Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գեղարքունիքի ողբերգական դեպքերից հետո իշխանությունը սպային անգամ որպես ահաբեկիչ ներկայացրեց»

27/01/2023
- 27 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղարքունի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերագական միջադեպի բոլոր հանգամանքներն ու դեպքի մանրամասները ներկայացնելուց առաջ նախ պետք էր լսել դեպքի մասնակից զինվորականներին, ապա նոր միայն կառավարության նիստի ժամանակ առաջինը հայտնողի մոլուցքով տարված՝ շտապել է ասել, թե ինչ ու ինչպես է կատարվել միջադեպը: Տեսակետը ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանինն է, որ «Ազգ»ի հետ զրույցում ասում է՝ մինչեւ շտապողականություն դրսեւորելը հանգիստ պայմաններում պետք էր լսել, թե ինչ են պատմում կենդանի մնացած ժամկետային զինվորականները: Մանգասարյանի համոզմամբ՝ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի նկարագրածն ու դեպքի վերաբերյալ նախնական վարկածի հանրայնացոuմը պարզապես սարսափ է, քանի որ առանց հանգամանքերի շղթան պարզելու՝ ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը սպայական կազմի վրա դրվեց:

«Ի՞նչ տեղի ունեցավ,- ասում է նա,- բոլորովին հակառակի ականատեսը եղանք: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե միջադեպի մեղավորը սպան է, սլաքները դեպի սպայակազմն ուղղվեց: Սպան, փաստացի, Փաշինյանի ձեռամբ՝ որպես ահաբեկիչ ներկայացվեց: Իսկ ամենասարսափելին այն է, որ հրապարակային կերպով հայտարարվում է, թե սպան, հնարավոր է, բենզինով լի տարան միտումնավոր է զինվորների ուղղությամբ նետել»:

Միեւնույն ժամանակ Մանգասարյանը նաեւ հարց է բարձրացնում՝ կարո՞ղ ենք արդյոք մեզ նման «շռայլություն» թույլ տալ ու սպայական անձնակազմի նկատմամբ, որոնց պատրաստման համար, ի դեպ, պետութունը 10-15 տարի ժամանակ է ծախսում, նման տեսակ արհամարհական ու նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերենք: Դա, փաստացի, միջադեպի առնավազն քաղաքական պատասխանատվությունն իրենց վրայից գցելու ու այլ մեղավորներ գտնելու հերթական փորձն էր: Իսկ այլ մեղավորները տվյալ դեպքում ավելի ցածր օղակներում գտնվող սպաները կամ զինվորականներն են: Նորմալ երկրում եթե նման բան տեղի ունենար, ապա պաշտպանության նախարարը վաղուց արդեն հրաժարականի դիմում գրած կլիներ, բայց Հայաստանում կառավարման ու կադրերի նշանակման այնպիսի ճգնաժամ է, որ հստակ չէ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականից հետո ո՞վ կարող է զբաղեցնել երկրի համար առաջնային նշանակության կարեւորագույն այդ պաշտոնը: Եվ, հետեւաբար, հետեւելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրային քաղաքականությանն ու անտրամաբանական նշանակումների ընթացքին, հանգում ենք ժողովրդական հայտնի խոսքին՝ մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը»,- ներկայացնում է մեր զրուցակիցը:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարն «Ազգ»ի հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանական գերատեսչության նախորդ տարվա բյուջեի խնայողություններին, հարց է բարձրացնում՝ փաստորեն ՊՆ-ում իմացել են, թե ինչ պայմաններում են ապրում ժամկետային զինվորներն ու այդ կացարանները կարգի բերելու մասով ոչինչ չե՞ն արել:  «Ի՞նչ արժեք կամ նշանակություն ունեն խնայված միջոցները, եթե մեր զինվորներն անմարդկային պայմաններում են մնում, կացարանների վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Այդ խնայողություններով ի՞նչ խնդիր են լուծում, ո՞ւմ են ինչ ցույց տալիս: Եթե բյուջեում փող կա, ու դա չես ծախսում, ապա ոչ թե պետությանն ես լավություն անում, այլ թերանում ես աշխատանքիդ մեջ, լավ չես աշխատում: Ազգային ժողովի բարձր ամբիոնից խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարություն էր անում ու մեղադրում ընդդիմադիր պատգամավորներին, թե, իբր, վերջիններս սահման են գնում, տեսնում՝ դիրքերը կահավորված են, բայց երբ հետ են գալիս, դիրքերի «լավ կահավորված, հրաշալի» վիճակի մասին հայտարարություն չեն անում: Հիմա, փաստորեն, այս խայտառակ վիճակը, հա՞, պետք է ներկայացնեին ընդդիմադիրները»,- բարձրաձանում է Մանգասարյանը:

Ռազմական փորձագետն անդրադառնում է նաեւ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելու հանգամանքին: Ըստ նրա՝ հիմնվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն բացատրության վրա, թե ՀԱՊԿ զորավարժությունների Հայաստանում անցկացումը տարածաշրջանի երկրները որպես ուժի ցուցադրման ակտ կարող են ընկալել, հռետորական հարց է տալիս՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ հակառակորդին չնեղացնելու ու որպես ագրեսոր հանդես չգալու տրամաբանությունից է բխում հանգամանքը, որ պատերազմից երկու տարի անց Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ չեն անցկացնում, պաշտպանության նախարարության մի շարք կարեւորագույն պաշտոններ էլ առ այս պահը շարունակում են թափուր մնալ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Յակով Կեդմի. «Հայաստանի տարածքն անձեռնմխելի է»

Հաջորդ գրառումը

Մի պտղունց սերն է պակասել

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Մի պտղունց սերն է պակասել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական