Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեղանկարչական մեղմաթույր ձոնվածք՝ ի նշանավորումն Հայկական մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ողջ ծաղկաբույլս քե՛զ, 100-ամյա՛ իմ դպրանոց». այսպես է վերնագրել իր անհատական ցուցահանդեսը գեղանկարիչ Լեմս Ներսիսյանը: Նա իր քառասունութ ծաղկանկարները ձոնել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանին: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի ողջ գիտա-մանկավարժական եւ ստեղծագործական ընթացքը սերտորեն կապված է մանկավարժական մայր բուհի հետ, եւ իր ձոնվածքն անկեղծ է, որքան եւ հուզական տոնայնությամբ իր համառոտ խոսքը՝ ցուցահանդեսի բացմանը.

«Ցուցահանդեսը թեմատիկ է. միտումնավոր կերպով ներկայացրել եմ 48 գեղանկարչական, այսպես ասած, ծաղկաբույլ, եւ ես սա մեծ սիրով նվիրում եմ Խաչատուր Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարանի 100-ամյակին: Ես արդեն 51-րդ տարին է՝ աշխատում եմ կրթօջախում, եւ բոլոր հաջողությունները՝ կրթա-գիտական, ստեղծագործական, ստացել եմ այս միջավայրում, որի համար շատ գոհ եմ, եւ եթե երկրորդ անգամ ծնվեի, նորից կսովորեի մանկավարժական համալսարանում՝ որպես ուսուցիչ: Պարտավորված էի այս ցուցադրությունը կազմակերպելու, քանի որ սա շատ նշանակալի տարեդարձ է, եւ իմ նոթագրական էջում շատ կարեւոր տեղ է գրավում»,- մեզ հետ զրույցում ասում է նա: Րոպեներ անց՝ արդեն ամբիոնից դիմելով հավաքվածներին եւ հատկապես ուսանողներին, լրացնում է իր ասածը.«Ուսուցիչ լինելը տիեզերական զգացողություն է, երջանկություն է, որովհետեւ «ուսուցիչ» բառը կրել են Քրիստոսը, Մաշտոցը, Նարեկացին, Խաչատուր Աբովյանը, Աղայանը եւ տասնյակ հազարավոր մանկավարժներ, որոնք հասարակության կրթողն ու դաստիարակողն են եղել: Այդ պատճառով ես այսօր հպարտությամբ ձեզ պետք է ներկայացնեմ, որ եւ՛ ուսուցչապետերը, եւ՛ ուսուցիչները, եւ՛ ապագա ուսուցիչները շատ ճիշտ են ընտրել իրենց մասնագիտությունը: Դուք ամենամեծ մասնագետներն եք, քանի բոլոր մասնագետները ձեզանից են սովորում»:

Լեմս Ներսիսյանը բազմաժանր նկարիչ է: Նախորդիվ կայացած իր բազում ցուցադրությունների թվում հիշում եմ 2021-ի ապրիլին Հայաստանի նկարիչների միությունում «Էրգիր Ավետյաց» խորհրդանշական խորագրով իր անհատական ցուցահանդեսը: Հայոց մեծ եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում սա ակնառուներից մեկն էր: Ներկայացված գործերի մեծ մասը մինչ այդ ցուցադրվել էր Եվրոպայի մի շարք երկրներում՝ այլազգի լայն հանրությանը եւս հայոց հարցի շուրջ լայն տեղեկատվություն հաղորդելու, ճշմարտության դեմ ոտնձգությունները կանխելու, միաժամանակ հայ արվեստի լեզվով մարդկության հետ խոսելու նպատակով: Շատ գործեր, հրավիրող կողմերի ցանկությամբ, մնացել էին Եվրոպայում: Վերոնշյալ գործերի հետ մեկընդմեջ ներկայացված էին Լեմս Ներսիսյանի ծաղկանկար կտավները՝ նրբահյուս կերտվածքով՝ աշնանային մասրենուց մինչեւ դաշտային ծաղիկների փնջանքներ, մեկը մյուսից քնքշահարույց, բնական բույրերի եւ գույների զգացողությամբ:

 Ահա, վերջին ամիսներին հատկապես նկատելի էր, որ գեղանկարիչը մեծ ինտենսիվությամբ, մի տեսակ, դարձ է արել դեպի ծաղկանկարներ: Ենթադրում եմ՝ պատրաստվում էր նաեւ այս ցուցադրությանը: Հայաստանի տարբեր վայրերում, անսպասելի գեղեցկության տեղերում նա կտավներ է ստեղծել՝ զանազանակերպ ծաղկանց պատկերներով՝ ողջը հայկական բնաշխարհից առնված, դաշտերից, լեռնագոգերից, լեռնային բարձրադիր տեղավայրերից, լճերում լողացող, ամենանուն, մանրածաղիկ եւ փարթամ, նորափթիթ եւ հասունացած, բոլորը՝ քնքշաթույր, գույների նրբահյուսությամբ, մեղմի՜վ-մեղմի՜վ, երբեմն, ուղղակի թափանցիկության հասնող, ասես ոնց քաղցրահունչ շշնջոց, ակների շոյանք… Այս ամենը պսակվեց մանկավարժական համալսարանի թանգարանին կից ճեմասրահում գեղանկարչական ցուցադրությամբ:

«Պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի գոյությունը հարստացնում է բուհը: Նա բացառիկ երեւույթ է մանկավարժական համալսարանի համար, քանի որ թեեւ նրանում շատ արվեստագետներ են աշխատել, բայց, մեծ մասամբ, այդ բուհի շրջանավարտները չեն եղել,- ասում է Մաթեմատիկայի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանը»: Լ.Ներսիսյանն ավարտել է մանկավարժական մայր բուհը եւ ողջ կյանքում կապված է եղել նրան թե՛ գիտա-հետազոտական աշխատանքով, թե՛ սերունդներ կրթելով, ուսուցիչ-արվեստագետներ պատրաստելով եւ թե՛ ստեղծագործությամբ: Նկարչի բնավորությունն ու իր ստեղծագործությունը շատ համահունչ են, նկատում է բանախոսը: Եվ իր տաղանդը թույլ է տվել աշխարհը պատկերել՝ իբրեւ իր հոգեկերտվածքի արտահայտություն: Ընդգծում է՝ Ներսիսյանի բնավորությանը հատուկ է զսպվածությունը, բարությունը, զարմանալի համեստությունը, անճիչ ապրելու եւ ստեղծագործելու կերպը: Այդ ամենն անուղղակիորեն արտացոլվում է իր ստեղծագործության մեջ, իր լույսի եւ գույնի ընկալումների, առանց կոնտրաստների՝ հակադրությունների լույսի եւ գույնի սահուն անցումների, մեղմության մեջ:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանն իր հերթին խոսում է պրոֆեսորի գունապնակի մասին, որն աշնան այս մռայլ օրերը ջերմացնելու ուժն ունի, եւ որը, անկախ օրվա հույզերից, պարգեւում է մի ա՛յլ տրամադրություն:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդար բանակցություն չի կարող լինել, եթե ձեռքիդ մեջ զենք կա

Հաջորդ գրառումը

Նոր բալետային բեմադրություն՝ հայ կոմպոզիտորի երաժշտությամբ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Նոր բալետային բեմադրություն՝ հայ կոմպոզիտորի երաժշտությամբ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական