Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքան հասարակությունը հեռանում է ճշմարտությունից, այնքան ավելի է նա ատում նրանց, ովքեր դա ասում են:

Ջորջ Օրուել

Ռուսական առածն ասում է, որ եթե երկնքից մի մուժիկ ներքեւ ընկնի, ապա զարմանալի կլինի ոչ թե նրա երկնքից ներքեւ ընկնելը, այլ թե ինչպես էր նա երկնքում հայտնվել: Արցախը եղել է Հայաստանի անկախության ոգեղեն շարժիչ ուժը, խթանը. Արցախով 1988-ին ոգեւորվեցինք ու բռունցքվեցինք: Արցախյան շարժումը համընկավ ԽՍՀՄ-ի փլուզմանը, անկախություն ձեռք բերեցինք, 1991-1994 թթ. պատերազմը հաղթեցինք ու Արցախ ասելով երեք տասնամյակ իրար խաբելով եկանք հասանք այսօրվա տխուր հանգրվանին: Հայը թեեւ ոչ այնքան խելացի, բայց հոգով արի ու անկոտրում բնույթ ունի եւ այսօր վանդակում հայտնված առյուծի նման իրեն պատեպատ է տալիս, ելք փնտրում…

Ինչպես ցանկացած հասարակություն, այնպես էլ հայկականը, բազմաշերտ է, հետեւապես նաեւ՝ բազմակարծիք: Դրանից էլ տարբեր ուղիներ են առաջարկվում ներկա կացությունից դուրս գալու համար: Ընդ որում, այդ ուղիները հաճախ այն աստիճան իրարամերժ են, որ դրանց հեղինակների մեծ մասը առանց լսելու, թե ինչ է ասում դիմացինը, միանգամից մերժում է նրան: Պատմական ճակատագրի բերումով, ինչպես նաեւ ռելիեֆային բարդ պայմաններում ապրող հայ ժողովուրդը դարերի ընթացքում բաժանված է եղել իրարից մեկուսացած մասերի, որի պատճառով էլ թույլ է եղել եւ ավելի հաճախ պարտություններ կրել: Պատահական չէ, որ մեր մեծերից շատերը հայ ժողովրդի փրկությունը նրա միասնության մեջ են տեսել:

Այսօր նույնպես միասնության եւ միակամվելու գաղափարը առավել քան երբեւէ արդիական է դարձել եւ հաճախ է հնչում: Այսինքն, գրեթե բոլոր խելացի ու բանիմաց տեսաբանները որպես ելք առաջարկում են ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ: Սակայն հիմնախնդիրը նրանում է, որ երբ հարց է առաջանում ինչ դա, կամ պատասխան չկա, կամ անհամոզիչ դրույթներ են շրջանառվում: Քանի որ մեր հասարակությունն արհեստականորեն, դրսի թելադրանքով ու սովորեցրած քաղտեխնոլոգիաների միջոցով այնպես են տարափեղկել, բեւեռացրել, որ երբեմն այդ համախմբումն ուղղակի անհնարին է թվում: Օրինակ՝ անհնար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր համախմբում այն շերտի հետ, որը շեշտում է՝ Արցախը տանք, որ հանգիստ ապրենք: Կամ՝ օրվա հացի կարոտ մարդն ինչպես կկարողանա համախմբվել միլիարդատեր օլիգարխի հետ: Այնպես որ ինքնաբուխ համախմբում, որի վրա երբեմն շեշտադրում են կատարում որոշ քաղաքական գործիչներ, չի լինի: Հետեւապես, ելքը մնում է.

1. Նախ՝ խորքային ուսումնասիրություններ կատարել, ճշտել ու վեր հանել համախմբմանը խանգարող հարցերը:

2. Շտկել այն տխուր իրողությունը, որ վաղուց մեզանում գերիշխող է դարձել այն բացասական երեւույթը, որ հանրության հետ բաց ու անկեղծ չի խոսվում, նրան չի տեղեկացվում կարեւոր իրադարձությունների մասին, իսկ ավելի հաճախ՝ ուղղակի խաբել ու խաբում են ժողովրդին:
3. Հիմնականում գրպանաշահով առաջնորդվող իշխանություններն այնպես են իրարից բաժանել ու այնքան են մեզ չարացրել, որ թշնամացել ենք եւ իրար չենք լսում, հետեւապես հարկավոր է նախ գնալ հանրային հաշտեցման, որ հնարավոր դառնա նաեւ համախմբվելը:

Սա այն իրավիճակն է, որը կարող է փրկել եւ թշնամացած կողմերին կապող օղակ դառնալ հոգեւորն ու նրա կրող Եկեղեցին: Անչափ կարեւոր է նաեւ, որ հասարակությանն առաջարկվի այն գերգաղափարը՝ սուպերիդեան, որի շուրջ հնարավոր կդառնա ժողովրդի համախմբումը: Դա կարող է լինել նորովի պետությունը եւ այն փոփոխությունների մոդելը, որի դեպքում կյանքը կնորմալանա: Կարեւոր է նաեւ տարբեր մակարդակների ընտրություններում հանդես գալ իրապես ժողովրդի թեկնածուով: Ընդհանուր առմամբ այսօր ապրում ենք այնպիսի մի ժամանակում, երբ բոլոր շահագրգռող բառերն արժեզրկվել են: Սակայն կարեւոր է, որ ժողովուրդն այլեւս չի վախենում պաշտոնյաներից եւ պատրաստ է փոփոխությունների:
Մեր օրերում հաճախ իշխանությունները ժողովրդին ակնկալվող պատերազմի եւ մեր որդիների հավանական զոհվելու սպառնալիքով ահ ու սարսափի մեջ են պահում: Սակայն, վստահաբար այլընտրանքը միայն պատերազմը չէ, ինչպես օրնիբուն թմբկահարվում է: Օրինակ՝ այսօրվա Հ-1 հեռուստաալիքը նույնիսկ սովետի ժամանակ այդքան տենդենցիոզ չի եղել ինչպես այսօր: Կարծում եմ ժամանակն է, որ ազատվենք նախկին-ներկա արհեստածին կատեգորիաներից եւ համախմբվենք պետություն ունենալու գաղափարի շուրջը: Մի գաղափար, որը գալիս է դարերի խորքից: Այսպես, դեռեւս անտիկ շրջանի հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչ Արիստոտելի ուսմունքը խարսխված էր այն հիմնադրույթի վրա, որ մարդն ի ծնե հասարակական-քաղաքական էակ է, ստեղծված է համատեղ սոցիալական կյանքի համար: Մարդն առանց մյուս մարդկանց հետ հաղորդակցվելու չի կարող ունենալ լիարժեք կյանք: Մարդկանց համակեցության բարձրագույն ձեւը, որին ենթարկվում են մյուս բոլորը, նա համարում էր պետությունը: Նա կարեւորում էր պետության դերը մարդկանց դաստիարակության եւ բարոյական կատարալագործման գործում, իսկ էգոիզմը, որ իշխող է դարձել մեզանում, դա մարդու ինքն իր հանդեպ սերը չէ, այլ այդ սիրո չափից շատ լինելը:
Հասել ենք մի հանգրվանի, երբ նույնիսկ նոր քաղաքական ուժ ձեւավորելու ժամանակ չունենք: Երբ Կարեն Դեմիրճյանը կրկին քաղաքական դաշտ մտավ, լրագրողներից մեկը նրան հարցրեց, թե ինչու ես եկել: Նա անվրդով պատասխանեց՝ եկել եմ, որ կանգնեք իմ մեջքին ու վեր բարձրանաք: Ասել է, թե առանց ներքին համերաշխության եւ ամուր հենարանի, համախմբում չի լինի: Համերաշխությունը չի նշանակում համակերպում: Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության վերակենդանացում է հարկավոր:

Սովորաբար ներքին համերաշխության ամենամեծ թշնամին հատվածային ատելությունն է, որը արհեստականորեն ներդրվեց մեր մեջ: Այնինչ այսօր հարկավոր է ճշմարիտ լինել եւ չվախենալ դրանից: Հարկավոր է ճշմարտության հետ առնչվել եւ դեմքով շրջվել դեպի թե՛ մեր հաղթանակները, թե՛ մեր կրած պարտությունները: Վտանգավոր է նաեւ այն, որ շարունակաբար մեզանում ներդրվել է այս ու այն շրջանի հայ լինելու գաղափարը, այնինչ պետք է այնպես լինի, որ բոլորս, անկախ՝ բնակվելու վայրից, մեզ հայ համարենք եւ դրան հիմնախնդիրը լուծված համարենք:

Համախմբումը բարդ եւ մեզանում ոչ հաճախ գործած գաղափար է եղել: Այն իրական կարող է լինել, երբ գոյություն ունենա դրա դոկտրինը, այսինքն այն ուսմունքը, վարդապետությունը, հիմնարար սկզբունքների համակարգը, որոնցով ի շահ ազգային նպատակների առաջնորդվում են պետությունն ու նրա ղեկավար մարմինները: Ասել, թե մարդիկ իմանան ինչի համար եւ հանուն ինչի են համախմբվում: Իսկ մենք, ցավոք, այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ նույնիսկ անկախության մեր հռչակագիրն են  ուզում վերափոխման ենթարկել եւ իրենց ուզած ձեւով վերաձեւել: Այնպես որ, մեր օրերում իրականում կարող է լինել համերաշխություն, բայց բացարձակ իմաստով միասնություն՝ առայժմ ոչ:

Անհրաժեշտ է իմանալ նաեւ, որ համախմբան կարեւոր մյուս գործոնը մենքի ու դուքի հստակեցումն է, թշնամու եւ հակառակորդի ճանաչումը: Դա կարեւոր է, քանի որ մենք շատ ենք կառչած պատմությունից եւ նորը ստեղծելու փոխարեն ձգտում ենք վերստեղծել հինը: Այդ պատնեշը կկարողանանք հաղթահարել, երբ ինչ որ մեկն իր անձնազոհությամբ ցնցի հասարակությանը եւ տանի իր հետեւից: Միասնական եւ համախմբված գաղափարները հայերի համար մոգական, սակայն կենացային բնույթ ունեն, որովհետեւ միասնական լինում են արժեհամակարգի նպատակների նույնության դեպքում: Օրինակ՝ ես չեմ կարող միասնական լինել այն անհատի հետ, որը մտածում է հայ-թուրքական սահմանը բացվի եւ ինքը կարողանա թուրքական էժան լոլիկ ներկրել ու մեծ շահույթներ ունենալ: Նույնպես Կոմիտասի դեպքում միասնական չեն կարող լինել նշանավոր երաժիշտ Մլքեյանն ու ասենք՝ Սուպեր Սաքոն, իսկ այդպիսի օրինակներ շատ կարելի է բերել:

Ամփոփենք: Իրավիճակը բարդ է, թշնամիները՝ շատ, բարեկամները՝ խաբված ու մեզանից հիասթափված: Օրինական հարց է առաջանում՝ հնարավո՞ր է դուրս գալ այս ծանր կացությունից: Միանշանակ՝ այո: Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար: Թարմ, չկրկնվող, հաղթանակ ապահովող սուպեր գաղափարներ, խենթ ու խելառ, անվախ ու համոզված գաղափարի նվիրյալներ եւ, անկասկած, համախմբում ու անմնացորդ միասնություն: Հիշենք, որ ցեղասպանության ու բռնագաղթից հետո նոր-նոր ձեւավորվող Սփյուռքը համախմբվեց եւ կարողացավ ցեղասպանության դաժան մրուրը կուլ տալով բազում անհաղթահարելի դժվարություններ հաղթահարեց, որովհետեւ գոյություն ուներ հայապահպանում սուպերգաղափարը…

Բոլոր դեպքերում, վստահ եմ, համախմբվելու ենք եւ դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու… 

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսուա Մարտիրոսյան. Որդիական ու երաժշտական սիրով Հայաստանին

Հաջորդ գրառումը

Փոքր Վեդին արդիականացված լուսավորության համակարգ ունի

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Փոքր Վեդին արդիականացված լուսավորության համակարգ ունի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական