Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի  Հնէաբուսաբանության բաժնի գիտաշխատողները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ, ինչպիսին են Թխկի հայաստանյան, (Acer hajastana Papikyan), Բարդի Թախտաջյանի, (Populus  takhtajanii I.Gabrielyan) Նիսիդիում, (Nyssidium jiayinense sp. nov), Թխկի Ժիլինի, (Acer zhilinii I. Gabrielyan et R. Hovsepyan), Բարդի Գոխտունու (Populus goghtuniae I.Gabrielyan), ծառատեսակները:

Բրածո բույսերը, երկրաբանական անցյալ ժամանակաշրջանների բույսեր են, որոնց մնացորդները պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում:

Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների շրջանակում Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները Որոտան գետի ավազանի վաղ պլեյստոցենի և Արարատի ու Վայոց ձորի սահմանագծի վրա գտնվող Հորթունի  պլիոցենյան ֆլորաներ  պարունակող նստվածքաշերտերից հայտնաբերել են բրածո բույսերի մոտ 300 տաքսոններ:

Գիտնականները աշխարհի պալեոֆլորայի համար առաջին անգամ նկարագրել են մոտ 120 տեսակ, Հայաստանի և  Արցախի պալեոֆլորայի համար առաջին անգամ` մոտ 15 նոր ցեղ  (Aulacomnium Schwagr., Brassaiopsis Decne. & Planch. և  այլն) և մոտ 200 նոր տեսակ: Բացահայտվել է, որ մոտ 50 տաքսոնների ժամանակակից համարժեք տեսակներն այսօր չեն աճում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Գիտական  աշխատանքները բացահայտում են նախկին կլիմայական տատանումների պարամետրերը և օգնում կանխատեսել ապագա կլիմայական փոփոխությունները:

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտին հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում:

Հետազոտություններին մասնակցում են Բուսաբանության  ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի երիտասարդ գիտնականները: Նրանք մասնագիտական հմտություններ են ստացել արտասահմանյան երկրներում: Բրածո նմուշները ցուցադրվում են Բուսաբանության ինստիտուտի թանգարանում և նպաստում  են  էկոկրթությանը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան ամենաշատը ներմուծել է Ռուսաստանից, իսկ ամենաշատն արտահանել՝ Գերմանիա

Հաջորդ գրառումը

Ձկնորսի՞ է արդյոք Պապիկյանի համազգեստը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ձկնորսի՞ է արդյոք Պապիկյանի համազգեստը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. Տարիներ առաջ, երբ Հրաչյային ՌԴ-ում ձերբակալեցին և հետո խալաթով դատավարության մասնակցեց, ազգովի...

ԿարդալDetails

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական