Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե ԱԺ մեծամասնությունն այլ լիներ, անվտանգային խնդիրների վրա կաշխատեի»

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Գեւորգյանն ԱԺ-ում չի երդվել, բայց արդեն քանի ամիս է՝ պատգամավոր է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը թեեւ խորհրդարանական աշխատանքներին ակտիվորեն չի մասնակցում, լիագումար նիստերին ու հանձնաժողովների նիստերի աշխատանքները բոյկոտում է, բայց խորհրդարանում ակտիվորեն հանդիպումներ է ունենում տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, աշխատավարձ ու ամենամսյա հավելավճար ստանում, գործուղումների մեկնում, մանդատներ ստանում: ՀՅԴ թեւը ներկայացնող Արգիշտի Գեւորգյանն, օրինակ, մանդատը ստացել է դեռ ամիսներ առաջ: Նա, հիշեցնենք, ՀՅԴ «Ահազանգ» նախաձեռնության համակարգողներից էր: Ներքաղաքական հարցերի վերաբերյալ է «Ազգ»-ը զրուցել Գեւորգյանի հետ:

– Պարոն Գեւորգյան, առանց աղմուկի, ԱԺ կանաոնակարգ-օրենքի պահանջների համաձայն՝ ԱԺ պատգամավորի մանդատ եք ստացել: Ու քանի որ ձեր խմբակցությունը բոյկոտել ու մեծամասամբ չի մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, հետաքրքրական է, այնուամենայնիվ, խորհրդարան հասցրե՞լ եք գնալ ու ի՞նչ եք արել:

–  Ճիշտ նկատեցիք, որ ներկա իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ անհամաձայնությունն արտահայտելու եւ ստեղծված ճգնաժամը ամենացցուն կերպով դրսեւորելու նպատակով իմ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ լիագումար նիստերը: Ես մասնակցում եմ խմբակցության բոլոր աշխատանքներին՝ մարզային այցելություններից մինչեւ հանրահավաքների կազմակերպում, քաղաքացիների հետ շփումներ, ստեղծված իրավիճակից ելքերի որոնում:

–  Եթե ժամանակներն ու իրավիճակներն այլ լինեին, ապա առաջնահերթ ի՞նչ կանեինք ԱԺ-ում, ի՞նչ օրինագիծ կբերեիք, ի՞նչ հարց կբարձրաձայնեիք:

– Չգիտեմ, թե ինչպիսին ու ինչքան այլ կլինեին ժամանակները, բայց եթե ԱԺ մեծամասնությունն այլ լիներ, ապա կաշխատեի այսօրվա մեր անվտանգային խնդիրների լուծման վրա: Բայց, ցավոք, ունենք այն ինչ ունենք:

– Մինչեւ պատերազմը, երբ Դաշնակցության երիտասարդական թեւը հաճախ էր բողոքի ակցիաներ իրականացնում, դուք ակտիովերն մասնակցում ու քննադատում էիք իշխանություններին: «Դիմադրություն» շարժման ժամանակ գրեթե ելույթներ չեք ունեցել:Ինչո՞ւ:

– Պատերազմից հետո էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել այս իշխանությունների դեմ պայքարին: Փաշինյանի իշխանության հետ մեր տարբերությունը արժեհամակարգային է, սա տեսակների պայքար է, եւ ես այդ պայքարից դուրս ուղղակի չեմ կարող լինել: Ելույթներ չեմ ունեցել, քանի որ, անկեղծ ասած, 44-օրյա պատերազմը շատ բան փոխեց իմ մեջ: Այնուամենայիվ, չեմ կարծում, որ պայքարը միայն ելույթներով է դրսեւորվում:

– Օրեր անց ՀՅԴ առաջնորդությամբ ընդդիմադիրները նորի՛ց փողոց դուրս կգան՝ բողոքելու Փաշինյանի վարած քաղաքականությունից: Բայց անկեղծ լինենք ու խոսոտվանենք՝ բոլորս անգիր գիտենք արդեն, թե ընդդիմադիր լիդերները ինչ խոսքեր ու տեքստեր են ասելու: Պատերազմից հետո երկու տարի է միայն քննադատական խոսք, երբեմն վիրավորանք ենք լսում, բայց, միեւնույնն է, Փաշինյանը շարունակում է իշխանավարել: Չե՞ք կարծում, որ հասարակությունը հրապարակում նոր դեմքեր է ուզում տեսնել, դրա համար էլ չի գալիս, օրինակ, Դաշանակցության հետեւից:

– Գիտեք, նստել ու սպասել, թե երբ նոր դեմքեր կհայտնվեն, կարծում եմ անիմաստ զբաղմունք կլինի: Շարժման հարթակը սահմանափակված չէ ինչ-որ ցուցակով, եւ նոր դեմքերը հանգիստ կարող են կա՛մ գալ ու կանգնել հարթակին, կա՛մ սեփական հարթակը ստեղծել: Կարծում եմ՝ որեւէ բանից ավելի շատ հասարակությունը ստեղծված իրավիճակից ելքեր է ուզում, եւ մենք պետք է կենտրոնանանք դրա վրա:

– Արցախի խորհրդարանի՝ օրերս ընդունած հայտարարությունից ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ի՞նչ եք արձանագրել ձեզ համար: Ի վերջո՝ Արցախի ճակատագիրը ռուսական, թե՞ արեւմտյան սցենարով է լուծվելու:

– Հանրահավաքը մեծ կարեւորություն ուներ, այն ընդգծում էր Արցախի մեր հայրենակիցների վճռականությունը՝ պայքարել հանուն ազատ Արցախի, ցույց տվեց, որ ամեն ինչ կորած  չէ, եւ ժողովուրդը չի հարմարվում հայրենիքի կորստի հետ: Ինչ վերաբերում է «ռուսական» կամ «արեւմտյան» սցենարներին, ապա դրանցից որ մեկն էլ բացառի Արցախի անկախության կարգավիճակը, ապա մեզ համար անընդունելի է:

– Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ կողմ են ռուսական, այսպես ասած, «Արցախի կարգավիճակն առժամանակ առկախելու» մոդելին: Ի՞նչ կտա դա մեզ, ու արդյո՞ք «խաղաղության պայմանագիրը», ըստ ձեզ, մինչեւ տարեվերջ կյանքի կկոչվի:

–  Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պայմանագիրը կապիտուլյացիոն հերթական փաստաթուղթը չլինի: Ցավոք, ներկայիս իշխանությունների պատկերացրած խաղաղությունը կապիտուլյացիա ու նոր՝ ավելի վատ դիրքերից պատերազմ է նշանակում, եւ առաջին հերթին հենց դրա համար է անհրաժեշտ ազատվել նրանցից:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրքեր Սյունիքի մարզի գրադարաններին

Հաջորդ գրառումը

Մեծամորի ԱԷԿ-ի ֆենոմենը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Մեծամորի ԱԷԿ-ի ֆենոմենը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական