Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուղական մանկապարտեզը ջեռուցվում է արեւի էներգիայով

Ստեփան Պապիկյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
44
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզը ձմռանը հարկադրված աշխատել է… պարապուրդի ռեժիմով: Հարյուր տարի առաջ կառուցված՝ ֆունկցիոնալ այլ նշանակության շենքը բարձր առաստաղ ունի:Ներսում բավարար ջերմություն ապահովելու համար շատ էներգիա սպառելու անհրաժեշտություն է լինում: Չնայած մարզի համեմատաբար մեղմ կլիմային՝ գազով աշխատող կաթսաները զգալի ծախսեր են պահանջում: Էլեկտրական սալիկներից ու վառարաններից օգտվելն էլ ապահով չէ փոքրիկների համար: Այդ ամենը, սակայն, արդեն անցյալում է:

Արմավիր գյուղը գտնվում է  Հայաստանի Արմավիրի մարզում: Մայրաքաղաք Երեւանից հեռու է 57 կմ, Արմավիր քաղաքից՝ 7-9 կմ: Բարձրությունը ծովի մակարդակից 850 մետր է: Գյուղը հիմնադրվել է 1613թ., բնակչությունը կազմում է  2989 մարդ (2008թ.):

Արմավիրը աչքի է ընկնում չոր, կիսաանապատային տոթ ու շոգ բնակլիմայական պայմաններով: Օդի ջերմաստիճանը ամռանը հասնում է +38 – +41 ՛C, իսկ ձմեռները ջերմաստիճանը իջնում է մինչեւ -21 – -28 ՛C: Գյուղում մշտապես առկա էր խմելու ջրի խնդիր: Վերջին 60 տարիների ընթացքում այս խնդիրը լուծված է բնակչության խմելու ջրի ապահովումը կազմակերպելով արտեզյան ջրհորերից քաղցրահամ ջրի մատակարարման միջոցով: Ընդհանուր հողատարածքը 720-780 հեկտար է: Սահմանակից է Արմավիրի մարզի Հայկավան, Այգեշատ, Ջրաշեն, Արեւիկ եւ Ալաշկերտ գյուղերին, Արմավիր քաղաքի եւ Մարգարայի հետ կապված է Արմավիր-Մարգարա մայրուղով, համայնքների հետ՝ միջհամայնքային ճանապարհներով: Գյուղի վարչական տարածքով է անցնում Արմավիր-Մրգաշատ մեծ թողունակության ջրատարը:

Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով  այս տարվանից մանկապարտեզում գործում է արեւային ֆոտովոլտային կայան՝ զրոյացնելով էներգիայի ծախսերը: Կայանն ունի 22.5 ԿՎտ հզորությամբ արեւային վահանակներ եւ 21 կՎտ դրվածքային հզորությամբ աշխատող էլեկտրական երկու կաթսա: Արտադրած էներգիան թույլ է տալիս ապահովել  մանկապարտեզի բնականոն  աշխատանքը եւ անգամ նոր խումբ բացելու հնարավորություն ստեղծում: Տարեկան հնարավոր է արտադրել ավելի քան 30 հազար կՎտժ էլեկտրական էներգիա եւ խնայել մոտ վեց տոննա օրգանական վառելիք:

Նման ծրագրերը չափազանց կարեւոր են Հայաստանում ավելի կայուն ու ամուր համայնքներ զարգացնելու համար: Ուրախալի է, որ արեւային կայանի շնորհիվ մանկապարտեզի ծրագրերը կախված չեն լինի ալեւս եղանակային պայմաններից:

Հայաստանի մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նվազեցնում են գյուղական համայնքների ծախսերը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

«Ես դատը շահել եմ, քանի որ ոչ թե վիրավորել, այլ որակում եմ տվել  նրանց արարքներին». ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Ես դատը շահել եմ, քանի որ ոչ թե վիրավորել, այլ որակում եմ տվել  նրանց արարքներին». ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական