Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳՈՒՑԵ ՎԵՐԵՎԻՑ ՆԵՐՔԵՎ ՓՈԽԵ՞Ն ԱՄԲՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

31/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի գործատուների միության նախագահը անդրադարձավ բյուջե-2014-ին եւ այլ տնտեսական հարցերի

2014-ի պետական բյուջե, Մաքսային միություն-Եվրոմիություն, փոքր բիզնես, շրջանառության հարկ, աշխատավարձերի սանդղակ, գործազուրկների նպաստի վերացում եւ այլն: Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս ամենի մասին խոսեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը :

Բյուջե 2014-ը տարբերվում էր նրանով, որ կազմվել է ծրագրային մոտեցմամբ: Գագիկ Մակարյանը նշեց, որ ինքը մշտապես կարեւորել է յուրաքանչյուր տարվա բյուջեի կապը նախորդ տարվա բյուջեի հետ, ինչը չի եղել, եւ այս անգամ կառավարությունը փորձել է դա անել: Մուտքերը եկող տարի նախատեսվում է ավելացնել 34 մլրդ դրամով, որը նախորդ տարվա 112 մլրդ դրամի համեմատ զգալի տարբերություն է: Սա միության նախագահի մատնանշած առաջին էական տարբերությունն է բյուջե-2013-ի նկատմամբ: Երկրորդն այն էր, որ 2014-ին բյուջեի դեֆիցիտն ավելանալու է 5,5 մլրդ դրամով, երրորդը, որ կառավարությունը նախատեսում է մուտքերն ավելացնել առանց հարկային բեռի ավելացման, այսինքն` ստվերի բացահայտման եւ տնտեսական աճի հաշվին: «Խոսվում է շինարարության աշխուժացման մասին, էկոնոմ դասի բնակարաններ կառուցելու մասին, բայց չի նշվում, թե ինչ տեխնոլոգիաներով են դրանք կառուցվելու, ձանամեկուսիչ, ջերմամեկուսիչ նյութեր կիրառելո՞ւ են, թե՞ այդ բնակարանները կառուցվելու են բնակմակերեսի փոքրացման կամ որակի հաշվին», եկող տարվա մասին խոսելովՙ շարունակեց Գագիկ Մակարյանը:

Արտաքին պարտքից 3,1 մլրդ դոլարը մաքուր պետական պարտքն է, եւ Գագիկ Մակարյանին մտահոգում է, թե պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ ավելանալո՞ւ է պետական պարտքը: Նրան նաեւ մտահոգում էր, թե ինչպե՞ս է պետությունը ստվերից գումարներ բերելու, դա արվելու է փո՞քր բիզնեսից: Գործատուների միության նախագահի կարծիքով, պետական քաղաքականությունը փոքր բիզնեսի նկատմամբ կրում է էմպիրիկ բնույթ, այլ ոչ թե համակարգային:

Նա առաջարկեց միկրոբիզնեսն ընդհանրապես ազատել հարկերից, իսկ փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը իջեցնել ներկայիս 5 տոկոսից մինչեւ 2 տոկոսի:

Մեկ այլ մտահոգություն էլ վերաբերում էր առեւտրի ոլորտում սուպերմարկետների դերի ավելացմանը: Գագիկ Մակարյանի բնութագրմամբ, սուպերմարկետները կառուցվում են շուկաների տեղում, դրանով իսկ վերացնելով այդտեղ առեւտրով զբաղվողներին: Նա հետեւյալ հաշվարկը ներկայացրեց` Երեւանում միայն սննդի համար բնակչութունն օրական ծախսում է մոտ 2 մլն դոլար, տարեկան դա կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Այդ ծավալում սուպերմարկետների բաժինը հասնում է մոտ 150 մլն դոլարի, այդ թվումՙ միայն «Երեւան սիթի» սուպերամարկետներինը` 100 մլն դոլար: Մինչդեռ սուպերմարկետները հնարավորություն ունեն իրենց այս ծավալն ավելացնելու մինչեւ 600 մլն դոլարի:

Կառավարության գործունեության գնահատականը տալովՙ Հայաստանի գործատուների միության նախագահն ասաց, որ ինքը նախկինում էլ ասել է, որ կառավարությունում կարելի է պահել 4-5 նախարարի, մնացածին պետք է փոխել: Եթե դա չի արվում, ապա, Գագիկ Մակարյանի կարծիքով, «գուցե վերեւից ներքեւ փոխե՞ն ամբողջ կառավարությունը»:

«Ինչ կարծիքի՞ է Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու որոշման մասին» հարցին Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ Հայաստանը չպետք է խզի իր կապերը ԵՄ հետ, վստահություն հայտնեց, որ այդ կառույցի հետ անպայման պայմանագիր ստորագրվելու է, եթե ոչ նոյեմբերին, ապա ավելի ուշ, իսկ Մաքսային միությունում «մենք հեռանկար չունենք»: Մեր դիտարկմանը, թե Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հակառակ կարծիքի էր Հայաստանիՙ Մաքսային միությանը միանալու մասին, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է մի քանի խոշոր արտադրողների հանգամանքով, որոնցից մեկն ասել էր, որ «Եվրոպային դեռ մի 50 տարի է պետք, որ իմանա մեր մասին»: «Թողնենք այս ֆեոդալական մտածելակերպը», ասաց Գագիկ Մակարյանը:

Գործազուրկների նպաստների վերացման մասին տրված հարցին Հայաստանի գործատուների միության նախագահը պատասխանեց, որ ինքը ճիշտ է համարում այդ նպաստների վերացումը, քանի այն մոտիվացիա չէր ստեղծում աշխատելու համար եւ այդ գումարները ստացողների առնվազն 70 տոկոսը դրան արժանի չէր:

Աշխատավարձերի թեմայի առնչությամբ Գագիկ Մակարյանը ճիշտ համարեց պետական համակարգի աշխատողների համար միասնական սանդղակը եւ նրանց աշխատավարձերի բարձրացումը, քանի որ իդեալական տաբերակի դեպքում նրանք նույնպես պետք է կարողանան ապրել եւ աշխատել իրենց աշխատավարձերով: Նա մտահոգիչ համարեց նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը, քանի որ նվազագույն աշխատավարձը կբարձրանա, բայց միջին աշխատավարձը չի բարձրանա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԵՏՆԱՊԱՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական