնող  իրողութիւն.

-Թրամփը շատ սխալներ գործեց, դեռ դատական հետապնդումի մէջ է. չեն ընտրեր զինք,

-Մարդը զօրաւոր յենարաններ ունի, դրա՛մը կը խօսի…

-Քամալան գրաւչութիւն ունի, անոր ելոյթները իսկապէս կը խանդավառեն ներկաները…

-Ինչ ալ խօսիք, պարապի է, հրեաներուն ուզածը կ՛ըլլայ…

Եւ այսպէս՝ շաբաթներ ամբողջ, ընտրարշաւի հետեւողները կապուած մնացին հեռատեսիլին, յաճախ տեսակէտ փոխելով, մինչեւ որ ընտրութիւնը եղաւ ու Թրամփը յաղթեց:

Անոնք որ Քամալային կողմնակից էին՝ հիասթափուեցան, աւելի քան ինքը, որ չկորսնցուց իր խանդավառ տրամադրութիւնն ու գրաւիչ ժպիտը: (Թէեւ չես գիտեր, երբ առանձին է, ի՞նչ տրամադրութեան մէջ կ՛ըլլայ:)

Իմ կարծիքով Թրամփը քաղաքագէտ ըլլալէն աւելի ցուցարկու (showman) է եւ ցուցամոլ, հեռատեսիլի մէջ ալ իր յայտագիրները սիրուած էին, որովհետեւ թէ՛ արտաքինով, թէ՛ ներկայացման իր յատուկ վարպետութեամբ բաւական մեծ ժողովրդականութիւն շահած էր: Ան նոյն շոուի թեքնիքները օգտագործեց քաղաքականութեան մէջ ալ, ամէն ինչ ցուցադրական ձեւով, սկսեալ իր տարօրինակ ստորագրութենէն մինչեւ իր «քաջագործութիւնները», ինչպէս Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչնալու որոշումը, կամ երկու Քորէաները հաշտեցնելու իր ջանքերը:

Բոլոր անփորձ, ոչ մասնագէտ կամ ոչ փրոֆեսիոնալ մարդիկ երբ լուրջ պաշտօնի կը կոչուին, փաստելու համար, որ իրենք ալ մեծ գործեր կրնան ընել, ձախողութիւններու մէջ կ՛իյնան , փոխանակ փորձելու համեստօրէն աշխատիլ, այդ ընթացքին սորվիլ, ապա յետոյ համարձակ քայլեր առնել եւ յախուռն քայլերու դիմել:

Քաղաքականութիւնը հեռատեսիլային յայտագիրներու տրամաբանութեամբ եւ ճարտարութեամբ չի գործուիր, ուրիշ աշխարհ է, ուրիշ մասնագիտութիւն է, ուրիշ թեքնիքներ կը պահանջէ: Վերոյիշեալ երկու արկածախնդրութիւները շատ ազդեցին Թրամփի վարկին վրայ, երկուքն ալ ձախողութեան մատնուեցան: Ատենին նոյնիսկ ե՛ս խաբուեցայ հաւատալով, որ կը յաջողի  երկու Քորէաները հաշտեցնել ու  ակնարկ մը գրեցի, ուր ըսի, թէ յայտնի է այդ տարուան խաղաղութեան Նոպէլեան մրցանակի թեկնածուն: Հիմա ալ, տակաւին երդման արարողութիւնը չկատարած ու պաշտօնապէս նախագահի աթոռին չնստած, ընելիքներուն մասին յայտարարութիւններ ըրաւ, մեծ-մեծ հարցեր, յատկապէս կապուած ապօրինաբար  ներգաղթածներուն, երբ ԱՄՆ յաճախ կը հպարտանայ, որ իրենց երկիրներուն մէջ կեղեքուածները Միացեալ Նահանգներուն մէջ ապահով երդիք կը գտնեն:

Սիրեն, չսիրեն, հիմա փաստօրէն մարդը նախագահական իր երկրորդ քառամեակը շահեցաւ ու, վստահ եմ, բոլոր ընդդիմադիրներուն եւ համակիրներուն պիտի փորձէ ցոյց տալ, թէ ինչե՜ր կրնայ ընել: Վերջիվերջոյ քառամեայ փորձառութիւն ունի, ասոր վրայ բարդեցէք Պայտընի քառամեայ նախագահութեան շրջանը, որ իրեն համար նոր փորձառութեան առիթ էր, քանի որ մարդ մէյ մը ինքզինքէն, մէյ մըն ալ ուրիշէն կը սորվի:

Եթէ խելացի է, անցեալ սխալները չի կրկներ, ու նոր սխալներու մէջ չիյնար: Իսկ եթէ պիտի շարունակէ աշխարհը զարմացնել իր զարմանալի անակնկալներով, այդ ալ իր հարցն է:

Կ՛ապրինք, կը տեսնենք:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Նախորդ գրառումը

Ստացանք նոր գրքեր

Հաջորդ գրառումը

Դասը վարում է գիտնականը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Դասը վարում է գիտնականը

Լրահոս

Իրանցիները Գագիկ Ծառուկյանին պարտք են 14,5 միլիոն դոլար, բայց իրենք ներկայացնում են լրիվ այլ իրականություն. փաստաբան

21/07/2026

Ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են...

Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքն ապօրինի լինելու հիմքով դադարեցվել է. փաստաբան

21/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի...

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

21/07/2026

ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։ Այս մասին նշվում...

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր...

Ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Ծառուկյանին բերեցին ՔԿ

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իրենցչեն ասել, թե ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին Քննչական...

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական