Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Դրսի ՀՅԴ-ականները վիրավորված են

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» կուսակցության 131-ամյակը երեւանյան բավական թանկարժեք հյուրանոցներից մեկում տոնեց փետրվարի 5-ին: Պաշտոնական հանդիսությունը, որին լրագրողների մուտքն արգելված էր, ներկա էին Հայաստանի ու Արցախից խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Հանդիսավոր արարողության առաջին շարքերում կուսակցության դեմքերից զատ նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչներն էին՝ ՀՀ երկրորդ ու երրրոդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ այլք:

Արտերկրում բնակվող դաշնակցականնները «Ազգ»ի հետ զրույցում դժգոհեցին՝ իրենցից շատերը կուսակցության ծննդյան արարողությանը մասնակցել չեն կարողացել, բայց, արի ու տես, որ ՀՅԴ-ի հետ կապ չունեցող մարդիկ են պատվավոր աթոռներ զբաղեցրել:

Դաշնակցականները սրտնեղած էին՝ ի՞նչ կապ ունեն «նախկիններն» 131-ամյա քաղաքական ուժի հետ, հատկապես որ հասարակության մեջ նրանց ընկալումը միանշանակ չէ: Հարցը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանին ուղղեցինք: «Ներսի ու դրսի դաշնակցական չկա»,- խիստ լակոնիկ արձագանքեց նա: