Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցին

Գեղամ Մկրտչյան
06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի անց, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ տեղի կունենա Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: Հիշեցնենք՝ քաղաքի կենտրոնական հրապարակի մի կողմում գտնվող այս սրբավայրը երկրաշարժից մասամբ խոնարհվել էր: «Փառք Աստծո, այս 36 տարիների ընթացքում կամաց-կամաց, քար առ քար, քայլ առ քայլ կառուցվեց մեր քաղաքի խորհրդանիշը»,- այս առիթով իր գոհունակությունն է հայտնել Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արք. Աջապահյանը:

Սբ. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի Մայր տաճարի նմանությամբ, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873-ին: Աշխատանքների ղեկավար, շինարար վարպետ Թադեւոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը) ամեն անգամ կառքով գնացել է Անի, ուսումնասիրել Մայր տաճարի մանրամասները եւ վերադառնալով՝ շարունակել կառուցումը: Կառույցի 36 մ բարձրությամբ զանգվածը  դիմացել է 1926 թվականի նույնպես ուժեղ երկրաշարժի հարվածներին: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայեցվել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: Այնտեղ հիմնականում դասական, լուրջ երաժշտություն է հնչել անվանի վարպետների, խմբերի կատարմամբ: Տողերիս հեղինակը հիշում է նաեւ, օրինակ, ասմունքող Թամար Դեմուրյանի ներկայացրած նրբարվեստ գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ Պարույր Սեւակի հայրենաշունչ պոեմի հիման վրա:

Մինչ օծման բուն արարողությունը Շիրակի թեմակալ առաջնորդի օրհնությամբ «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը բոլորին հրավիրել էր դեկտեմբերի 5-ին Գյումրու Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցուց ուխտերթով շարժվելու դեպի նորոգյալ եկեղեցին՝ մասնակից դառնալու ժամը 18-ին տեղի ունենալիք  նավակատիքին:

1988-ի դեկտեմբերին խոնարհված Ամենափրկիչը ավերված Լենինականի մի խորհրդանիշն էր: Այժմ նորոգված եկեղեցին քաղաքի վերհառնման յուրատեսակ խորհրդանիշը կարող է համարվել:

Հոգեւոր հայրերը բարեպաշտ մեր ժողովրդին սիրով հրավիրում են իրենց աղոթական մասնակցությունը բերելու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքի ու վերաօծման արարողություններին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հալէպը դարձեալ կարիւնի

Հաջորդ գրառումը

Արեւային էլեկտրակայան Լոռու մարզում

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Արեւային էլեկտրակայան Լոռու մարզում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական