Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եկեղեցու պատմությունը» դպրոցից հանելով՝ ԿԳՄՍՆ-ն պատվեր է կատարում. Տեր Վրթանես

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարվա սեպտեմբերից «Եկեղեցու պատմություն առարկան» նոր ձեւով կդասավանդվի: ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ դպրոցը պետք է որոշի՝ այժմ գործող մոդելո՞վ շարունակել ուսուցանել առարկան, թե՞, այնուամենայնիվ, նախարարության կողմից մշակված նոր չափորոշիչներով առաջնորդվել: Իսկ նոր չափորոշիչներն առարկայի տարրալուծում կամ ինտեգրում է նշանակում մի քանի առարկաների մեջ՝ «Հայոց պատմության», «Արվեստի», «Հասարակագիտության» եւ այլն: Թեեւ նախարարությունը, թվում է, դպրոցին ընտրելու հնարավորություն է տվել, բայց Եկեղեցու պատմության դասավանդմամբ մտահոգված անձինք կասկածում են, որ «հայեցողական» սկզբունքը, ներքին հրահանգի ուժով, պարտադիր կարող է դառնալ, ու բացառությամբ մեկ-երկու դպրոցի՝ բոլորը նոր մոդելին կանցնեն: Այդպիսով, փաստորեն, դպրոցներում մոտ 20 տարի առաջ ներդրված առարկան պատմություն կդառնա:

Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը ներքին համոզում ունի, որ առարկան դպրոցական ծրագրերից հանելով՝ նախարարությունը պատվեր է կատարում: Թե ինչ պատվերի մասին է խոսում, հոգեւորականը չի ցանկանում մանրամասնել, համենայնդեպս, ընգծում է, որ առարկայի կարեւոր՝ բարոյաբանական հարցերն են, որ դուրս են մնում: «Ազգ»-ի հետ զրույցում նշում է՝ եթե «Եկեղեցու պատմության» չոր, թվագրական տվյալներն իսկապես «Պատմության» մեջ են ներառվել, ապա հոգեւոր արժեքների, խրատական ու բարոյական բնույթի  ուսուցողական նյութերն առհասարակ դուրս են մղվել: «Աշակերտը չի ուսումնասիրելու եւ սովորելու, թե ինչ ասել է բղջախոհությունը, խոհեմությունը, հպարտությունն ու վեհանձնությունը: Բայց սրանք բոլորը բարոյաբանական հարցեր են, որ մեր եկեղեցու անքակտելի մասն են կազմում: Չի կարելի հենց այնպես, բռնել, կտրել, կտրտել ու ասել՝ սա է ծրագիրը»,- նեղսրտում է հոգեւորականը:

Առարկայի ճակատագիրը որոշելիս, ըստ տեր Վրթանեսի, ԿԳՄՍ-ն համապարփակ ու լուրջ քննարկումներ չի անցկացրել, միանձնյա, առանց հասարակության կարծիքն իմանալու է որոշել, թե ինչ կարելի է անել առարկայի հետ: «Իսկ արածը, մեղմ ասած, ճիշտ չէ: Նույն քննարկումները, եթե կհիշեք, նաեւ 2019-ին առաջ եկան, բայց այն ժամանակ երկար, մի քանի ամիս տեւողությամբ քննարկումներ տեղի ունեցան, ինչի ժամանակ պարզվեց, որ հասարակության հիմնական մասը կողմ է, որ առարկան դասավանդվի դպրոցում: Մեր հասարակությունն, այո, տարբեր հարցերի շուրջը տարակարծիք է, բայց այս հարցի մասով, հաստատ, մարդկանց ավելի քան 50 տոկոսը կողմ է, որ առարկան շարունակվի դասավանդվել: Հասարակությունը, գուցե, շատ ավելի միասնական տեսակետ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին պաշտոնանկ անելու, բայց ոչ առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցում»,- ամփոփում է մեր զրուցակիցը»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԻՀ Նախագահի Սիրիա այցելությունը  մտահոգում է Իսրայելին

Հաջորդ գրառումը

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի քաղաքական ու տնտեսական նշանակությունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի քաղաքական ու տնտեսական նշանակությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական